Մեր հրեշտակն է Անգելինաս. 44-օրյա պատերազմում որդի կորցրած Ղազարյանները աղջիկ են ունեցել

«Մեր հրեշտակն է Անգելինաս»: Պատերազմում զոհված 19-ամյա Արման Ղազարյանի մայրը՝ Արմինե Ղազարյանը, «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում միաժամանակ արտահայտում է և՛ ուրախությունը, և՛ ցավը: Որդուն հայրենիքին նվիրած Ղազարյանների ընտանիքը 9 ամիս առաջ իր մեջ ուժ գտավ և որոշեց կրկին երեխա ունենալ: 3 կգ, 300 գրամ ապրելու իմաստը՝ Անգելինան, ծնվել է դեկտեմբերի 21-ին:

«Տղայիս մահից հետո ասում էի՝ մայրանալու եմ: Ուժ հավաքեցի մեջս: Աստված ուժ տվեց, որ ես չխելագարվեմ: Չէի տարանջատում ու ասում՝ տղա եմ ունենալու: Չէ՛: Պարզապես ուզում էի, որ տունս նորից կյանքով լցվեր, հիմա մի քիչ լուսավորվել է: Աստված ինձ խղճաց, ու ես մայրացա: Անգելինան շատ է նման Արմանին, նույն դիմագծերն ունի, ինչ նա: Ասես նրա մեջ գտել եմ եղբորը: Առաջին անգամ էլ, երբ գրկեցի, զգացի, որ Արմանին եմ գրկում»,- ասում է Արմինե Ղազարյանը:

Անգելինան Արմանին նման է, սակայն Արմանի բացը չի լրացնի, նկատում է մայրը. «Որ մատդ էլ կտրես, կցավի ու կմռմռա»:

Տիկին Արմինեն կրկին մայրանալու լուրը առաջինը զոհված տղային է հայտնել. «Արմանը Ուրցաձորի գերեզմանատանն է թաղված: Ես դեմ եղա, որ «Եռաբլուր»-ում հուղարկավորեն, որովհետև մարզում ենք բնակվում, Երևան գնալ-գալը դժվար կլիներ: Որպեսզի կարողանանք անընդհատ տղայիս մոտ լինել, մեր որոշմամբ գյուղում հուղարկավորվեց: Այդ օրն էլ, երբ իմացա՝ կրկին մայր եմ դառնալու, Արմանի փոքր քրոջ՝ 19-ամյա աղջկաս ու ամուսնուս հետ գնացինք նրա մոտ՝ լավ լուրը հայտնելու»,- պատմում է մայրը:

Նորածին աղջկան Ղազարյաններն Անգելինա են անվանել՝ դրանով նաև իրականացնելով Արմանի երազանքը: Նա մինչ բանակ գնալն անընդհատ ասել է՝ երկու աղջիկ է ուզում ունենալ, մեկին մոր պատվին անվանել Արմինե, մյուսին՝ Անգելինա: Մայրն ասում է՝ եթե Աստված կամենա, նաև տղա երեխա կունենան. Արմանը պետք է վերածնվի. «Ուզում եմ, որ Արմանիս անունը մեր տան մեջ միշտ հնչի: Աստված եթե կամենա, ես լույս աշխարհ կբերեմ, եթե ոչ, Անգելինաս լույս աշխարհ կբերի իր եղբորը՝ Արմանիս»:

Արման Արսենի Ղազարյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի դեկտեմբերի 20-ին: Մայրն ասում է՝ պետք է բանակ գնար այդ տարվա հունվարի 16-ին, բայց դիմել է և իր կամքով շուտ զորակոչվել ծառայության: Ծառայել է Արցախի Մատաղիսի շրջանում: Ընտանիքը նրան վերջին անգամ տեսել է հունվարի 25-ին՝ երդմնակալության օրը. «Տեսազանգերով միշտ խոսել ենք հետը, բայց տղայիս ֆիզիկական ներկայությունը վերջին անգամ այդ օրն եմ զգացել: Կորոնավիրուսի պատճառով չկարողացավ գալ արձակուրդ, մեզ էլ թույլ չէին տալիս իրեն տեսակցել, այդպես էլ տղայիս կարոտ մնացի»:

19-ամյա զինծառայողի հետ ծնողները վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 26-ին, երբ Արմանը զանգահարել և հորն ասել է՝ մայրիկին ու քույրիկին լավ կնայես, հայրիկ, մինչև Աստծո կամքով ես հետ վերադառնամ: Սեպտեմբերի 27-ից ծնողները նրա հետ կապ չեն կարողացել հաստատել, իսկ տղայի զոհվելու լուրն իմացել են դեկտեմբերի 21-ին, երբ ԴՆԹ հետազոտության արդյունքների պատասխանները եկել են, և պարզվել է, որ Արմանը դիահերձարաններից մեկում է:

«Տղաս զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ դիպուկահարի կրակոցից: 7 զենքից օգտվել է իմացել, ինքն էլ պեկայիստ է եղել: Տարբեր մեդալներ է ստացել, ու երբ Արցախի նախագահի հրամանով արժանացավ Արիության շքանշանին, իր հրամանատարներից մեկն էր եկել մեր տուն ու պատմում էր, որ տղաս պատերազմի ժամանակ ուժեղ պայքար է տվել: Իր դիրքը թշնամուց հեռու է եղել ընդամենը 15 կմ: Առաջին օրվանից ես զգում էի, որ մի բան այն չէ. ամեն անհնար բաների դիմել ենք ես ու ամուսինս, բայց տղայիս ոչ մի ցուցակում չէինք կարողանում գտնել: Ո՛չ զոհվածների ցուցակում կար, ո՛չ անհետ կորածների և ո՛չ էլ գերեվարվածների»,- պատմում է մայրը:

Հույսը կորցրած ծնողները որոշել են նաև ԴՆԹ հետազոտության համար նմուշներ հանձնել: Դեկտեմբերի 21-ին տեղեկացել են, որ իրենց նմուշները համընկնում են դիահերձարաններից մեկում գտնվող զինծառայողի նմուշների հետ:

Մայրն անձամբ է տեսել որդու մարմինը, ասում է. «Արմանս կարծես երեք օրվա զոհված լիներ: Երբ պատասխանը եկավ, ու հաստատվեց, որ զոհված է, ես ասացի՝ մինչև իր ձեռքի դաջվածքը չտեսնեմ, չեմ կարող հավատալ: Ձեռքին դաջվածք ուներ՝ Մարիամ Աստվածածինն էր, իսկ նրա ներքևում՝ աղավնի»: Արմանը այդ դաջվածքով արտահայտել է մոր և քրոջ հանդեպ սերը. Մարիամ Աստվածածնին համեմատել է մոր հետ, իսկ աղավնուն՝ քրոջ:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2421 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում