Այս տարի Երեւանի վարչական շրջաններում տոնածառից զատ՝ ոչինչ չի լինի. թաղապետերը հրաժարվել են նաեւ կորպորատիվներից

Այս տարի Երեւանը համեստ զարդարանքներով ու առանց տոնական միջոցառումների կդիմավորի Նոր տարին: Ինչպես արդեն հայտնել էինք, քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը եւս հանդիսավոր կերպով չեն վառվի: Դրանք դեկտեմբերի 23-ի երեկոյան կմիացվեն անաղմուկ՝ առանց միջոցոռման:

Գրեթե նույնն էլ լինելու է նաեւ Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջաններում: Համընդհանուր քննարկման արդյունքում որոշվել է ամեն վարչական շրջանում տեղադրել միայն մեկ տոնածառ՝ զերծ մնալով ճոխ ու աչք ծակող զարդարանքներից եւ տոնական միջոցառումներից:

Ավելին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ համընդհանուր քննարկման արդյունքում վարչական շրջանների ղեկավարները որոշում են կայացրել հրաժարվել նաև կորպորատիվներից: «Նույն որոշումն ենք կայացրել նաեւ զարդարանքների եւ տոնական միջոցառումների հետ կապված: Միայն մեկ գլխավոր տոնածառ ենք տեղադրելու, առանց որեւէ ճոխ զարդարանքի»,- ասաց Կարապետյանը:

Նույնը փաստեց նաեւ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ ունեն ընդհանուր որոշում, որ այս տարի հնարավորինս համեստ եւ սեղմ է լինելու ամեն ինչ: «Ունենալու ենք տոնածառ, բայց դրանից ավելին չի լինելու, տոնական միջոցառումներ, կամ աչքի ընկնող զարդարանք չի լինելու: Իսկ տոնածառ տեղադրելու որոշումն էլ կայացրել ենք, որպեսզի անկախ կատարվածից, մեր երեխաներն այս տոնը կամ տվյալ տարին տխուր չհիշեն»,- նկատեց Դանիելյանը:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը հայտնեց, որ այս տարի վարչական շրջանի գլխավոր տոնածառը կտեղադրվի Դավթաշենի կենտրոնական այգում: Տոնածառի բացման հանդիսավոր արարողություն եւս նախատեսված է, բայց այլ զարդարանքներ չեն լինելու. «Բացման օրը՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ին, փոքրերի համար նաեւ տոնական միջոցառում է նախատեսվում»,- ասաց նա:

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանն էլ, հաստատելով մյուս վարչական շրջանների ղեկավարների խոսքը, շեշտեց՝ գլխավոր տոնածառից զատ, դեկտեմբերի 23-ին երեխաների համար փոքրիկ միջոցառում է սպասվում, հեքիաթային հերոսներ կլինեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1928 դիտում

Ոչ թե միջանցք, այլ ուղի, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով. վարչապետը նոր գրառում է արել

Հայտնի է՝ Ամիրյան փողոցում ինչի հետևանքով է պայթել «Տոյոտա»-ն. տեսանյութ

Երևանի Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է պայթել. կան տուժածներ

Ինչպես կարող է քաղաքացին իր ավտոտնակում լիցքավորել էլեկտրամոբիլը. կհստակեցվեն իրավական հարաբերությունները

Դո՞ւք եք ԼՂ նախկին ղեկավարին գերի հանձնել Բաքվին. Կարեն Սարգսյանը հայտնվեց պատային իրավիճակում

Հասկանալով, որ իրենց բոլոր ստերը բացահայտված են՝ անցել են էժան մանիպուլյացիաների. Ալեքսանյան. տեսանյութ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. երբ կսկսի նվազել օդի ջերմաստիճանը

Գրիգոր Տեր-Ղազարյանի գործարան արկ տեղափոխած բեռնատարի վարորդը հայտնաբերվել է

Ղարաբաղի լուծարումը ստորագրած «ծաղրածուն» հիմա էլ մեղադրում է հայ ժողովրդին. Չախոյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում

ՀՀ բոլոր պետական մարմինների, կազմակերպությունների գույքը կտրվի ոչ թե անհատույց, այլ վարձակալությամբ. Ավետիսյան

1 շաբաթում հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ, ավելի քան 200 մարդ էլ՝ առանց վարորդական իրավունքի վկայականի

ՀԷՑ-ը հաղորդում է ներկայացրել իրավապահներին և հայտնել «Եռաբլուր»-ում էլեկտրամատակարարման խաթարման պատճառը

Նուբարաշենում մոպեդ է շրջվել. կա տուժած

Աֆղանստանի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1100-ը, վիրավորներինը՝ գրեթե 3 անգամ ավել

Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ին

Ինձ փորձում են լռեցնել, ճնշել և սպառնալ. սա դարձել է ընդունված գործելակերպ մեր Եկեղեցու ներսում. Տեր Արամ

2025-ի ամառային զորակոչի ընթացքում ստացվել է 123 գրավոր և բանավոր բողոք. ՄԻՊ-ն ամփոփել է արդյունքները

Շահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Ծինփինը Ռուսաստանը և Չինաստանն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հաղթողներ

ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՔՈԳՎ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում

Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը

Չինաստանում կարևոր հանգրվան արձանագրեցինք. Միրզոյան

Պուտինը և Սի Ծինփինը զբոսնել են Չինաստանի առաջնորդի նստավայրի տարածքում. տեսանյութ

imID-ն թողարկեց «MobileID eSIM» լուծումը

Որքան է Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը սեպտեմբերի 2-ին

Սուդանում սողանքի հետևանքով հողի տակ է անցել մի ամբողջ գյուղ. ողջ է մնացել ընդամենը 1 բնակիչ. տեսանյութ

2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1.482 քրեական վարույթ

Երևանում 15-ամյա տղան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»

Վահագն Խաչատուրյանը Կոտայքի մարզում ծանոթացել է ինտենսիվ այգեգործության ծրագրին, այցելել խնձորի այգիներ

Թրամփը հանդես կգա կարևոր հայտարարությամբ

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում սովից մահացել է 9 մարդ, այդ թվում՝ 3 երեխա

2 մարզի և Երևանի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Լանջաղբյուրի շինություններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մեծաքանակ անասնակեր ու ավտոմեքենա

ՀՀ վարչապետն ու տիկինը Թիենծինից գնացքով ուղևորվել են Պեկին. լուսանկարներ

Շնորհակալություն Թիենծին. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Փաշինյանը ներկայացրել է՝ որն է այսօրվա և նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը

Արսեն Թորոսյանն այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացել պայմաններին

Ռոմանոս Պետրոսյանն այցելել է ՀԷՑ-ի՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերը սպասարկող «Մուսալեռ» մասնաճյուղ. տեսանյութ

Կոստանյանը Բոսացկիին է ներկայացրել վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո տարածաշրջանային իրավիճակը