Երևան
12 °C
Վերջին երկու տարիներին հայ ժողովուրդը ստիպված եղավ դիմակայել երկու արհավիրքի. սկզբում ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսային հիվանդությունը, որը մինչ օրս չի նահանջում, ապա արցախյան 44-օրյա պատերազմը: Այս ամենը, ըստ հոգեբանների, լուրջ հոգեբանական խնդիրներ է առաջ բերել մեր հանրության շրջանում:
Հոգեբան Իրինա Ծատուրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում է՝ այս իրավիճակներից հետո լուրջ հոգեբանական խնդիրը, որ առաջացել է հասարակության մոտ, անտարբերությունն է:
«Սա տեղի է ունենում շատ լուրջ սթրեսներից հետո: Այն իրավիճակները, որոնց հանդիպեց մեր հասարակությունը, և որը ունի մեր ազգը, բերել է անտարբերության: Անտարբերությունն ամենուր է. ընտանիքներում, միմյանց հետ հարաբերություններում»,- ասում է հոգեբանը:
Քովիդը, հետո պատերազմը պատճառ դարձան մարդկանց հուզական ինտելեկտի խանգարմանը: Ծատուրյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում ապրած ցավը հանգեցրեց նրան, որ մարդը, իր էմոցիաները սպառելով, որպես պաշտպանական ռեակցիա ընտրեց անտարբերությունը: Այդ պատճառով է, որ կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը կարծես այդքան էլ չի անհանգստացնում մեր հասարակությանը, ինչպես նաև դրա հետևանքով գրանցվող մահացածության դեպքերը:
«Մարդ պետք է հասկանա, որ ինքն անտարբեր է, որը կարող է կհանգեցնել դեպրեսիաների և լուրջ հետևանքների: Մարդիկ հիմա ազատ են, չեն հետևում հակահամաճարակային կանոններին, մասնակցում են հարսանիքների, տարբեր առիթների: Անտարբերության հետևանքով է, որ նրանք չեն գիտակցում՝ դիմակ չդնելով և կանոներին չհետևելով՝ վտանգ են հանդիսանում և՛ իրենց, և՛ մյուսների համար»,- ասում է Ծատուրյանը:
Ըստ մասնագետի՝ բացի անտարբեր լինելուց, մարդիկ դարձել են նաև անհանդուրժող, վաղվա օրվա հանդեպ հավատ չունեցող: Կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված բացասական նորություններից և պատերազմի արհավիրքից հետո մարդիկ հիասթափվել են և դարձել ամեն ինչ հերքող և չընդունող: Հիվանդությանը և դրա դեմ կիրառվող պատվաստանյութերին լուրջ չվերաբերվելը նույնպես այդ ամենի հետևանքն է:
«Մենք գտնվում ենք այն իրավիճակում, որտեղ ազգը սպասում է ինչ-որ բաների: Այնքան ենք վատ լուր լսել, որ արդեն անտարբեր ենք դարձել մեր շուրջ կատարվող իրադարձությունների հանդեպ: Մարդիկ հիասթափված են բոլորից: Իսկ վիրուսին չհավատալն ու պատվաստանյութերը չընդունելը նույնպես ինքնապաշտպանություն և տգիտություն է: Մարդը այլևս վտանգը չի ընդունում. նա հերքում է ամեն ինչ»,- նշում է մասնագետը:
Քովիդի վախը հաղթահարելու համար մարդիկ դիմում են նաև հոգեբանների օգնությանը: Հոգեբան Իրինա Ծատուրյանը ասում է՝ այդ պարագայում մարդկանց մոտ վախ է առաջանում, որ հիվանդության հետևանքով գուցե իրենց հետ ինչ-որ բան լինի, շատերն էլ մեղքի զգացում են ունենում, եթե իրենց հարազատներից մեկը մահացել է վիրուսի հետևանքով. «Իրենց մեղավոր են զգում, որ չկարողացան անել ամեն ինչ՝ իրենց հարազատին փրկելու համար: Քովիդը է՛լ ավելի սրեց այն վախերը, որ մարդիկ ունեին, իսկ դրանք հաղթահարելը տարբեր կերպ են լինում, այսինքն՝ անհատական են: Դրսում ապրող մարդիկ հիմնականում շուտ են հաղթահարում այդ խնդիրները, իսկ տեղի հայերի դեպքում ավելի երկար է տևում»:
Ծատուրյանը շեշտում է՝ այս խնդիրներն անձը կարողանում է հաղթահարել, եթե դիմում է հոգեբանի օգնությանը: «Մեր ազգաբնակչությունը կարծում է, թե ինքն իրեն կարող է օգնել, բայց դա այդպես չէ: Իսկ եթե այս վիճակը երկար շարունակվի մեր հասարակության շրջանում, ապա կառաջանա նաև դեպրեսիվ ֆոն»,- հավելում է նա:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով
Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա
Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու
Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում
Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
Գագիկ Ծառուկյանին որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք էդ գործարքին կգար, «ստոյկա կտար». Նիկոլ Փաշինյան
ՊՆ սպա է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
8 տարուց ավելի է՝ աշխատում եմ ՌԴ նախագահի հետ. ռացիոնալ մարդ է, հենվում է փաստերի ու փաստարկների վրա. Փաշինյան
Կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի. Փաշինյան
Ասենք՝ 20-30 հոգի գնացինք, գլխին 5000 փող են տալի. ԲՀԿ աջակից 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառքի նոր դեպքերով
Աղջիկն ինքնասպանություն չի գործել, ամուսինները նրան նետել են պատուհանից. նախաքննությունն ավարտվել է
Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, ստիպված կլինենք որոշումն ընդունել ի գիտություն. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT