«Սև ուրբաթ»-ին գրքերի վաճառքը 3-4 անգամ ավելի է եղել. որոշ գրախանութներում զեղչերը դեռ գործում են

01/12/2021 schedule21:00

Հայաստանում «Սև ուրբաթի» շրջանակներում գործող զեղչերից քաղաքացիներն օգտվել են նաև գրախանութներից:

«Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց՝ «Սև ուրբաթի» զեղչերի շնորհիվ գրքերի վաճառքը, համեմատած այլ օրերի վաճառքի հետ, երեք անգամ ավելի շատ է եղել: «Սև ուրբաթի» շնորհիվ վերջացել է, օրինակ, Ռոբին Շարմի «Վանականը, որ վաճառեց իր ֆերարին» գրքի երկրորդ 5000 տպաքանակը:

«Նախորդ «Սև ուրբաթներ»-ին մասնակցել ենք, բայց այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Այս տարի վաճառքի ցուցանիշները շատ ավելին էին: Մեր տպած գրքերից ամենից շատ վաճառվածների շարքում «Մարդու մարմինը» մանկական հանրագիտարանն է, մեկ շաբաթ առաջ էինք ստացել դա: «Սև ուրբաթ»-ին վաճառել ենք 18 հատ: Մի օրում այդքան գիրք վաճառելը լավ թիվ է՝ հաշվի առնելով նաև, որ անծանոթ գիրք էր, այսինքն՝ դեռ հայտնի էլ չէր՝ որպես բեսթսելլեր: Մեծահասակների գրականությունից երկրորդ տեղում «Շարմի Վանականը, որը վաճառեց իր ֆերարին» գիրքն է: Այդ գրքի առաջին 5000 տպաքանակն սպառվել էր 10 ամիս առաջ, երկրորդ 5000-ն արդեն վերջացնում ենք,- ասաց Վարդանյանը:

Գրախանութի ցանցի տնօրենի խոսքով՝ ամենից շատ վաճառված գրքերի ցանկում եղել է նաև «Հանճարը» հանրագիտարանը, հետո՝ Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը: Հաջորդ շատ վաճառվածը Ռոբին Շարմի «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գիրքն է: Վարդանյանն ասում է՝ «Սև ուրբաթ»-ն ապացուցեց, որ գրքերի մասսայական պահանջարկ կա: Զեղչերն այս խանութում եղել են 20 տոկոս:

«Սա 20 տոկոս պակաս եկամուտ է նշանակում, բայց վերջնական արդյունքում շահում ենք և՛ մենք, և՛ ժողովուրդը: Այս զեղչը նշանակում է գնել 5 գիրք, բայց վերջին 5-ը՝ գրեթե անվճար: Մարդկանց կարդացվածության մակարդակը բարձրացել է, դրա հետևանքով գրքերի վաճառքի պահանջարկը՝ մեծացել: Հիմա մի տարում 5 հազար տպաքանակ գիրք ենք վաճառում, բայց անցած տարիներին հնարավոր էր մեկ տարում 1000 գիրք վաճառել»,- ասում է «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը: Ըստ նրա՝ շատ լավ կլիներ, եթե այս ամենի ֆոնին գրքերի վաճառքի ցուցանիշով հասնեինք 80-ականների ցուցանիշին, երբ 20-30 հազար տպաքանակ էր վաճառվում:

Ամփոփելով «Սև ուրբաթ»-ն ու դրանից ստացված վաճառքը՝ «Զանգակ» հրատարակչության հասարակության հետ կապերի մասնագետ Աելիտա Չիլինգարյանն էլ «Հայկական Ժամանակի» հետ զրույցում առանձնացրեց, թե որ գրքերն են, որ գրախանութներում եղել են ամենից շատ վաճառվածները. «Մանկական գրականությունից վաճառվել է «էմիլը և հետախույզները», «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը», «Խորհրդավոր պարտեզը», «Երկնագույն նետը», «Զմրուխտյա մկրատը», «Մեր փոքրիկը» հուշագիրքը: Գեղարվեստական գրկանությունից շատ վաճառք է եղել «Օդապարուկ թռցնողը» գիրքից, Վարդան Պետրոսյանի «Սկիզբ» վեպը, «Ուտել, աղոթել, սիրել» և «1000 չքնաղ արևներ», «Արձագանքեցին լեռները», «100 սոնետ», «Մատյան ողբերգության», «Ես մինչ քեզ», «Օրվա մնացորդը» գրքերը»,- ասաց նա:

Ըստ Չիլինգարյանի՝ այս գրքերը բեսթսելեր են եղել, որոնք միշտ էլ պահանջված են, բայց «Սև ուրբաթի» զեղչերը վաճառքն ավելի շատ է դարձրել:

«MYbookstore» գրախանութի հիմնադիր տնօրեն Լևոն Ստեփանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ «Սև ուրբաթ»-ին ամենից շատ գրքերը, որոնք շատ են վաճառվել, եղել են Վանո Սիրադեղյանի «Դուռը», Լիոնիդ Ենգիբարյանի «Մի նեղացրեք մարդուն», «Քամուց քշվածները» գրքի առաջին հատորը: Այդ օրը 3-4 անգամ ավելի շատ է վաճառք եղել, քան սովորական օրերին: Զեղչը եղել է 20-30 տոկոսի սահմաններում, որոշ բաներ նաև զեղչվել են 40 տոկոսով»,- ասաց Ստեփանյանը: Այս գրախանութում զեղչերը շարունակվելու են մինչև այս ուրբաթ:

Մերի Խաչատրյան

Տպել
1656 դիտում

3 տարվա ընթացքում առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի միջանցքում քաղաքապետ եմ տեսել. Անի Խաչատրյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ձևավորում է նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Երևան-Գյումրի ճանապարհին «Գազել»-ի վթարից ամիսներ անց մահացել է երիտասարդ ուղևորներից մեկը

28-ամյա երիտասարդը հիվանդանոց է ընդունվել պարանոցի շրջանում դանակահարված վիճակում. հարուցվել է քրգործ

Նոյեմբերյանում իր տուն մտած գողին կրակելու համար հրազենով հանդերձ ձերբակալվել է 59-ամյա տղամարդը

Գնել Սանոսյանն Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանին

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է տրանսպորտային 37 պատահար

Թշնամությունը չպետք է փոխանցենք սերնդեսերունդ՝ մեր զավակներին, պետք է հարաբերությունները կարգավորենք. Սուքիասյան

Ընտանեկան բռնություն, որսագողություն, յուրացում. 4 օրում բացահայտվել է հանցագործության 149 դեպք

Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն կոչ է արել Զելենսկիի հակառակորդներին համախմբվել

Հայաստանում կորոնավիրուսի պատվաստման խթանիչ դեղաչափ է ստացել 2.736 քաղաքացի

Էրդողանը մեկնում է Ալբանիա. բացի քաղաքական հանդիպումներից, նա կմասնակցի նաև մզկիթի վերաբացմանը

Հայ գիտնականները նախագծվել, պատրաստել ու փորձարկել են շենքերի վնասվածության աստիճանի որոշման սեյսմիկ համակարգ

ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի հետազոտությամբ՝ պատվաստվածների շրջանում մահվան դեպքերը հազվադեպ են

«Մի դրամի ուժը»՝ «City of smile» հիմնադրամին

Պայմանավորվածության համաձայն՝ «Wizz Air Abu Dhabi»-ն թռիչքներ կսկսի դեպի Երևան

Արգիշտի Քյարամյանի հրամաններով՝ ՀՀ քննչական կոմիտեում նոր նշանակումներ են եղել

Հաստատվել է կորոնավիրուսի 168 նոր դեպք, գրանցվել՝ 1 մահ

Երևանի Արզումանյան փողոցում հրդեհի հետևանքով տնակ է այրվել

Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվեց

Ավստրալիայի իշխանությունները թույլատրել են «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստված անձանց մուտքը երկիր

Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 9 բեռնատար

Հայաստանի մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

ԱՄԷ-ում քննարկվել են Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունները

Երևանում և 7 մարզում մի քանի ժամով լույս չի լինի

Արարատի մարզում մեքենան հայտնվել է ջրանցքում․վարորդը մահացել է, կան վիրավորներ

Հրազդան քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել

Նոր օրինագծով առաջարկվում է զինծառայությունից ազատել ընտանիքի զավակին, որն ունի պատերազմում զոհված եղբայր

«Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ երեխան

Կապան-Քաջարան ավտոճանապարհին մեքենան բախվել է գազատարին ու գլորվել ձորը. կան տուժածներ

Ձեռագործելն ինձ համար արվեստ է. Անգել Դայան՝ հայկական արտադրության պայուսակների հեղինակ

Մահացել է նկարիչ, հայկական դրամի էսքիզների, ՊՆ զինանշանի հեղինակ Ռուբեն Արուտչյանը

Առաջիկա օրերին Հայաստանի զգալի մասում սպասվում է ձյուն, կցրտի 6-8 աստիճանով

Աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը արտաքսվել է Ավստրալիայից՝ չկարողանալով մասնակցել մրցմանը

Վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Շրջանառության է դրվել «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նոր նախագիծ

ՀԱՊԿ զորախմբերն ամբողջապես կլքեն Ղազախստանը մինչև հունվարի 19-ը. Զաս

Արտակարգ դեպք Աշտարակում. ոստիկաններին հաջողվել է կանխել 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում կանխվել է հացատան հրդեհի հետևանքով 500 լիտր դիզվառելիքի և 1 տոննա քարածխի բռնկումը

Պաշտոնական Կիևը մեղադրում է Ռուսաստանին երկրի պետական կայքերի վրա կիբերհարձակման մեջ