Երևան
12 °C
Գյումրիում դիմավորել են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներ Հովհաննես Բաչկովին և Դավիթ Չալոյանին:
Ձախ աչքի վնասվածքի մասին Չալոյանը խոսել չի ուզում: Իսկ թե ի՞նչը խանգարեց մարզիկին չեմպիոնի տիտղոսին հասնելու համար, կարճ է պատասխանում՝ փորձի պակասն ու մրցավարական կողմնակալությունը: Սակայն ամեն ջանք ներդրել է՝ փոխչեմպիոնի կոչմանն արժանանալու համար:

Աշխարհի առաջնության գերծանր քաշայինների կարգի (+92 կգ) եզրափակչում գյումրեցի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը մենամարտել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու դեմ և մրցավարների որոշմամբ՝ պարտվել 1։4 հաշվով՝ դառնալով Աշխարհի փոխչեմպիոն:
Հիշեցնենք, որ Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում հաղթել էր Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող ադրբեջանցի մարզիկ Ադբուլաևին և դուրս եկել եզրափակիչ:
Դավիթ Չալոյանի մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը վստահ է, որ մարզիկն իր խոսքը կասի մեծ ռինգերում:
«Դավիթը թասիբ ունի, ջանք ու շնորհք ունի, որ կարողացավ ամիսուկես հետո նույն բռնցքամարտիկին, էն էլ՝ ամենակարևոր մրցաշարում՝ Մեծահասակների աշխարհի առաջնությունում, հաղթել 3։2 հաշվով։ Իմ կարծիքով՝ Դավիթը շատ մեծ ռինգերում դեռ իր խոսքը կասի»,- ասաց Մկրտչյանը։
Մարզիչներից Կարեն Ղազարյանը ևս մեծ սպասելիքներ ունի ՉալոյանիՑ, ասում է՝ տղան ասպարեզում ուղղակի փայլատակել է:
«Չալոյան Դավիթը մեր հայտնությունն է, այսպես ասած՝ լրիվ փայլատակեց, գյումրեցու բարբառով ասած՝ մեկից բացվեց, գերազանց մենամարտեր անցկացրեց։ Չալոյանն աշխարհի առաջնության ժամանակ հաղթեց Օլիմպիական խաղերի մասնակից երեք բռնցքամարտիկների։ Հայկական բռնցքամարտում, ընդհանրապես գերծանր քաշային կարգում մենք չենք ունեցել մեդալակիր թե՛ խորհրդային ժամանակներում, թե՛ անկախ Հայաստանի պատմության մեջ։ Այնպես որ Դավիթը համաշխարհային բռնցքամարտի հայտնություններից մեկն է: Նրանով շատերը սկսեցին հետաքրքրվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը։
Չալոյանն էլ իր հերթին խոստանում է ոչ մեկին հուսախաբ չանել, հաջորդ անգամ առավել լավ ներկայանալ: Նշենք, որ Դավիթ Չալոյանը հաջորդ տարի կմասնակցի Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին:
Առաջիկա մրցաշարերին ավելի լավ կներկայանա նաև բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Ասում է՝ Սերբիայի բրոնզը հոգնածության արդյունք էր. Օլիմպիական խաղերից հետո լիարժեք չէր հանգստացել:
«Հնարավորություն կար Աշխարհի չեմպիոն դառնալու, բայց իջել էի 0 մակարդակ: Հանգստանում էի, բայց ասեցի փորձեմ: Գուցե ստացվի»,- անկեղծացավ Բաչկովը:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կարգավորվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT