Հայաստանում ավելի հաճախ տղամարդիկ են գործում ինքնասպանություն. որոնք են կյանքին վերջ տալու հիմնական պատճառները

2021 թվականին հունվարի 1-ից մինչ օրս Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 115 դեպք: Այս ցուցանիշը, համեմատած նախորդ տարվա, նվազել է 65-ով. 2020 թվականին ինքնասպանության դեպքերն ընդհանուր առմամբ եղել են 180:

«Հայկական Ժամանակի» հետ զրույցում ԱԻՆ փրկարարական ծառայության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչ, հոգեբան Հրաչյա Արամյանը նշում է՝ ինքնասպանության դեպքերը բաժանվում են փորձերի և սպառնալիքների, այսինքն, երբ անձը հայտարարում է, որ այլևս չի դիմանում իր շուրջ ստեղծված իրավիճակին և ցանկանում է ինքնասպան լինել. «Այս տարի եղել է ինքնասպանության 68 փորձ, ինքնասպանության գնալու սպառնալիքի՝ 47 դեպք: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա ինքնասպանության 125 փորձ է եղել, 55՝ սպառնալիքի»:

Նրա խոսքով՝ մարդիկ շատ հաճախ ինքնասպանություն են գործում կախվելու միջոցով, մյուս ճանապարհը կամրջից կամ բարձր վայրերից նետվելն է: Մեծ մասամբ ինքնասպանության գնում են տղամարդիկ, պատճառը, ըստ Արամյանի, մեր հասարակությունում տղամարդու վրա մեծ ազդեցություն թողնող սոցիալական գործոններն ու ճնշումներն են:

«Օրինակ՝ այս տարվա 115 դեպքից 41-ը կանայք են, տղամարդիկ՝ 75-ը: Տղամարդը ընտանիքի կերակրողն է, պատասխանատվությունն իր վրա է ընկնում: Թերանալու դեպքում սոցիալական ճնշումը մեծանում է, և դա պատճառներից մեկն է, որ նրան դրդում է ինքնասպան լինել: Յուրաքանչյուր տարիքային շեմում պատճառները տարբեր են: Դեռահասության շրջանում բուլինգի (անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ հետապնդում, հոգեբանական տեռոր) են ենթարկվում իրենց հասակակից երեխաների կողմից, ծերերի մոտ մոռացվածության զգացումն է պատճառը, այսինքն՝ երեխաներն նրան մենակ են թողել և հեռացել, անձի մոտ կյանքի հանդեպ իմաստը կորել է»,- ասում է ԱԻՆ հոգեբանը՝ նշելով՝ տղամարդկանց տարիքային շեմը, որը շատ հաճախ է դիմում ինքնասպանության, 42-53 է:

Արդյոք հնարավո՞ր է՝ ԱԻՆ-ի փրկարար գործոնը ևս դառնում է խթան, որ ավելի շատ մարդիկ դիմեն այդ քայլին՝ աղմուկ բարձրացնելու և ուշադրություն գրավելու համար, Հրաչյա Արամյանի խոսքով՝ հնարավոր է, սակայն այդ դեպքերը քիչ տոկոս են կազմում. «Հնարավոր է, բայց դրանք եզակի են: Օրինակ՝ անձ կա, մի քանի անգամ է ինքնասպանության փորձ կատարում. դա կարող է ուշադրություն գրավելու համար է: Այդ դեպքերը փոքր թիվ են կազմում: Շատ հաճախ նման քայլի են գնում այն մարդիկ, որոնք կորցրել են կյանքի հանդեպ իմաստը: Եթե կյանքն իմաստ ունենա, տարբերակներ կգտնի՝ դուրս գալու այդ վիճակից»,- նկատում է հոգեբանը:

Ըստ Արամյանի՝ ինքնասպանության վերաբերյալ ահազանգերը լինում են անծանոթներից, ինքնասպանության սպառնալիքների վերաբերյալ զանգերը՝ այդ անձի կողքին գտնվող մարդկանցից: Շատ հազվադեպ է լինում, երբ անձի ինքնասպանության վերաբերյալ ահազանգը լինի հարազատից. «Մեծ մասամբ հարազատները տեղյակ չեն լինում, որ իրենց տղան, եղբայրն այդ քայլին է գնում, բայց լինում է, որ ընկեր-ընկերուհի վեճ լինի, իրենցից ինչ-որ մեկը հայտնի, որ ցանականում է կյանքին վերջ տալ, քանի որ չի դիմանում իր կյանքում կատարվող իրադարձություններին: Նման դեպքերում նրա կողքին գտնվող անձինք են ահազանգում: Մնացած դեպքերում, եթե դեպքը տեղի է ունենում կամրջի վրա, անցորդներն են ահազանգում, ոստիկանությունից ենք ստանում ահազանգ»:

Մասնագետի խոսքով՝ ինքնասպանության դեպքերի առումով մեր երկիրը գտնվում է միջին դիրքերում, պատկերն անհանգստացնող չէ: Նոյեմբերի 10-ն ինքնասպանության կանխարգելման օրն է, Արամյանն ասում է՝ պետք է հասարակության շրջանում ցույց տրվի, որ աշխարհում ամեն 40 վայրկյանը մեկ ինքնասպանության դեպք է լինում: Հայաստանում ամեն օր միջինում ինքնասպանության մեկ դեպք է գրանցվում:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3871 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կարգավորվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն