Երևան
12 °C
Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:
Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով:
Այս հանդիպման մասին դեռևս նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ՝ Պուտին- Փաշինյան-Ալիև հանդիպման օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել: Նա նշել էր, որ փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել են նոյեմբերի 26-ի հանդիպմանը:
Հիշեցնենք՝ Սոչիում նոյեմբերի 26-ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել էին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին-Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն, որում ասվում էր՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողով է ստեղծվելու:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նշեց՝ փոխվարչապետների այսօրվա հանդիպումից մեծ սպասելիքներ չպետք է ունենալ:
«Կոնկրետ որևէ արդյունք փոխվարչապետների հանդիպումից հետո չի լինելու: Սա լինելու է հանդիպումների շարքի սկիզբ: Հանդիպմանը տեղ են գտնելու այն բոլոր կետերը, որոնք եղել են 3 հայտարարություններում՝ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի: Որքանով որ ես եմ հասկանում, մեզ երկար գործընթացներ են սպասվում, առաջանալու են մի շարք խնդիրներ, գումարվելու են բոլոր այն խնդիրներին, որոնք արդեն կան, բայց կարևոր է, որ գործընթացն արդեն սկսվել է, և այսօր մենք կարող ենք սպասել առաջընթաց սահմանագծման և սահմանազատման գործընթացներին վերաբերող հանձնաժողովի ստեղծման հարցում»:
Խոսելով ստեղծվելիք հանձնաժողովի արդյունավետության մասին՝ քաղաքագետը նշեց՝ եթե մենք ուզում ենք խաղաղություն, ապա այլընտրանք չունենք:
«Այո, ապագան այս գործընթացների մշուշոտ է, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվելու մոտ ապագայում, ինչպես է այս գործընթացներին արձագանքելու Թուրքիան: Մենք պետք է հասկանանք, որ այդ եռակողմ հայտարարությունն իրականում քառակողմ է, քանի որ Թուրքիան էլ կա, ուղղակի զուտ չի ստորագրում: Ցանկացած պահի Թուրքիան կարող է հասկանալ, որ այս գործընթացները ձեռնտու չեն իրեն և փորձի դրանք վերացնել: Անակնկալներ կարող են լինել, Ռուսաստանի դիրքն էլ կարող է փոխվել»:
Անդրադառնալով եռակողմ հանդիպումներին և հայկական կողմի՝ այդ հանդիպումների ընթացքում շահեկան դիրքերում հայտնվելու քայլերին՝ Ստեփանյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն իր դիրքն արդեն նշմարել է:
«Փաշինյանն իր դիրքը նշմարել է մինչ Սոչիի հանդիպումը: Եվ մենք դրա արձագանքին ականատես եղանք: Ադրբեջանն ագրեսիա դրսևորեց ՀՀ-ի դեմ: Խոսվում էր միջանցքի մասին, սակայն հայկական կողմն այն բացառեց, ինչը մեծ քայլ էր ՀՀ-ի կողմից: Հիմա միայն խոսվում է կոմունիկացիաների բացման մասին, ինչը բոլոր հայտարարություններում էլ նշված է եղել: Միջանցքի մասին խոսք երբեք չի եղել, և Թուրքիայի մաքսիմալիզմը մնաց իրենց երազանքներում: Հիմա մնում է կարողանանք հասնել նաև գերիների վերադարձի հարցի լուծմանը: Չնայած եռակողմ հայտարարության մեջ գերիների մասին չկային կետեր, բայց ես վստահ եմ, որ այս ուղղությամբ էլ կան բանակցություններ»:
Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ շատ կարևոր է նաև անկլավների հարցը: «Այս հարցում մենք պետք է նշմարենք մեր կարմիր գծերը: Ո՛չ Տիգրանաշենը, ո՛չ Ոսկեպարը չպետք է անցնեն Ադրբեջանին, քանի որ այդ անկլավները ՀՀ-ի համար ունեն ռազմավարական նշանակություն: Դրանք գտնվում են այնպիսի ճանապարհների վրա, որոնք մեզ կապում են Իրանի և Վրաստանի հետ: Դրանց հանձնումը մեզ համար խոշոր պարտություն կլինի»,- նկատեց նա:
Հարցին՝ հայկական կողմի՝ միջանցքային քաղաքականության բացառման որոշումը կարո՞ղ է բերել նոր պատերազմի, քանի որ մեր հակառակորդի բաղձալի ցանկություններից մեկը հենց դա է, քաղաքագետը պատասխանեց. «Թուրքիան հիմա պատրաստ չէ պատերազմի: Ինչպես գիտեք, հիմա այնտեղ ակցիաներ են: Թուրք ժողովուրդը ցանկանում է Էրդողանի հրաժարականը. 2023-ին Էրդողանը կկորցնի իր իշխանությունը: Թուրքիան այն վիճակում չէ, որ նոր պատերազմ սկսի: Կարծես թե այդ շահագրգռվածությունը չկա էլ, եթե, իհարկե աշխարահաքաղաքական իրավիճակը չփոխվի»:
Անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվելիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ քաղաքագետը նկատեց՝ դա նոյեմբերի 26-ի հանդիպման շարունակությունն է:
«Այս հանդիպումից մաքսիմումը, որ կարող ենք ակնկալել, գերիների մասին հայտարարությունն է: Հնարավոր է լինի որոշ գերիների վերադարձ: Հաշվի առնելով այն, որ Եվրամիությունը փորձում է հումանիտար հարցերով զբաղվել, կարծում եմ՝ Ալիևի կողմից որոշակի ժեստ նրանց ուղղված լինելու է»,- եզրափակեց Դավիթ Ստեփանյանը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT