Երևան
12 °C
Ռեժիսոր, դերասան, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի կարծիքով՝ Նոր տարվա տոնը նրա համար է, որ եւս մեկ անգամ հիշենք, գնահատենք եւ վերարժեւորենք մեզ համար կարեւոր մարդկանց գոյությունը, նաեւ այն մարդկանց, որոնք իրենց կյանքն են զոհել այսօրվա համար:
Մանուկյանի հետ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է անցած մեկ տարվա, 2022-ից սպասելիքների, ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո իր կյանքում կատարված փոփոխությունների եւ այլ թեմաների շուրջ.
- Պարոն Մանուկյան, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուներից մեկը Դուք եք, որին առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ընտրվելու դեպքում ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք ուզում եք կյանքի կոչել:
- Հանձնաժողովի դրական եզրակացություն է ստացել իմ թեկնածությունը, հարցը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերին, փակ քվեարկություն կլինի, եւ հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի: Ես երկար տարիների փորձառություն ունեմ հեռուստատեսությունում աշխատելու, որպես ռեժիսոր՝ ոլորտին լավ ծանոթ եմ: Ինձ առաջարկ է եղել, նայել եմ, թե ինչ գործառույթ ունի հանձնաժողովի անդամը, տեսել եմ, որ կարող եմ օգտակար լինել, համաձայնել եմ: Մեր հայկական հեռուստատեսությունում մոռացված են երեխաները, պատանիները: Կրթությունն սկսվում է երեխայի ծնվելու առաջին օրվանից, եւ դրան պետք է ուշադիր լինել:
- Վերջին մի քանի ամիսներին այլեւս ակտիվ քաղաքականությամբ չեք զբաղվում: Այս ընթացքում ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում:
- Վերջին մի քանի ամիսներին փորձել եմ հասկանալ իմ սխալները, կատարած լավ ու վատ քայլերը, վերլուծել իմ բոլոր գործողությունները: Փորձում էի հասկանալ՝ որտեղ եմ ճիշտ եղել, որտեղ՝ սխալ, որտեղ եմ կիսատ թողել, որ այդտեղից շարունակեմ: Ես շատ էմոցիոնալ մարդ եմ, եւ շատ դժվար էր այդպիսին չլինել: Հասկացել եմ, որ շատ հաճախ էմոցիոնալ առումով ինձ այնպես եմ դրսեւորել, որ դրա կարիքը բոլորովին չի եղել, մարդկանց ողջամիտ եմ ընդունել, որոնց գործողությունների մոտիվն անձնական շահից գեթ մեկ սանտիմետր այն կողմ չի անցնում:
- Դերասանությամբ զբաղվելուց բացի, Դուք նաեւ երաժշտություն եք գրում, զբաղվում ռեժիսուրայով: Ի՞նչ նոր ծրագրեր ունեք այս մասով, կլինե՞ն անակնկալներ արվեստը սիրող մարդկանց համար:
- Բեմադրիչ Արմեն Խանդիկյանից նոր ներկայացման մեջ խաղալու հրավեր եմ ստացել, ինչի համար շատ ուրախ եմ: Եկող տարի այն կլինի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում: Ֆրանսիացի գրող Ալֆրեդ դը Մյուսեի գործերից մեկն է: Այդ ներկայացման մեջ ես ե՛ւ որպես դերասան եմ զբաղված, ե՛ւ մի կտոր կա, որի համար երաժշտություն եմ գրել:
- Վերջին շրջանում քիչ չեն այն օրինակները, երբ քաղաքականության մեջ գտնվող թիմակից գործընկերները ոչ միայն դադարում են միմյանց հետ համագործակցել, այլեւ լարված եւ ջղաձգված հարաբերություններ են ստեղծվում այդ անձանց միջև: Թերևս ամենաթարմ օրինակներից մեկը Երեւանի՝ արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կապված հայտնի իրադարձություններն էին: Ըստ Ձեզ՝ ի՞նչը նման հանգուցալուծման հանգեցրեց:
- Հասկանում եմ, որ ինչ-որ բացթողում է եղել, գուցե՝ երկուստեք, գուցե՝ միակողմանի, ես դա հստակ ասել չեմ կարող: Բայց եթե քաղաքական թիմ է, ցանկացած կարծիք, նույնիսկ՝ հակադարձ, պետք է քննարկել ու հայտարարի գալ: Կարծիքների բախումներ լինում են նույնիսկ ամենաջերմ ու սիրառատ ընտանիքներում: Մարդը հենց նրա համար է, որ խոսի դիմացինի հետ, իր կարծիքն ասի, քննարկեն, հասկանան: Բայց իրենց դեպքում իսկապես չգիտեմ, թե ով չի գնացել կոմպրոմիսի: Եթե ինչ-որ խնդիր է առաջացել, ինչո՞ւ դա չի քննարկվել, կամ ինչո՞ւ հասավ սրան՝ մանրամասներին տեղյակ չեմ: Ամեն դեպքում, ամեն ինչ չպիտի գար, հասներ այս կետին: Եթե ընդունել ես այս թիմը՝ որպես քո թիմ, պատասխանատվություն պիտի կրես: Այն պահին, երբ մտել ես այս թիմ, դու հասկացել ես, չէ՞, որ այս մարդկանց հետ պետք է հարաբերություններ կառուցես: Այդ հարաբերություններն ինչո՞ւ չեն կառուցվել, ո՞վ է մեղավոր՝ ես չգիտեմ:
- Համակարծի՞ք եք, որ կարծես մեզնում ձեւավորվում է այն, որը եթե անձը դադարում է որեւէ պաշտոնյայի կամ կառույցի հետ աշխատել, սկսում է փնովել:
- Դա նման է գիտեք ինչի, այն, որ ամուսինները երկար տարիներ միասին են ապրում, հետո բաժանվում են, ամուսինն սկսում է կնոջից բամբասել, ասում է, որ կինն անբարոյական էր: Դա ընդհանրապես շատ տգեղ երեւույթ է, ինձ համար անհասկանալի մի բան: Ամեն կերպ խորշում եմ այդ տեսակ մարդկանցից:
- Պարոն Մանուկյան, տարին մոտենում է ավարտին. ինչպե՞ս եք գնահատում 2021 թվականի անցած 12 ամիսները: Ըստ Ձեզ՝ արդյունավետ ու հայանպա՞ստ էին:
- Այս երկու տարիների ընթացքում այնքան բան է տեղի ունեցել մեր կյանքում, որ շատ դժվար է օբյեկտիվ գնահատական տալ: Շատ մեծ վերլուծություն է պետք անել եւ շատ ջանք ու եռանդ ներդնել: Իրադարձությունները շատ արագ են զարգացել, շատ բուռն ու լուրջ կերպով: Ես կարծում եմ, որ մեր կուսակցության, այս իշխանության բոլոր քայլերն ուղղված են եղել պետականության շահերն սպասարկելուն: Այս ծանր իրավիճակից դուրս գալու համար կարեւոր է հաշվի առնել մեր հարեւանների քանակն ու տնտեսությունը, բայց նաև՝ մեր փոքրությունը: Կարեւոր է այն, թե այստեղ ինչ մարտահրավերներ կան մեր առջեւ դրված, քանի որ հետագայում դրանք պետք է մեզ դարձնեն ավելի ուժեղ: Ինչպես ասում են, այն, ինչ քեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում: Այդ ֆորմուլան պետք է գործի եւ աշխատի:
- Հայաստանում վերջին մի քանի տարիներին Նոր տարին նշել-չնշելը նախատոնական շրջանում օրակարգային թեմա է դառնում: 44-օրյա պատերազմից հետո առավել եւս ակտուալ են այդ խոսակցությունները: Նախ, ասեք, թե այս տոնն ի՞նչ է Ձեզ համար եւ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերում տոնի առնչությամբ հնչող քննարկումներին և քննադատություններին:
- Սուգն ամեն մարդ իր ձեւով է հաղթահարում: Ես որեւէ մեկին չեմ կարող ասել, թե գիտես ինչ՝ դու այսքան տարի պիտի սգի մեջ լինես, հետո նոր՝ ապրես: Ամեն մարդ ինքն է որոշում, բայց այն, որ մենք չենք կարող կյանքը կանգնեցնել, դա փաստ է: Կյանքը շարունակվում է, ասեմ ավելին՝ մենք պարտավոր ենք պատրաստ լինել այդ շարունակությանը: Գիտեք, եթե դու կյանքը չես ապրում, հետ ես մնում, այն քեզ դուրս է շպրտում իր բովանդակությունից: Սուգը մեր ազգի կյանքում շատ դոմինանտ ձեւով է առկա, եւ տարվա մեջ ունենք ընդամենը մեկ օր, որ կարող ենք լիարժեք ուրախանալ: Բայց չեմ էլ կարծում, թե տոնը նրա համար է, որ մարդիկ ուրախանան եւ ուրախությունից ապուշանան: Տոնը նաեւ նրա համար է, որ վերաարժեւորեն, գիտակցեն: Կյանքը նրա համար է, որ այն գիտակցես, իսկ եթե կյանքից հրաժարվում ես, ապա մահն էլ չես հասկանա, թե ինչ է:
Չեմ կարծում, որ եթե կան զոհվածներ, ուրեմն պետք է կյանքը կանգնի: Ի վերջո, զոհված հերոսներն իրենց կյանքը տվել են մեր կյանքի համար, ոչ թե սգի, զոհվել են, որպեսզի ինչ-որ մի կյանք շարունակվի: Եթե մենք չենք շարունակում այն կյանքը, որի համար իրենք զոհվել են, ուրեմն մենք այդ մարդկանց զոհաբերությունն ինչ-որ տեղ արժեզրկում ենք: Տոնը նաեւ նրա համար է, որ եւս մեկ անգամ հիշենք նրանց, գնահատենք զոհողությունը: Տոնը հռհռալու եւ մոռանալու համար չէ, այն եւս մեկ առիթ է հիշելու մեզ համար կարեւոր ու թանկ մարդկանց եւ եւս մեկ անգամ շնորհակալ լինելու ու սիրելու այդ մարդկանց: Իսկ եթե սրտիդ մեջ սիրո տեղ չթողնես, ինչպե՞ս պիտի ապրես:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT