Ես նորմալ եմ գնահատում մեր շանսերը. Արարատում «Հանուն Հանրապետության» թեկնածու

Արարատում խնդիրները շատ են, չկա այնպիսի համայնք, որտեղ որևէ խնդիր չլինի: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին ասաց Արարատում «Հանուն Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Հակոբյանը:

Հակոբյանը տեղեկացրեց, որ քարոզարշավի ընթացքում ինքն ու իր թիմը Արարատի բոլոր համայնքներում եղել են, խոսել քաղաքացիների հետ:

«Արարատի 12 համայնքներում եղել ենք, խնդիրներին ծանոթ ենք և փորձելու ենք դրանց լուծումներ տալ»,- ասաց նա:

Թեկնածուի խոսքով՝ ամենից շատ հանդիպող խնդիրը ոռոգման ջուրի խնդիրն է. «Մի շարք գյուղերում ասֆալտապատման խնդիրն է: Մեր համայնքի մի շարք գյուղեր, ինչպես գիտեք, սահմանամերձ են, այնտեղ խնդիր է երիտասարդների բացակայությունը: Պետք է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն: Արարատի մարզի գյուղերում շատ վատ վիճակ է, 30 տոկոս կայացած գյուղեր են: Գյուղեր կան՝ ընդհանրապես լուսավորություն չունեն, ասֆալտի մասին էլ չասեմ: Գյուղեր կան՝ բուժկետներ չունեն: Համայնքների մեծ մասը կոյուղու խնդիր ունի: Շատ են հարցերը, որոնք լուծման կարիք ունեն, չեմ կարող բոլորը թվել»:

Հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ երիտասարդներին համայնքում պահելու համար, Հակոբյանն ասաց՝ պետք է բնակարաններ կառուցել, աշխատատեղեր բացեր:

«Պետք է նոր շենքեր կառուցել երիտասարդների համար: Մենք որոշել ենք տեխնիկայի պարկ ստեղծել, որպեսզի գյուղացին տեխնիկայի խնդիր չունենա: Գյուղմթերքի մթերման համար որոշել ենք սառնարաններ գնել: Միջահամայնքային տրանսպորտի հարցն ենք լուծելու: Այս խնդիրների լուծումը նաև կբերի աշխատատեղերի բացման»,- նկատեց թեկնածուն:

Խոսելով իրենց քաղաքական ուժի հաղթանակի մասին՝ «Հանուն Հանրապետության» թեկնածուն շեշտեց՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ավելի շատ ուշադրություն է դարձվում թեկնածուին, քան քաղաքական ուժին:

«Բայց կուսակցությունն էլ ունի իր կարևորություն: Ես նորմալ եմ գնահատում մեր շանսերը, բայց ժողովուրդը իրեն խաբված է զգում»: Ճշտող հարցին՝ այդ խաբվածությունը կարո՞ղ է բերել ընտրություններին մասնակցության քիչ տոկոսի, համայնքապետի թեկնածուն դրական պատասխան տվեց: «Եթե 40 տոկոս մասնակցություն լինի, դա շատ լավ կլինի»:

Հարցին՝ որևէ կուսակցության հետ կոալիցիա կկազմի, եթե դրա անհրաժեշտությունը լինի, Արսեն Հակոբյանն ասաց՝ իրենք մասնակցում են ընտրություններին՝ հաղթելու համար, չեն մտածում որևէ ուժի հետ համագործակցելու մասին:

«Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք համագործակցել, եթե վստահ լինենք, որ այդ ուժն էլ է ուզում՝ զարգանա մեր համայնքը»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1525 դիտում

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ