Երևան
12 °C
Փարիզում տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Հայկական պատվիրակության կազմում, որը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ընդգրկված էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը:
Աշխատանքային խմբի քննարկումների շրջանակներում անդրադարձ է եղել թվայնացման, նորարարության և բարձր տեխնոլոգիաների բնագավառում երկու երկրների միջև փորձի փոխանակում կազմակերպելու անհրաժեշտությանը՝ սեմինարների և երկկողմ այցերի միջոցով:
Նիստի ավարտին Ռոբերտ Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության վարչության արտաքին առևտրի և տնտեսական գրավչության առաքելության պատասխանատու Կլարա Մարշալի հետ և մանրամասն ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը, ինչպես նաև վերջինիս շարունակություն հանդիսացող «Գործարանային քաղաք» ծրագիրը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է «Գործարանային քաղաք»-ում Ֆրանսիական ընկերությունների ներկայացուցչությունն ապահովելու հնարավորությանը: Կլարա Մարշալը հետաքրքրություն է ցուցաբերել տվյալ առաջարկի նկատմամբ և չի բացառել նման համագործակցությունը:
Հանդիպումների և քննարկումների արդյունքում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակել շփումը՝ քննարկված թեմաների շուրջ համագործակցությունը մեկնարկելու և զարգացնելու նպատակով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Turkish Airlines» ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը
Մեզ համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ և ԵԽ աջակցությունը․ վարչապետ
Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4%, իսկ դաշինքներինը՝ բարձրացել 8-10%. ԿԸՀ նախագահ
Կոնֆետ հյուրասիրելու պատրվակով երեխային նստեցրել է ավտոմեքենան, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել
ԵԽ-ում ՀՀ վարչապետին ճանապարհեցին ծափերով․ ահա այսպես են ընդունում անկախ և ինքնիշխան պետության ղեկավարին
Ով կլինի Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի վարչապետի թեկնածուն
Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտա Մեցոլան քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները
ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, անձը հաստատող փաստաթղթեր․ տեսանյութ
Մհեր Գրիգորյանը և ԵԱԶԲ վարչության նախագահը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ
Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս
Բավրայի մաքսային բաժնի 5 տեսուչ վիճել է ՀՀ վերադարձող 4 անձի հետ, բռնություն գործադրել․ նախաքննության ավարտ
Ողջունում ենք ՀՀ հաստատուն հանձնառությունը․ ահա թե ինչու էինք ուզում վարչապետին հրավիրել այստեղ․ ԵԽ նախագահ
Անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է, բանակը ՀՀ-ի համար անվտանգության ռեզերվ է, ոչ թե գործիք․ վարչապետ
Չկա անվտանգության ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը. ղարաբաղցի քույր-եղբայրները պետք է տնավորվեն ՀՀ-ում
Պուտինը զանգահարել է Ալիևին, շնորհակալություն հայտնել նրան
Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել. Ռոբերտա Մեցոլա
Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ դատախազության հայցն ընդունվել է վարույթ. կիրառվել է հայցի ապահովման միջոց
Կալուգայի զավոդում տոկոս չեն կարողացել հաշվել, պերեբոր են արել. Սաֆարյանը՝ «Ուժեղ Հայաստանի» հրապարակման մասին
Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքների և էներգետիկայի հարցեր. Բայրաքթար
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Դեբիլությամբ մրցման մեջ են. հիմա էլ վարչապետը Թուրքիայի հետ կառուցում է «Զանզիբարի» միջանցք. Հարությունյան
112 օպերատիվ կենտրոն՝ նոր մոտեցում, արագ և վստահելի արձագանք. ինչպես է աշխատում նոր ծառայությունը. տեսանյութ
Դուբայի օդանավակայանի մոտ դրոններ են ընկել, վիրավորումներ են ստացել օտարերկրացիներ
Մասկատ-Երևան թռիչքով վերադարձել է ևս 32 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև օտարերկրացիներ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ. լուսանկարներ
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո-ստարտափները ֆինանսավորում ստացան
Արդյունավետ համագործակցություն անդրազգային հանցավորության դեմ պայքարում․ պարգևատրում՝ ԱՄՆ դեսպանատանը
Կոալիցիա պետք է լինի․ ոչ ճշգրիտ և մոլորեցնող պնդումներ Նարեկ Կարապետյանի հարցազրույցում. Fip
Ձեր հենարանը արտաքին ուժերն ու ֆինանսական միջոցներն են, մեր հենարանը՝ ՀՀ քաղաքացին. Ղազարյան
Կարևորվել է քրեական ենթամշակույթի նկատմամբ հանրային մերժողական վերաբերմունքի ձևավորումը. նիստ ՆԳՆ-ում
Դատախազը վերացրել է 2018-ին զինծառայողի մահվան դեպքով կայացված սերժանտի քրհետապնդումը դադարեցնելու որոշումը
Ավտոբուսների համընդհանուր «բրոնյա» է արվում, բիզնեսմեններին ստիպում են ֆինանսավորել. Իոաննիսյանը ահազանգում է
ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական hրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել
Ծեծկռտուք Կոտայքի մարզում. վեճի մասնակիցները միմյանց հարվածել են ձեռքերով ու ոտքերով
Վերջին ամսվա ընթացքում «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի էջերս միասին 120 միլիոն դիտում են ունեցել. Նիկոլ Փաշինյան
Մոջթաբա Խամենեին վիրավոր է. նա գտնվում է խիստ գաղտնի վայրում
Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդե թաղամասին
Շվեյցարիայի Կարցերս քաղաքում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է մահացել, 5-ը՝ տուժել. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT