Երևան
12 °C
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը դեռևս երեկվանից բոյկոտել է ՀՀ Ազգային ժողովի նիստերը՝ չմասնակցելով դրանց:
Երեկվա նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին՝ այդ քայլով իրենց բողոքն արտահայտելով այն բանի դեմ, որ իշխող ուժն ընդառաջ չի գնացել Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը քննարկելու համար նոյեմբերի 15-ին ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ևս հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին: Մամիջանյանն ընդգծեց, որ նիստերի դահլիճ կվերադառնան այն ժամանակ, երբ երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն՝ ըստ կարևորության և ըստ օրհասական վտանգի:
Այս հայտարարություններից առաջ էլ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր հանդես եկել կոչով՝ հորդորելով իր գործընկերներին մանդատները վայր դնել:
«Մեր երկրում ստեղծված այս օրհասական դրության պայմաններում չենք կարողանում արդյունավետ աշխատանք կատարել՝ որպես օրենսդիր: Ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ հնարավորինս շտապ քննարկել, օրինակ, ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ ովքեր մանդատ կվերցնեն, հայրենիքի դավաճան են»,- կոչ-հայտարարության մեջ նշել էր Թովմասյանը: Սակայն ընդդիմադիր պատգամավորներն ականջալուր չեղան նրա հորդորին: Ի դեպ, նկատենք, որ Թովմասյանը նույնպես մինչև այս պահը վայր չի դրել մանդատը:
Այս ամենից հետո էլ «Հայաստան» դաշինքը երեկ՝ ադրբեջանական կողմի հրահրած սադրանքի ֆոնին, որի հետևանքով փոխհրաձգություն էր սկսել ՀՀ-ի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, հայտարարություն տարածեց, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ ևս պահանջելով գործող իշխանությունների հրաժարականը՝ վարչապետի գլխավորությամբ:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում քաղաքագետ Մովսես Հարությունյանը ընդդիմության այս գործողությունները համարեց ոչ պետականամետ:
«Ակնհայտ է, որ ընդդիմության գործողությունների գերակա պլանը քաղաքական շահն է, իսկ պետության շահը մղվում է երկրորդական պլան: Եթե ուշադրություն դարձնենք «Հայաստան» դաշինքի հայտարարությանը, կտեսնենք, որ դրա մեծ մասը վերաբերում է իշխանությանը, նրանց հեռացնելուն ու նոր Կառավարություն ձևավորելուն: Հայտարարության մեջ Ադրբեջանին դատապարտող կամ միջազգային հանրությանն ուղղված կոչեր չկային»,- նկատեց քաղաքագետը:
Հարցին՝ երեկ՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա սցենարի՝ գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև վարչապետի կեցավայրի ներխուժման կրկնությանը կարո՞ղ էինք ականատես լինել, եթե կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք չբերվեր, Հարությունյանը նշեց՝ երեկ գործողություններ եղել են:
«Կառավարության հարակից տարածքներում հավաքվեցին որոշ խմբեր, որոնք ակցիաներ կազմակերպեցին, իրենց դժգոհությունն էին հայտնում: Ուղիղ առումով այդ բողոքները ընդդիմության հետ կապ չունեն, քանի որ ընդդիմադիր շրջանակները համախմբման կոչեր երեկ չեն հնչեցրել, սակայն անուղղակի կերպով այդ շարժումը կապ ուներ հենց ընդդիմության հետ: Եթե ստեղծվեր այնպիսի իրավիճակ, որ հրապարակում հավաքված քաղաքացիների քանակն ավելանար, այդ ժամանակ ընդդիմությունը վստահաբար կմիանար և կգլխավորեր այդ շարժումը»,- նշեց Հարությունյանը:
Անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարությանը և դրան ընդդիմության չմիանալուն՝ քաղաքագետը նկատեց՝ ընդդիմությունը պառակտվածության նշաններ է ցույց տալիս.
«Ընդդիմությունն անգամ երեկ չկարողացավ միասնական հայտարարություն անել: «Հայաստան» դաշինքն առանձին կոչով հանդես եկավ, ՀՅԴ-ն հայտարարություն տարածեց առանձին, «Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները՝ «Հայրենիքը» և ՀՀԿ-ն, նույնպես առանձին հայտարարություններով հանդես եկան: Կարող ենք ենթադրել, որ ընդդիմության ներսում առկա է պառակտում: Իսկ ինչ վերաբերում է Թովմասյանի ասածին, թե հնարավոր չէ իրենց մանդատներով որևէ բանի հասնել, ես դրա հետ համամիտ չեմ: Ընդդիմությունը ունի խորհրդարանական գործիքներ՝ «երկիրը փրկելու համար»: Կան հարցեր, որոնց շուրջ իշխանական պատգամավորները հնարավոր է կաշկանդվածություն ունենան և չկարողանան հայտարարություններ անել, իսկ ընդդիմությունն ազատ է: Սակայն տարօրինակ է, որ նրանց կողմից երեկվա ընթացքում որևէ հասցեական հայտարարություն չարվեց՝ ուղղված ՀԱՊԿ-ին, միջազգային կազմակերպություններին և այլ կառույցների»:
Բոյկոտի քաղաքականությամբ, Հարությունյանի խոսքով, ընդդիմությունը ցանկանում է քաղաքական ճգնաժամ հասունացնել. «Սակայն, ըստ իրավական վերլուծության, չկա այնպիսի դրույթ, որ որևէ ֆրակցիայի կողմից մանդատների վայր դնելը կբերի ԱԺ-ի ցրման: Ուստի եթե իրենք գնային այդ ճանապարհով, քաղաքական ճգնաժամ չէր լինելու»:
Նկատառմանը, որ ընդդիմադիր պատգամավորները շատ անգամներ պահանջում են արտաքին գործերի, պաշտպանության նախարարի, վարչապետի հետ հանդիպումներ, որպեսզի բարձրաձայնեն իրենց հուզող հարցերը, սակայն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատախանին ներկա էին միայն «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները, իսկ «Հայաստան» դաշինքը «բաց թողեց» իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալու շանսը, քաղաքագետն ասաց.
«Իրենց ուզածը դրամատիկ տեսարաններ ապահովելն է՝ իբրև չեն ուզում համագործակցել իշխանությունների հետ: Սակայն իրենց ընտրազանգվածը քվե է տվել, որպեսզի բարձրաձայնեն հարցեր ու խնդիրներ, բայց փաստացի չեն կատարում ընտրազանգվածի պահանջները և չեն արտահայտում նրանց շահերը: Նրանք բոյկոտում են նիստերը, ստանում են աշխատավարձ, բայց չեն կիրառում իրենց ընձեռնված գործիքները»:
Խոսելով ընդդիմության փողոցային պայքարի ու դրա շանսերի մասին՝ Հարությունյանը նշեց, որ նրանց վերջին հանրահավաքին մասնակցել էր շուրջ 4000 հոգի, իսկ այդ թվով փողոցային պայքար սկսել ընդդիմությունը չի կարող:
«Իհարկե, իրենք էլի կարող են հանրահավաքներ կազմակերպել, ակցիաներ, բայց դրանք մասշտաբային փողոցային պայքարի չեն վերածվի»,- եզրափակեց զրուցակիցը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT