Երևան
12 °C
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երաժիշտ Հարութ Փամբուկչյանը, որն առավել հայտնի է Ձախ Հարութ բեմական անվամբ, երկար տարիներ է՝ ապրում է ԱՄՆ-ում, սակայն հայրենիքի հետ ինտենսիվ կապը չի կտրում: Երգիչը շատ հաճախ նաեւ զուգերգերով է հանդես գալիս Հայաստանում ապրող երգիչ-երգչուհիների հետ:
«Հայկական ժամանակի» զրույցը Հարութ Փամփուկչյանի հետ՝ ստորև․
- Պարոն Փամբուկչյան, Հայաստանը ծանր օրեր ապրեց: Այժմ էլ դեռ շատ հարցեր են անորոշ եւ չլուծված: Ինչպիսի՞ տրամադրություն է տիրում սփյուռքում ապրող հայերի շրջանում, ի՞նչ են մտածում դրսում ապրող մեր հայրենակիցները՝ լավատեսորե՞ն են տրամադրված, թե՞ անհանգստությունները չեն դադարում:
- Բնականաբար, ամենքս ամեն րոպե անհանգստանում ենք Հայաստանի ապագայի համար եւ աղոթում ու պատրաստ ենք ամենքս մեր հնարավորության սահմաններում կանգնել մեր երկրի կողքին, ինչի՞ մասին է խոսքը: Սակայն, այո՛, լավատեսությունը չի՛ դադարում, ու դա շատ կարևոր է, եւ վստահ եմ՝ շուտով, ի վերջո, գալու են Հայաստանի լուսավոր ժամանակները:
- Կարճատեւ այցով որոշ ժամանակ առաջ Դուք Հայաստանում էիք: Ի՞նչ նպատակով էիք եկել: Առաջիկայում համերգային ծրագրով կամ մշակութային որեւէ այլ նախաձեռնությամբ հանդես գալու մտադրություններ կա՞ն, թե՞ ոչ:
- Ամեն հարմար առիթի ես ուղղակի մեկ վայրկյան շուտ լինում եմ Երեւանում. այն իմ քաղաքն է, իմ տունը։ Ես ծնվել եմ, ապրել ու պիտի երգեմ միշտ իմ քաղաքի, իմ երկրի մասին ու համար, մի՛շտ:
- Դուք երկար տարիներ է՝ բնակվում եք ԱՄՆ-ում, սակայն, միեւնույն է, Ձեր երգացանկում անգլերեն երգեր չկան: Ինչո՞վ եք դա պայմանավորում:
- Ես հայ եմ ու պիտի միշտ երգեմ հայերեն, մեր հրաշալի ու կախարդական լեզվով հնարավորինս շատ ու միշտ: Անգլերեն երգեր կատարել եմ նպատակային պահերի կամ համագործակցությունների համար։ Չեմ բացառում, որ կարող են էլի լինել, սակայն ինձ համար, ինչպես եւ բնական է, կարեւոր է հայերենը:
- Դուք 90-ականների ամենավառ կերպարներից մեկն եք։ Ի՞նչն եք ամենաշատը կարոտում այդ ժամանակներից, որ այսօր չկա:
- Մանկությունս:
- Ինչպիսի՞ն են այսօր Ձեր հարաբերությունները Արթուր Մեսչյանի եւ Ռուբեն Հախվերդյանի հետ:
- Ռուբեն Հախվերդյանի հետ մենք վաղեմի ընկերներ ենք, շփվում ենք, համագործակցում, ու շատ լավ են մեր հարաբերությունները: Արթուր Մեսչյանի հետ անձամբ ծանոթ չեմ, սակայն ժամանակին երգել եմ իր հեղինակած երգերից ու լավ եմ վերաբերվում իր արվեստին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT