Քաջատեղյակ եմ խնդիրներին, ունեմ ձիրք՝ դրանք լուծելու համար. «Ապրելու երկրի» Մարտունու համայնքապետի թեկնածու

Մարտունի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններում առաջադրված «Ապրելու երկիր» կուսակցության նպատակն է հաղթել եւ ստեղծել ապրելու համայնք՝ ապրելու Մարտունի: «Հայկական ժամանակ»-ը նախընտրական խոստումների, ապագա ծրագրերի և այլ հարցերի շուրջ զրուցել է Մարտունիում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուի՝ Արամ Մանուկյանի հետ:

Պարոն Մանուկյան, ինչո՞ւ է «Ապրելու երկիր»-ը ՏԻՄ ընտրություններում առաջադրել հենց ձեր թեկնածությունը: Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:

- Մենք ճանաչել ենք իրար, եղել ենք մտերիմ և եկել ընդհանուր կոնսեսուսի, որ ես պիտի լինեմ: Միանշանակ յուրաքանչյուր գործողություն սկսելուց առաջ պետք է լինել մարտական և գնալ հաղթանակի: Թե ինչպես կլինի վերջում, ցույց կտան ընտրությունների արդյունքները:

- «Ապրելու երկրի» ձեր ավագանու համամասնական ցուցակում բոլոր գյուղերից չէ, որ ներկայացուցիչներ կան ներգրավված: Ինչո՞վ է սա պայմանավորված, եւ արդյոք խնդիր չի՞ առաջացնի քարոզարշավի ընթացքում ձեր ձայնը լսելի դարձնելու հարցում:

- Իհարկե, կարող է խնդիրներ առաջացնել, բայց ժամանակ չունեինք պատրաստվելու: Շատ արագ տեղի ունեցավ, եւ չկարողացանք պատշաճ ներկայացնել բոլոր համայնքները: Մենք ներկայացված ենք 12 համայնքում, 5 համայնքում ներկայացված չենք, բայց քանի որ մեզ մոտ ընդհանուր 19 բնակավայր է, դրանցից 2 բնակավայրը համայնքներին են միացված: Ստացվում է, որ ներկայացված չենք 7 բնակավայրում: Ամեն դեպքում, քարոզարշավը շատ մեծ կապ ունի: Հանդիպելու ենք բնակիչների հետ, ներկայացնելու ենք մեր ծրագրերը, վստահություն ենք ներշնչելու, որ մեզ հետ իրենք ունենալու են իսկապես ապրելու երկիր:

- Ավագանու համամասնական ցուցակն ի՞նչ տրամաբանությամբ է ձեւավորվել, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվել ընտրություն կատարելիս:

- Քանի որ արդեն նշեցի՝ շատ քիչ ժամանակ ունեինք պատրաստվելու, ժամանակը թույլ չտվեց, որ հավուր պատշաճի բոլոր համայնքները ներկայացնենք ավագանիների միջոցով:  Բայց ընդհանուր առմամբ, եթե գնահատենք, թե ընտրված ավագանու թեկնածուներին ինչ սկզբունքով ենք որոշել, ապա հետեւյալն է՝ նախապատվությունը հիմնականում երիտասարդներին ենք տվել: Կանանց ենք նաեւ առաջնահերթություն տվել: Իսկ ամենակարեւորն այն է, որ այնպիսի մարդիկ են ընդգրկված, որոնք խնդիրներին ծանոթ են, ի վիճակի են պատասխանատվություն վերցնել իրենց վրա եւ դրանք կարգավորել:

- Իշխանության գալու պարագայում առաջնային ի՞նչ ծրագրեր եք իրագործելու:

- Համայնքը պետության հենասյուներից մեկն է, միանշանակ պետք է համայնքը զարգացնել, որ այն երկրի զարգացման հիմքը դառնա: Կան բազմաթիվ խնդիրներ, բայց առաջնահերթությունը տվել ենք այն հարցերի լուծմանը, որոնք հրատապ են՝ ներհամայնքային ճանապարհների վերանորոգում, մայթերի բարեկարգում, աղբահանության իրականացում, վերջինը ոչ բոլոր համայնքներում է առկա: Անչափ կարեւորում ենք ներհամայնքային տրանսպորտային ցանցի արդիականացումը: Մարդատար ավտոբուսների պատշաճ շահագործում, որպեսզի կարողանանք բոլոր համայնքները կապել կենտրոնի՝ Մարտունու հետ: Համայնքներ կան, որ այդ ցանցը ընդհանրապես չի գործում, դրանով ենք զբաղվելու, նաեւ երկարացնելու ենք երթուղու ժամերը՝ ներկայիս 15:00-ից հասցնենք մինչեւ 20:00-ն: 

Պարոն Մանուկյան, համամասնական ընտրակարգով բացարձակ մեծամասնություն չլինելու պարագայում համայնքապետն ընտրվելու է կոալիցիոն տարբերակով: Նման արդյունքի դեպքում գնալո՞ւ եք համագործակցության ձեր մրցակից քաղաքական ուժերի հետ:

- Կարծում եմ՝ դեռ վաղ է այդ մասին խոսել, պիտի այդ իրավիճակը ունենանք, որ, ըստ դրա, անենք մեր քայլերը: Բայց ընդհանուր առմամբ մեր ուժն այնպիսին չէ, որ չկարողանա կամ չուզենա որեւէ մեկի հետ կոալիցիա կազմել: Բնականաբար, մենք կքննարկենք եւ կգանք ընդհանուր հայտարարի: Բայց այս պահին դեռ վաղ է ասել՝ ում հետ, ինչպես: Մենք դեռ նախընտրական փուլում ենք եւ մեր քարոզչությունն ենք իրականացնում:

- Մարտունի խոշորացված համայնքի բնակիչներն ինչո՞ւ պիտի ընտրեն հենց Ձեզ:

- Տեսեք, մենք նախ ներկայացրել ենք ծրագիրը, պիտի դա ուսումնասիրեն, տեսնեն, թե ինչ ենք ներկայացրել, ինչ խնդիրներ ենք առաջնային լուծման համար դիտարկել, հասկանան՝ ինչքանով է մեր ասածն իրենց համայնքների հետագա զարգացման համար կարեւոր: Երկրորդ շատ կարեւոր փաստը անձերն են, մարդիկ, որոնց մենք առաջադրել ենք: Եթե սկսենք առաջին համարից, այսինքն՝ ինձնից, ապա, գիտեք, որ ես մինչեւ այս եղել եմ Ձորագյուղ համայնքի ավագանու անդամ: Իմ աշխատանքով ապացուցել եմ, որ աշխատել եմ հանուն համայնքի, հանուն պետության: Քաջատեղյակ եմ բոլոր խնդիրներին, ունեմ կառավարչական ձիրք դրանք լուծելու համար: Կցանկանայի, որ առողջ քարոզարշավ տեղի ունենար, մրցակիցներին հաջողություն եմ ցանկանում, մեր երկրին էլ՝ խաղաղություն: Այս պահին շատ դժվար փուլում ենք գտնվում եւ ամեն կերպ պետք է նաեւ աջակից լինենք մեր բանակին, սահմանին կանգնած մեր տղաներին, որպեսզի նրանք զգան, որ իրենց թիկունքն ամուր է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2938 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել