Կոտայքի մարզպետարանում քննարկվել է Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի մոտ հերթական քննարկումն է տեղի ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» նոր խորհրդատվական ընկերության ներկայացուցիչների՝«Sweco» միջազգային խորհրդատվական ընկերության ֆինանսական հարցերի միջազգային փորձագետ, նախագծի ղեկավարի տեղակալ Հենրիկ Տորեմարկի, կոշտ թափոնների կառավարման միջազգային փորձագետ, ծրագրի միջազգային ղեկավար Կառեն Էբեռլիի, նախագծի ազգային փորձագետների խմբի ղեկավար Մարիա Բարաղամյանի, «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, կոշտ թափոնների նախագծերի դիզայներ Գևորգ Մարտիրոսյանի, գնումների գործընթացի փորձագետ Քրիստինե Ղամբարյանի, ֆինանսական գծով փորձագետ Արամ Կարապետյանի, ինչպես նաև ՏԿԵ նախարարության կապիտալ ծախսերի և թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանի,վարչության մասնագետների և «Կոտայքի եւ Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանի մասնակցությամբ:

Մարզպետը ողջունել է հյուրերին՝ ևս մեկ անգամ անվերապահ աջակցություն հայտնելով նախագծի իրականացման ողջ ընթացքում.

«Մենք գիտակցում ենք նախագծի լրջությունը, ինչպես նաև ծրագրի արդյունավետությունն ընդհանուր աղբահանության համակարգի հետ կապված և քսանչորս ժամ պատրաստ ենք աջակցել, որպեսզի ծրագիրը կայանա»,-նշել է մարզպետը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս փուլում ծրագրի իրականացման հետ կապված որևէ խոչընդոտ չկա:

ՏԿԵ նախարարության կապիտալ ծախսերի և թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանն էլ ընդգծել է, որ նշված ներդրումային ծրագիրը նոր մշակույթ է ձևավորում պետության ներսում.

«Ծրագիրն անչափ կարևոր է մեր երկրի համար, քանի որ մենք այս ծրագրով նոր մշակույթ ենք ձևավորում:

Կարևորում ենք յուրաքանչյուր համայնքի, յուրաքանչյուր շահառուի անմիջական մասնակցությունը որոշումների կայացման և ծրագրի իրականացման ողջ ընթացքում»,- նշել է Նարինե Ավետյանը:

 Կոշտ թափոնների կառավարման միջազգային փորձագետ, ծրագրի միջազգային ղեկավար Կառեն Էբեռլին էլ, շնորհակալություն հայտնելով ՏԿԵ նախարարությանը և Կոտայքի մարզպետին ընդունելության, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման ուղղությամբ ներդրված ջանքերի ու աջակցելու պատրաստակամության համար, ընդգծել է, որ Կոտայքը, ընտրված լինելով որպես ծրագրի շահառու, հանդիսանում է օրինակելի մարզ և ծրագրի հաջողության պարագայում այն կկիրառեն նաև այլ մարզերում:

Մարզպետարանը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում Կոտայքի մարզում՝ Հրազդանի վարչական տարածքում, կառուցվում է ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։ Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն`դրամաշնորհ: Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) , Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF) կողմից:

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։

Տպել
782 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին