Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն (լուսանկարներ)

21/11/2021 schedule18:56

Նոյեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվել է քահանայական ձեռնադրություն:

Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, քահանայական ձեռնադրության և օծման են արժանացել թվով 11 սարկավագներ:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում Անուշավան Սրբազանը քահանայության է կոչել նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով քահանանների ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նրանց նոր հոգևոր անուններ:

Ձեռնադրության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունն են  փոխանցել ներկաներին:

Անդրադառնալով քահանայական պատասխանատու առաքելությանը՝ Անուշավան եպիսկոպոսն ընդգծել է. «Աստվածային խոսքի մշակներ լինելը լոկ խոսքով չի սահմանափակվում: Այն իր մեջ որքան ուրախություն ու քաղցրություն, այնքան էլ դառնություն և դժվարություն ունի: Քրիստոսի առաքյալ դառնալը միայն այս պահի կատարվածով և օծում ստանալով չի սահմանափակվում: Դուք ձեր ողջ կյանքի ծառայության ընթացքում պետք է ձգտեք դառնալ նվիրյալ քարոզիչն ու մշակը, խոնարհ սպասավորը մեր Եկեղեցու և արժանանանք՝ արտաքին և ներքին ընդվզումներից վշտացած ու մոլորված ժողովրդի իրական առաքյալի կոչմանը»։

Այնուհետև, դիմելով նորաօծ քահանա հայրերին, Սրբազանն իր բարեմաղթանքներն է փոխանցել նրանց. «Սիրելի քահանա հայրեր, ցանկանում եմ, որ լինեք միշտ կանաչ, եղեք միշտ ջրառատ և այնպես եղեք, որ երբ մարդիկ ձեզ նայեն, ձեր խոսքերի միջից ձե՛զ չտեսնեն, այլ տեսնեն Քրիստոսին, տեսնեն Լուսավորիչին, տեսնեն Մեսրոպ Մաշտոցին, տեսնեն այն սուրբերին և հերոսներին, ովքեր իրենց կյանքը մատաղ արեցին, որպեսզի ազգի կյանքը միշտ փառավոր մնա, և դուք լինեք «մշակներ առանց ամոթի», լինեք տաճար Աստուծո և ունենաք այնպիսի ծառայություն, որ մեր Մայր Աթոռը իր հոգևոր ճառագայթումը առավել ուժեղացնի մեր ողջ ժողովրդի կյանքում հավիտյանս»։

Վերջում Սրբազան Հայրը ևս մեկ անգամ աղոթք է վերառաքել առ Աստված՝ խնդրելով երկնավոր Տիրոջից, որ յոթնարփյան շնորհներով լցնի նորաօծ մյուռոնաբույր քահանա հայրերին, մայր Եկեղեցին և Հայրենիքը։

Ապա Մայր Աթոռի միաբանները և ներկա հոգևորականաց դասը բարձրացել են Սուրբ Խորան, շնորհավորել քահանաներին և համբուրել վերջիններիս մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալով անդրանիկ «Ողջույն»-ը:

Նորաօծ 11 քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:259904665_1786327434892553_2095817165941823952_n.jpg (206 KB)259839960_1786327191559244_4257470225641278382_n.jpg (315 KB)259652442_1786327398225890_246837654627307356_n.jpg (329 KB)259513893_1786327188225911_3327445800071693301_n.jpg (258 KB)258092474_1786327584892538_7097906929274579125_n.jpg (242 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1625 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան