Երևան
12 °C
«2 օր լուռ հետևում եմ, թե ինչ են քննարկում, ինչ կարծիքներ են արտահայտում որոշ մարդիկ: Ի դեպ, կան որոշ քննադատողներ, որոնց հարգանքով եմ վերաբերվում, ուստի հենց իրենց տեսակետը կարևորելով ու արժևորելով՝ որոշեցի այս գրառումն անել»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, որը հայ մասնագետների կազմում հանդիպել է ադրբեջանական պատվիրակության անդամների հետ:
«Եվ այսպես, շատ հակիրճ ներկայացնեմ իրականությունը.
Այո, ես Հայաստանի պատվիրակության կազմի անդամ եմ եղել, որը Ռուսաստանի նախաձեռնությամբ մեկնել է Մոսկվա՝ ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման, կազմակերպչի որոշմամբ՝ հանդիպման լուսաբանումը պետք է իրականցվեր իրենց կողմից:
Հիշեցնեմ, որ նման հանդիպումներ նախաձեռնվել են և՛ 2004 թվականին, և՛ 2006 թվականին, և՛ 2008 թվականին:
Հանդիպման մասին ասեմ հետևյալը.
Յուրաքանչյուրս ներկայացրել ենք մեր տեսակետը, և զրույցը ծավալվել է միայն հումանիստական դաշտում:
Ես խոսել եմ՝ որպես բժիշկ, պատմել եմ «Զինվորի տան» մասին, որն ստեղծել է համախմբված հայ ժողովուրդը, պատմել եմ շուրջ 7000 հայ տղերքի մասին, որոնք հայտնվել են «Զինվորի տան»-ը հենց ադրբեջանցու պատճառով...: Ասեմ՝ խոսելը շատ բարդ էր, ծանր ու պատասխանատու...:
Զեկուցեմ նաև, որ մեր պատվիրակությունը գեթ մեկ րոպե չի ընկրկել, ասեմ ավելին՝ հստակ ասացինք հետևյալը. «Պատերազմները հաղթանակով չեն ավարտվում...»:
Օրակարգի առանցքում մենք գեթ մեկ հարց ենք ունեցել՝ մեր գերիների վերադարձը, մեր տղաների առողջական վիճակի մասին ստույգ տեղեկատվություն, այդ իսկ նպատակով առաջարկել ենք բժիշկների խմբի գործուղում՝ գերիների մոտ...: Հավելեմ՝ Հայաստանի պատվիրակությունը
⦁ Բարձրաձայնեց անմարդկային բոլոր արարքները, որ տեսել է մեր ժողովուրդը պատերազմների ընթացքում և պատերազմների դադարներից հետո,
⦁ խոսեցինք մեր պատմամշակութային վտանգված հարստության մասին...:
Հանդիպման նպատակն էր մարդասիրական հարցերի տարանջատումը քաղաքականից ու ռազմականից: Հանդիպումն անցել է լարված, բայց կոռեկտության սահմաններում:
Հ.Գ. Շուրջ մեկ տարի միջազգային բոլոր գործընկերներիս առաջարկել եմ, խնդրել եմ օգնել մեր Երկրին՝ գերիների առողջական վիճակի մասին հստակ տեղեկատվություն ստանալու նպատակով, հավելեմ, որ ամիսներ առաջ այդ հարցով անձամբ դիմել եմ ռուս անվանի բժիշկ, իմ ավագ ընկեր Լեոնիդ Ռոշալին...:
Եվ վերջում, ես՝ որպես բժիշկ, արել եմ ու անելու եմ ամեն հնարավորն ու անհնարինը՝ Բաքվի բանտերում գտնվող մեր եղբայրների առողջական խնդիրները բարձրաձայնելու ու լուծելու համար: Թե՛ հանդիպման ժամանակ և թե՛ հրապարակային ասել եմ, որ անձամբ պատրաստ եմ ներգրավվել բժիշկների խմբում ու գնալ տեսակցել մեր գերիներին:
Այս հանդիպումը հնարավորություն էր՝ այդ նպատակին հասնելու, ու այդ հնարավորությունը բաց թողնելու շռայլություն մենք չունենք»,- գրել է Մուրադյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT