Երևան
12 °C
2022 թվականին՝ վագրի տարվա գալստին հաշված օրեր և ժամեր են մնացել: Մինչ քաղաքական և հասարակական գործիչներն ամփոփում են 2021 թվականի ձեռքբերումները, արձանագրում բացթողումները, շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում խոսել են այն մասին, թե ինչպե՞ս և որտե՞ղ են նշելու Ամանորը։
Դերասան, երգիչ շոումեն Արամ MP3-ի Ամանորը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս անցնելու է աշխատանքային մթնոլորտում: Ելույթներից, համերգներից հետո Արամը ժամանակն անցկացնելու է տանը՝ ընտանիքի հետ:
«2022 թվականին բամաթիվ ստեղծագործական ծրագրեր ունեմ՝ երգեր, տեսահոլովակներ, համերգներ: Հուսանք՝ կիրագործվեն: Հույս ունեմ նաև, որ գալիք տարի բոլորն առողջ և ամեն ինչ լավ կլինի: Պետք է հույսով և սիրով սպասել, որ այս տարին ամենալավը կլինի, կլինի նաև խաղաղություն մեր երկրում»,- հավատացած է նա:
Թե ի՞նչ է թողնում անցնող՝ 2021 թվականի 365 օրերում, Արամ MP3-ին կատակում է՝ ասելով՝ տարիքը, իսկ եթե ավելի լուրջ, այն ամենը, ինչ իրականցրել է 2021 թվականին: «2022-ին պետք է նոր բաների մասին մտածել, ինքդ քեզ վրա աշխատել, ավելի նոր մտքերի և նախագծերի փուլ մտնել: Նոր տարուց հետո եկող երկու ամիսները ստեղծագործական փուլն է, քանի որ «լուռ» ամիսներ են: Չենք ընկճվում, շարունակում ենք գնալ առաջ»,- խորհուրդ է տալիս Արամը՝ հայ ժողովրդին մաղթելով խաղաղություն:
Դերասանուհի Իննա Խոջամիրյանն էլ որոշել է գալիք տարին դիմավորել հետաքրքիր ձևով, սակայն դեռ հստակ չի իմանում՝ որտե՞ղ և ինչպե՞ս: «Հանգամանքներն ինձնից կախված չեն, հստակ չեմ կարող ասել՝ որտե՞ղ եմ լինելու Ամանորին»,- ասում է նա: 2022 թվականի համար ծրագրած անելիքների վերաբերյալ դերասանուհին դեռևս փակագծեր չի բացում, բայց ցանկությունը հստակ է. ուզում է, որ ամեն բան խաղաղ և անհոգ իրականանա:
«Հետաքրքիր սովորություն ունեմ՝ թղթի վրա գրում եմ այդ տարվա երազանքը, և, ի զարմանս ինձ, իրականանում է։ Օրինակ՝ 2021-ին թղթին հանձնել էի, որ մինչև 2022 թվականն իմ կյանքից հեռանան այն մարդիկ, որոնք իրապես ընկեր չեն, և դա իրականացավ։ Հիմա 2021-ին եմ թողնում այդ մարդկանց»,- անկեղծանում է Իննան՝ խոսելով այն մասին, թե ինչ է թողնում 2021 թվականում: Իսկ որպես ամանորյա բարեմաղթանք՝ ուղղված հայ ժողովրդին՝ դերասանուհին ցանկանում է, որ ազգը միասնական լինի:
Իսկ ահա դերասան Ռաֆայել Երանոսյանը հստակ որոշել է՝ Ամանորն անցկացնելու է տանը՝ ընտանիքի հետ։ Ռաֆայելն ընդգծում է՝ տոնական տրամադրություն չկա, իսկ 2022-ին խաղաղություն է ցանկանում: «Սահմանում խաղաղ լինի, ուժեղ լինեն մեր զինվորները։ Ուզում եմ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, ու մեկս մյուսին թև ու թիկունք լինելով՝ մեր երկիրը կառուցենք»,- նշում է նա։
Անդրադառնալով 2022 թվականի անելիքներին՝ Ռաֆայել Երանոսյանը խոստանում է՝ գալիք տարվա սկզբին՝ հունվարին, հանդիսատեսին սպասվում է նոր ներկայացում, ինչպես նաև կլինեն նոր սիթքոմի և գեղարվեստական ֆիլմի նկարահանումներ։
Երգիչ Վահագն Ռաշը ևս Ամանորը տանն է նշելու։ Ասում է, որ 2022 թվականի համար շատ անելիքներ կան ծրագրած, որոնք պիտի իրագործի. «Նոր երգերի ու տեսահոլովակի նկարահանումներ են սպասվում, դրանցից մի քանիսն արդեն ընթացքի մեջ են։ Ցանկանում եմ՝ 2022-ին լինենք խաղաղ ու երջանիկ»։
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նույնպես ամանորյա տրամադրություն չունի, քանի որ վերջին երկու տարիները դաժան էին մեզ համար, սակայն հավատացած է, որ պետք է լավատես լինել և յուրաքանչյուր պահի նայել դրական տեսանկյունից։
Երգչուհին գալիք տարին ընտանիքի հետ միասին դիմավորելու է Երևանի ժամանցի վայրերից մեկում. «Հանուն իմ երեխաների ես պետք է ուժեղ լինեմ և կյանքով լի, որպեսզի երեխաներս էլ այդպես լինեն»,- ասում է Հասմիկը և հավելում, որ 2022-ի համար նախատեսում է նոր երգ և տեսահոլովակ, զուգերգ, ինչպես նաև կլինի համագործակցություն՝ կապված երաժշտության հետ:
«Ես ատում եմ ձմեռը, և ձմռանն ինձ մոտ ստեղծագործական դադար է։ Ինձ համար դժվար է ստեղծագործել ձմռանը: Ամռանը նորից կշարունակվեն համերգներս՝ կենդանի կատարմամբ, նաև սպասվում է մեծամասշտաբ մենահամերգ Երևանում»,- մանրամասնում է երգչուհին և խաղաղություն ու համբերություն ցանկանում հայ ժողովրդին։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի համար Ամանորն աշխատանքային է լինելու: Անահիտն ասում է, որ այդ օրը վարելու է ամանորյա միջոցառում, սակայն ընտանիքը նույնպես իր հետ է լինելու։ «Ամանորը ասոցացնում եմ երեխաներիս հետ. միասին տոնածառն ենք զարդարում, տունը: Թող այս տարի խաղաղություն լինի և կորուստներ չունենանք»,- հույս է հայտնում դերասանուհին: 2022 թվականը նրա համար նույնպես ստեղծագործական առումով բուռն է լինելու:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT