Երևան
12 °C
Հայաստանում առաջիկայում շրջանառության մեջ կդրվի մեր երկրում կորոնավիրուսային հիվանդության դեմ արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը, որը կկիրառվի որպես երրորդ, այսինքն՝ խթանիչ դեղաչափ:
Պատվաստանյութի արտադրությունը ՀՀ առողջապահության և Էկոնոմիկայի նախարարության, «Լիկվոր» ընկերության և ռուսական ուղղակի ներդրումների սուվերեն ֆոնդի համագործակցության արդյունքն է:
«Սպուտնիկ Լայթը»-ը երրորդ խթանիչ դեղաչափ է համարվում ոչ միայն ռուսական արտադրության «Սպուտնիկ Վի» երկու դեղաչափ, այլ նաև այլ պատվաստանյութերի երկու դեղաչափ ստացած անձանց համար:
Ինչպես մեզ մոտ կիրառվող մյուս պատվաստանյութերը, այնպես էլ նոր արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը քաղաքացիները կստանան անվճար. պետությունն այն կգնի և կբաշխի պոլիկլինիկաներին: «Այս պատվաստանյութը միանշանակ լինելու է մեր տեսականու մեջ: Եվ մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափի համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց առողջապահական գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքերով՝ պատվաստանյութի արտադրությամբ ՀՀ-ն դեղագործական արտադրությունում ևս մեկ քայլ առաջ է գնում և իրացնում իր ներուժը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ շեշտեց՝ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության դեմ արտադրված պատվաստանյութն անցել է բոլոր հսկողական չափանիշները. «Բավականին երկար ճանապարհ անցանք առողջապահության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, «Լիկվոր» ընկերության, ինչպես նաև ռուս գործընկերների հետ: Համբերատար կերպով այդ ճանապարհն անցնելուց հետո եկանք, հասանք նրան, որ արդեն ունենք ՀՀ-ում արտադրված և բոլոր հսկողական չափանիշներն անցած պատրաստի արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա»:
«Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանն էլ նշեց՝ շատ ուրախ են, որ նախարարությունների և ռուսական ուղղակի ներդրումների ֆոնդի հետ համագործակցությամբ ՀՀ-ում պատվաստանյութի արտադրությունն իրականություն դարձավ: «Մենք ռուսական կողմի հետ համագործակցում ենք: Ըստ մեր պայմանագրի՝ կատարվել է տեխնոլոգիական տրանսֆեր, այսինքն՝ արտադրության տեխնոլոգիայի տրանսֆեր, մեր ընկերությունը վերարտադրել է այս պատվաստանյութը, այսինքն՝ ներդրումներն արել է մեր ընկերությունը: Սա կարևոր հաջողություն էր թե՛ մեր ընկերության, թե՛ մեր երկրի համար»,- ասաց նա:
Ընկերությունը ռուսական արտադրական կողմից ստացված մայր հումքը՝ սուբստրատը, վերամշակում է, այն անցնում է տեխնոլոգիական պրոցես, առաջնային փաթեթավորում, երկրորդային փաթեթավորում և սառնարանային ռեժիմի տակ պահպանվում:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ գործընթացն սկսելիս նկատի են ունեցել նաև արտահանման հնարավորությունները, որը կբազմապատկի արտադրանքի ծավալները: Այսօր դեռևս արտահանման պայմանագրեր չկան, բայց մի շարք երկրների հետ կան քննարկումներ:
«Հիմա արդեն Մերձավոր Արևելյան մի շարք երկրների հետ բանակցություններ են ընթանում, քննարկվում է նաև որոշ աֆրիկյան երկրներ արտահանելու տարբերակը: Վստահ ենք, որ այս ամենը ռուս գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ շուտով հնարավոր կդառնա»,- ասաց Քերոբյանը:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ռուսական արտադրության է: Այն արդեն գրանցված է 70 երկրում, բայց դեռ հաստատված չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։
Այլ երկրներում պատվաստանյութն օգտագործվում է մեկ դեղաչափով: Այն փորձարկվել է շուրջ 150 մարդկանց վրա Մոսկվայից և Ստ. Պետերբուրգից: Ըստ Արգենտինայի առողջապահության նախարարության՝ «Սպուտնիկ Լայթ»-ը մեծահասակների վրա կիրառելու ընթացքում ցուցաբերվել է 78,6-83,7% էֆֆեկտիվություն: Պարագվայում դեղաչափի էֆֆեկտիվությունը կազմել է 93,5 տոկոս. պատվաստանյութը բարձր արդյունավետություն է ցուցաբերել 320 հազար մարդկանց դեպքում: Մոսկվայի «Գամալեյա» ինստիտուտի համաձայն էլ, երբ այն առաջին անգամ օգտագործվել է մայիսին, 79,4 տոկոսով էֆֆեկտիվ է եղել: Պատվաստանյութի մեկ դեղաչափը 10 դոլարից ցածր արժե:
Քովիդի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է։ Ռուսաստանում այն գրանցվել է այս տարվա մայիսի 6-ին։ Պատվաստանյութն ընդունել են Եգիպտոսը, Իրանը, Ղազախստանը, Կոնգոն, Նիկարագուան, ԱՄԷ-ն, Պաղեստինը և Ֆիլիպինները։ Բացի դրանից, Բախրեյնում «Սպուտնիկ Լայթ»-ն օգտագործում են «Պֆայզր» պատվաստանյութի հետ որպես ուժեղացուցիչ դոզա։ Այս տարվա սեպտեմբերի 6-ին պատվաստանյութին կիրառման թույլտվություն էր տվել նաև Հայաստանի առողջապահության նախարարությունը:
Համաձայն հետազոտությունների՝ այն 60 տարեկանների շրջանում արդյունավետություն է ցուցաբերել 75 տոկոսով։ Պատվաստանույթն արդյունավետ է նաև հոսպիտալացումները և ծանր դեպքերը կանխելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT