Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի պատասխանատուներին

03/11/2021 schedule21:48

Նոյեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար Արման Վալեսյանին և նույն կազմակերպության հետկոնֆլիկտային աջակցման ծրագրի համակարգող Սուսաննա Բագրատունուն:

Գեղարքունիքի մարզպետարանը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը: ՄԱԶԾ-ի նախաձեռնությամբ կայացած հանդիպման նպատակն էր հանդիպել Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին, ծանոթացնել կազմակերպության կողմից մարզում իրականացված ծրագրերին և պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկա անելիքների շուրջ:

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար Արման Վալեսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում վերջին տարիների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են եղել մարզում տուրիզմի զարգացմանը, համայնքներում սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների կարգավորմանը, ենթակառուցվածների նորացմանը, գյուղատնտեսության ոլորտում կատարված ներդրումներին: Իր խոսքում Արման Վալեսյանը անդրադարձավ 2020-2023 թվականներին մարզում իրականացվող «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագրին, նշելով, որ այն իրականացվում է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ 22 բնակավայրերում:

«Ծրագրի արժեքը Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի համար՝ մոտ 2 մլն 700 հազար դոլար է: Այն իրականացվում է  ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ և ֆինանսավորվում ՌԴ-ի կողմից: Ծրագիրը նախատեսում է աջակցել տեղական ինտեգրված զարգացմանը և նվազեցնել անհավասարությունները մարզում՝ համայնքների մասնակցության, տնտեսական հզորացման և կենսաապահովման ուժեղացման միջոցով: Աշխատանքները տարվում են անհատների, գործարարների և համայնքների հետ համագործակցված»:

ՄԱԶԾ-ի աջակցությամբ վերանորոգվել են նաև մարզի մի շարք դպրոցական ճաշարաններ, որոշ մասն էլ գտնվում է ընթացքի մեջ: Ծրագրի միջոցով կատարվել և ընթացքի մեջ են գտնվում ավելի քան երկու տասնյակի հասնող տարբեր գյուղատնտեսական տեխնիկաների վերանորոգման աշխատանքները:

«Նախատեսում ենք հաջորդ տարի մարզում կյանքի կոչել փոքր և միջին բիզնեսների զարգացման ծրագրեր, որոնց շրջանակներում պատրաստակամ ենք մինչև 20 հազար դոլար արժողությամբ ծրագրի դեպքում 70 տոկոս համաֆինանսավորում կատարել: Պլանավորել ենք մարզում զարկ տալ մեղվաբուծության զարգացմանը՝ մեղվափեթակների տրամադրման և ուսուցողական ծրագրերի իրականացման տեսքով, ստեղծել սերմերի վերարտադրության և լոգիստիկայի կենտրոն, որի միջոցով հնարավոր կլինի աջակցել հողագործին՝ բարձր բերքատվություն ապահովելու հարցում»,- նշեց Արման Վալեսյանը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի հետկոնֆլիկտային աջակցման ծրագրի համակարգող Սուսաննա Բագրատունին խոսեց մարզում իրականացվելիք այն ծրագրերի մասին, որոնք կուղղվեն 2020 թվականին Արցախից տեղափոխվածների ինչպես նաև մարզում բնակվող առավել խոցելի խմբերում գտնվող ընտանիքների կենսապայմանների բարելավմանը:

«Այդ ծրագրերի թվին են դասվում Արցախից տեղափոխվածների և սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների, անասնագոմերի բարելավումը, ինչպես նաև անասնակերի, տարբեր սերմացուների տրամադրումը»:

Եզրափակելով իրենց խոսքը ՄԱԶԾ ներկայացուցիչները նշեցին, որ տվյալ ծրագրերը տեսանելի ապագայում ավելի հաջողված կլինեն, եթե առավել սերտացվի համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը՝ Գեղարքունիքի մարզում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար և հավաստիացրեց, որ մարզպետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում աջակցել՝ դրանց շարունակականությունն ապահովելու համար: 

Տպել
1062 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին