Հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ. նրանցից 5-ի ինքնությունը հայտնի է

Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով նրանց անունները:

1990թ. ծնված ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ 1991թ. ծնված կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։

Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնությունը դեռ պարզվում է։

Ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները մարտերի հետևանքով գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։

Նոյեմբերի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։ 

Հիշեցնենք՝ ՊՆ-ի՝ ավելի վաղ հաղորդած տեղեկատվության համաձայն՝ հայկական կողմն ունի 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց մի մասի ճակատագիրն անհայտ է։

Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Տպել
3619 դիտում

ԱՄՆ դեսպանի հետ կապված հայտարարությունները և ակցիաները ունեն միայն ներքաղաքական շարժառիթ. քաղաքագետ

Ընդդիմության ակցիաներում ոստիկանների դեմ եղած հաղորդումներով ծառայողական 47 քննություն, 5 ուսումնասիրություն է կատարվում

Հիշողությանս մեջ վառ է Մարտի 1-ը, այն սարսափը, որով հայ հասարակությունն անցավ, մենք կոչ էինք արել չցրել հավաքը. Վիկտորին

ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

Որոշ տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում

Շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը 3-րդ բանակային զորամիավորում

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահին

Երևանում կայացել է Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով

Դաշնակցությունը ցանկանում է վիժեցնել ՀՀ իշխանությունների ջանքերը՝ ուղղված երկրի անվտանգությանը. քաղաքագետ

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը և նրա ամուսինը՝ Արթուր Մուրադյանը

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ընդդիմությունն այսօր հանրահավաք չի անցկացնի

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Դիանա Նաուսեդիենեին. վերջինս ՀՀ վարչապետի կնոջը հրավիրել է Լիտվա

Ջավադյանին բնորոշ էին համեստությունը, ուշադրությունը մարդկանց հոգսերի հանդեպ. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել

Ես՝ որպես իշխանական ուժի պատգամավոր, ավելի հաշտ եմ ընդդիմության մի շարք անհատների հետ, քան իրենք իրար հետ. Աղազարյան

«Հայրենիք» կինոթատրոնի մոտ մեքենաներ են բախվել. կա զոհ

«Առանց բոթաս Հայաստան». Անահիտ Մութաֆյանի գրառումը ծաղրանքի առարկա է դարձել համացանցում (լուսանկարներ)

Ռուբինյանն Իրանի դեսպանին է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ-ի դիրքորոշումը

Կայացել է ԱՀ ՄԻՊ-ին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առաջին նիստը

Ատելության խոսքը, վիրավորանքը, թշնամանքի հրահրումը բարիք չեն կարող լինել. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ

Ամառային սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել

Գնել Սանոսյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են չեխական ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության հարցը

Սկսել ենք կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի. ՀՀ վարչապետը՝ Լիտվայի նախագահին

«Մարիոթ»-ի ֆորումին հրավիրված բոլոր պատգամավորների ու այլ հյուրերի մուտքը եղել է անխոչընդոտ. Դանիել Իոաննիսյան

Իրացման ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք (լուսանկարներ)

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարարի հետ. անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի

Թատրոնում աշխատելով՝ մի բոթասով ահագին մարդու սոցիալական ապահովություն է ստեղծում. Սաֆարյանը՝ Մութաֆյանի գրառման մասին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին. կարևորվել է երկու հայկական պետությունների փոխգործակցության սերտացումը

Պատերազմի քննիչ հանձնաժողովն աշխատանքը չի համապատասխանեցնելու որոշ թերթերի խարդավանքների տրամաբանությանը. Քոչարյան

Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն ավելի քան 14 հազար ուսուցիչներ

Անձնագիր ձեռք բերելիս անձի նույնականացման գործիքակազմը բարելավման կարիք ունի. ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել համակարգի աշխատողներին պարգևատրումներ տրամադրելու վերաբերյալ

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Ալեն Սիմոնյանն ընդունել է Գիտանաս Նաուսեդային. անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել Լիտվայի Հանրապետության նախագահին. նրանք հանդես են եկել հայտարարություններով (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԽ նախարարների կոմիտեի նիստին (տեսանյութ)

Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության. Լին Թրեյսի

Ավտովթար Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում. կա զոհ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Յան Լիպավսկիի հետ. քննարկվել են միջազգային նշանակության հարցեր (տեսանյութ)