Թունյանների ընտանիքը որդուն՝ Հայկին, այդպես էլ զինվորական համազգեստով չի տեսել

«2 տարի անց նույն տեղում, նույն ժամին կխմենք էս գինին». արդեն անցել է 2 տարի, սակայն Թունյանների տանը որդու՝ Հայկի լուսանկարի առջև դրված գինին այդպես էլ մնում է չբացված: Այս Ամանորին էլ բոլորը կհավաքվեն նույն տեղում՝ նույն ժամին, սակայն գինուն ոչ ոք ձեռք չի տա, չեն կարող. Հայկը բացակա է, սակայն՝ միայն ֆիզիկապես:

2019 թվականի Ամանորին է վերջին անգամ Հայկն ընտանիքի հետ եղել, և հենց այդ գիշեր էլ նրա հորեղբոր աղջիկը Հայկին նվիրել է այդ գինին: Ընտանիքը խնամքով պահում է այն, ամեն տեսնելուց պատկերացնում, թե ինչպես էին 2 տարի հետո բոլորով գինին բացելու... պատերազմը տապալեց բոլոր ծրագրերն ու երազանքները:

265309374_617769269367734_7564344659218734047_n.jpg (201 KB)

«Հայկին բանակ զորակոչեցինք 2020-ի հուլիսի 8-ին: Բանակի քեֆ էինք արել, բայց ինքը սկզբում չէր ուզում, ասում էր՝ գնալս մի նշեք, գալուց «հարսանիք» կանենք (նկատի է ունեցել մեծ շուքով նշելը): Ծառայության անցավ Արցախի Մարտունու շրջանում: Շատ լավ էր վերաբերվում բանակին ու միշտ ասում էր՝ շատ եմ ուզում, որ ինձ շարքային Թունյան դիմեն»,- «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Հայկի քույրը՝ Լիլիա Թունյանը:

Ընկերասեր, նվիրված ու վեճեր չսիրող Հայկի ծառայությունից ընդամենը երկու ամիս է անցած եղել, երբ սկսվել է Արցախյան 44-օրյա պատերազմը: Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, ընտանիքը տղայի հետ հետ կապ չի կարողացել հաստատել, ասում է քույրը, միայն կռվից երեք օր անց է 18-ամյա զինվորը զանգել և ընտանիքին հանգստացրել. «Ինքը ուշ զանգեց՝ իր բնավորության համաձայն: Միշտ ասում էր՝ մենք լավ ենք, մեզ դիրքեր չեն տարել, որովհետև նորակոչիկներ ենք: Մի օր էլ, երբ զանգել էր, կրակոցների ձայներ լսեցինք, հեռախոսն անջատեց, բայց այդպես էլ դրա վերաբերյալ մեզ ոչինչ չասաց»:

Պատերազմի ամբողջ ընթացքում Հայկը թշնամու դեմ պայքարել է Արցախի Մարտունու շրջանում: Եղել է գնդացրորդ: Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է հոկտեմբերի 31-ին, բայց ընտանիքը որդու զոհվելու մասին լուրն իմացել է նոյեմբերի 7-ին:

Վերջին զրույցը հարազատների հետ Հայկն ունեցել է հոկտեմբերի 29-ին, որի ժամանակ վստահեցրել է՝ անպայման գալու է ու բոլորին թիկունք կանգնի, սակայն նոյմբերի 13-ին դիահերձարաններից մեկում ընտանիքի անդամները գտել են որդու դին:

«Չնայած սովորություն ուներ՝ ուշ-ուշ էր մեզ զանգում, բայց վերջին օրերի ընթացքում պարբերաբար էին մեր զրույցները: 29-ից հետո 4-օր չզանգեց, չանհանգստացանք, քանի որ իրեն արդեն գիտեինք, սակայն մեկ շաբաթ անց սկսեցինք մտածել, որ մի բան այն չէ: Իր հրամանատարների հետ էինք կապ պահում, ասում էին՝ իրենք ապահով տեղում են, ուղղակի կապ չկա, հետո իմացանք, որ զոհվածների ցուցակում իր անունը կա: Իմացանք մի հրամանատարից, որը վիրավոր էր ու հիվանդանոցում էր գտնվում: Պատմեց՝ վերջին օրերին Մարտունիում իրավիճակը շատ լարված է եղել, տղաները չեն կարողացել պայքարել ու զոհվել են»,- ասում է քույրը:

Թունյանների ընտանիքն իրենց որդուն այդպես էլ զինվորական համազգեստով չի տեսել: Տղային բանակ ճանապարհելիս քաղաքացիական հագուստով գրկել և հրաժեշտ են տվել 2020 թվականի հուլիսի 8-ին:

Հայկ Թունյանը հուղարկավորվել է Նորագավթի ընտանեկան գերեզմանատանը: Հարազատները որոշել են Հայկին հուղարկավորել այդտեղ, քանի որ նրա հուղարկավորման օրը թոռան կորստյան ցավին չդիմանալով՝ մահացել է պապիկը: Նրանց հուղարկավորել են կողք կողքի:

211605525_2028377277321140_5004270393070966661_n.jpg (294 KB)

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3071 դիտում

«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել

Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը

Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ

«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան

Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են

Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը