Երևան
12 °C
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը երեկ տեսակապով բանակցություններ են վարել, որոնք տևել են երկու ժամից մի փոքր ավելի։ Զրույցի հիմնական թեման եղել է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակումը և Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման վերաբերյալ Արևմուտքի մտահոգությունները։
Բանակցությունների ընթացքում Բայդենը ԱՄՆ-ի մտահոգությունն է հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման հետ կապված իրավիճակի կապակցությամբ, տեղեկացրել են Սպիտակ տնից:
«Բայդենը խոր մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և մեր եվրոպացի դաշնակիցների շրջանում Ուկրաինայի շուրջ ռուսական զորքերի տեղակայման հետ կապված իրավիճակի սրման կապակցությամբ և ընդգծել, որ ԱՄՆ-ը և մեր դաշնակիցները կպատասխանեն վճռական տնտեսական և այլ միջոցներով սրման դեպքում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Զրույցի ընթացքում Բայդենը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու մասին և կոչ արել «դեէսկալացիա և դիվանագիտությանը վերադարձի»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Բանակցությունների ընթացքում Պուտինն ու Բայդենը նաև անդրադարձել են կիբերանվտանգության, ռազմավարական կայունության, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ աշխատանքին տարածաշրջանային հարցերին, այդ թվում՝ Իրանի հետ հարաբերություններին, ասել է Սպիտակ տունը։
Կրեմլն էլ հայտնել է, որ Պուտինի և Բայդենի բանակցությունները եղել են անկեղծ և գործնական։

Կրեմլի հայտարարության մեջ ասվում է, որ խոսակցության մեջ գերակշռող տեղը զբաղեցրել են «ներքաղաքական ուկրաինական ճգնաժամի և 2015 թվականի մինսկյան համաձայնագրերի իրականացման հարցում առաջընթացի բացակայության հետ կապված հարցերը»։
«Ռուսաստանի նախագահը կոնկրետ օրինակներով ցույց է տվել Կիևի ապակառուցողական գիծը, որն ուղղված է մինսկյան պայմանավորվածությունների և նորմանդական ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական ապամոնտաժմանը, լուրջ մտահոգություն է հայտնել Դոնբասի դեմ Կիևի սադրիչ գործողությունների կապակցությամբ»,- ասվում է Կրեմլից:
Ռուսական կողմը հաստատել է նաև՝ Բայդենը պատժամիջոցների մասին զրույցի ժամանակ զգուշացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ կլինի դրանք կիրառել Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակի սրվելու դեպքում։
«Ջոզեֆ Բայդենն իր հերթին ընդգծել է ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժերի իբր սպառնալից բնույթը և նախանշել պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստ կլինեն կիրառել իրավիճակի հետագա սրման դեպքում»,- ասել է նա։
Պուտինը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ն վտանգավոր փորձեր է անում՝ գրավելու ուկրաինական տարածքը և զարգացնում է իր ռազմական հնարավորությունները Ռուսաստանի սահմանների մոտ:
«Ուստի Ռուսաստանը լրջորեն շահագրգռված է վստահելի, օրինականորեն ամրագրված երաշխիքներ ձեռք բերելու համար, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումն արևելյան ուղղությամբ և հարձակողական հարվածային զենքի համակարգերի տեղակայումը Ռուսաստանին հարակից երկրներում»,- ասել է ՌԴ նախագահը։
Զրույցի ընթացքում Պուտինը նաև Վաշինգտոնին առաջարկել է չեղարկել դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի վրա դրված սահմանափակումները։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև տեսակապով բանակցությունները մեկնարկել են ուղիղ 18:00-ին և ավարտվել Մոսկվայի ժամանակով 20:10-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արդյո՞ք նախագահի պարտականությունն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT