Հայրապետական մաղթանք և պատարագի սրբազան արարողություն է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նոյեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ պատարագի ընթացքում հանուն Հայ Եկեղեցու հոգևորականաց ու աշխարհականաց դասի շնորհավորելով Հայոց Հովվապետին օծման և գահակալության տարեդարձի առիթով՝ Մուշեղ Սրբազանը նշել է․

«Եվ ահա, տարիներ առաջ Աստված և մեր ազգը ընտրեց նրան, ով հզոր հայրենիքի, հզոր եկեղեցու և հավատավոր հայ ժողովրդի բարօրության մեծ երազն ու տեսլիքը և այն իրագործելու Տերունավանդ շնորհն ունի: Ով լսեց «Մի՛ երկնչիր, միայն հավատա՛, և նա կապրի» պատգամը և կյանքով վկայեց, որ չի երկնչում, այլ հավատում է և իր հավատքի շնորհիվ ապրեցնում իր խնամքին հանձնված ածուին։

273.jpg (285 KB)

Երբ փորձում էի մտովի ամփոփել անցած քսաներկու տարիների սքանչելի ծրագրերը, ձեռքբերումներն ու իրագործումները, որոնք Հայոց Հայրապետի իմաստությամբ, տեսլականով ու անձանձրույթ աշխատանքով իրականացել են, մի պահ ընկրկեցի. անդրադարձա, որ դրանք էջեր ու էջեր են, որոնց արժանի գնահատականը պիտի տա անաչառ ժամանակը։

Իսկ մենք, որ բարեբաստիկ առիթն ունենք նրա սաները, հոգեւոր զավակներն ու ժամանակակիցները լինելու, երախտագետ ոգով շնորհավորենք մեր սիրելի Հայրապետին գահակալության եւ օծման 22-րդ տարեդարձի առիթով:

Հրավիրում եմ ամենքիդ, սիրելի հավատացյալներ, որպեսզի հընթացս պատարագի մեր սրտագին աղոթքներն ուղղենք առ Աստված և մեր բարեմաղթանքները խառնենք հանուր հայության աղոթքներին՝ Հայրապետական մաղթանքով զորություն, զորակցություն և անսասանություն հայցելով Հայոց Հորը և նրա խնամքին հանձնված հայոց Հայրապետությանը:

274.jpg (352 KB)

Վեհափա՛ռ Տեր, բոլորիս աղոթքն է, որ Աստված լսի ամեն հայի սրտից բխած ձայնը եւ երկար կյանք ու երկար օրեր տա Հայոց Հորը։ Թող Ձեր առաքելությամբ Աստված շարունակի օրհնել ամենքիս այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն»:

Սուրբ Պատարագի ավարտին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց հայրապետի օծման և գահակալության 22-րդ տարեդարձի առիթով կատարվել է Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողությունը հանդիսապետել է Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ներկա եկեղեցականաց դասն ու հավատավոր ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված Ամենայն հայոց հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա գահակալության համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1293 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե