Երևան
12 °C
Կորոնավիրուսային հիվանդությունը ոչ միայն հանգիստ չի թողնում աշխարհին, այլ նաև ստիպում է նոր հակահամաճարակային կանոններ սահմանել: Պետություններն իրենց երկիր մուտք գործել ցանկացող զբոսաշրջիկներից պահանջում են կա՛մ քովիդի դեմ բացասական թեստի պատասխան, կա՛մ էլ պատվաստումը հաստատող սերտեֆիկատ:
«Վարդան Թրավել» տուրիստական ընկերության հիմնադիր Վարդան Սարգսյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պարզաբանել է՝ որ երկիրն ինչ է պահանջում ՀՀ քաղաքացիներից և հիմնականում որ երկրներն է նախընտրում մեր բնակչությունը՝ ճանապարհորդելու համար:
«Բացի Եգիպտոսից, մյուս երկրների դեպքում պարտավոր ես թեստավորվել, անկախ նրանից՝ պատվաստվա՞ծ ես, թե՞ ոչ: Կան երկրներ, որ թեստավորման պատասխանը պահանջում են 48 ժամ կամ 72 ժամ հետո: Միայն Եգիպտոսն է, որ թույլ է տալիս պատվաստման երկրորդ դեղաչափից 14 օր անց առանց թեստ հանձնելու մեկնել իր երկիր, մնացած երկրների դեպքում թեստավորումը պարտադիր է»,- ասաց Վարդանը:
Նրա խոսքով՝ հայ զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են մեկնել Եգիպտոս, որովհետև ակտուալ ու մատչելի տարբերակ է: Մեկնում են նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Տանզանիա, Զանզիբար, Մալդիվներ, Դոհա: Վերջերս մեր քաղաքացիների համար բաց է նաև Հնդկաստանը: Այս երկրներ հանգստի մեկնելու համար պետք է ընդամենը թեստ հանձնել թռիչքից մեկ կամ երկու օր առաջ:
Սակայն կան երկրներ, որոնք իրենց երկիր մուտք գործելու համար պահանջում են, որ անձը պարտադիր պատվաստված լինի, ասում է Սարգսյանը: Դրանց թվում են Մարոկկոն, Շրի Լանկան, Թայլանդը: Իսկ Բրազիլիան պահանջում է, որ թեստավորված լինի անձը, սակայն մշակութային վայրեր մուտք գործելու համար պետք է պարտադիր պատվաստված լինել:
Ըստ նրա՝ թեստավորվելու կամ պատվաստվելու հարցում քաղաքացիները բողոքներ չեն ունենում, միայն լարված վիճակն է, որ թռիչքից առաջ նրանց մոտ առկա է. «Աշխարհը համակերպվել է քովիդի հետ, ու մեր կյանքի մի մասնիկն է դարձել: Բոլորը գիտեն, որ որևէ տեղ ճամփորդելիս պետք է թեստավորված կամ պատվաստված լինեն. դա մեր կարևորագույն անձնագիրն է: Մարդկանց դա միայն անհարմարությունն է պատճառում, քանի որ թռիչքից մեկ-երկու օր առաջ սպասում են՝ դրակա՞ն, թե՞ բացասական է լինելու պատասխանը»:
Հանգստից վերադառնալիս էլ քովիդի թեստ անձը հանձնում է «Զվարթնոց» օդանավակայանում, 9 ժամ էլ՝ մնում մեկուսացման ռեժիմի մեջ:
Հարցին՝ ի՞նչ է լինում, երբ անձի՝ քովիդի դեմ թեստի պատասխանը թռիչքից ժամեր առաջ դրական է գալիս, Վարդան Սարգսյանն ասաց՝ հարցը որոշում է ավիափոխադրող ընկերությունը՝ իր օրենքների համաձայն:
«Այդ օրենքները տուրիստական գործակալությունները չեն թելադրում: Կան որ անվանափոխություն են ուզում անել ինչ-որ իքս գումարով, հետաձգում են: Այսինքն՝ դա ավիափոխադրողի օրենքն է ու որոշելիքը»,- մանրամասնեց նա:
«Վարդան Թրավել» տուրիստական ընկերության հիմնադիր Վարդան Սարգսյանը նշում է՝ քովիդից հետո մարդկանց մտածելակերպը ճանապարհորդության հարցում փոխվել է: Եթե նախկինում անձն ինչ-որ խնայողություններ էր անում և հանգստի չէր մեկնում, ապա հիմա ցանկանում է վայելել ամեն օրը: Ըստ նրա՝ վերջին օրերին վիրուսային լարված իրավիճակը հանգստի մեկնել ցանկացող մարդկանց աճի վրա ազդել է. «Քովիդը հայտնվեց ու փոխեց բոլորի մտածելակերպը: Մարդիկ ուզում են ամեն օրը վայելել, դրա համար էլ այս ամառ ռեկորդային էր այդ առումով. ինքնաթիռները լեփ-լեցուն գնում էին»:
«Գո Թրավել» տուրիստական գործակալության տուր մենեջերներից մեկն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց՝ հիմա ՀՀ քաղաքացիները հանգստի մեկնելիս մատչելի տարբերակ ու տաք երկրներ են նախընտրում: Այսինքն՝ հիմնականում Եգիպտոս և Դուբայ:
«Եվրոպական երկրներն այժմ փակ են, բայց պատվաստում են նախընտրում, միայն Հունաստանն է, որ թեստավորում է պահանջում: Իտալիան թեստ ու 5-օրյա կարանտին է պահանջում, բայց այժմ ժամանակավոր փակ է»,- ասաց նա:
Պատվաստված լինել պահանջում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նոյեմբերի 8-ից քաղաքացիություն չունեցող ու ոչ ներգաղթային ճամփորդողներից կպահանջվի ունենալ ամբողջական պատվաստում: Սակայն կլինեն բացառություններ, այդ թվում՝ 18-ից փոքր ճամփորդողների համար, այն մարդկանց համար, որոնք բժշկական ցուցումով չեն կարող պատվաստվել: Բացառություն կարող է լինել նաև այն քաղաքացիների համար, որոնք հրատապ գործով ուղևորվել են ԱՄՆ և ժամանակ չեն ունեցել պատվաստվելու:
Միացյալ Նահանգներ մեկնողները բացի պատվաստման ամբողջական սերտիֆիկատից, նաև պետք է կորոնավիրուսի ՊՇՌ բացասական թեստ ներկայացնեն, որն արվել է 3 օրվա ընթացքում մինչ Նահանգներ ժամանելը։
Ճամփորդողներին խորհուրդ է տրվում կորոնավիրուսի թեստ հանձնել ժամանումից 3-5 օր անց: Եվրոպական մյուս երկրների, մասնավորապես Ֆրանսիայի ու Գերմանիայի համար Հայաստանը դեռ ռիսկային գոտում է։ Ֆրանսիա մեկնող չպատվաստված հայաստանցիները պետք է բացասական թեստ ներկայացնեն և 7 կամ 10 օր ինքնամեկուսանան։ Իսկ Գերմանիա մեկնողների համար պարտադիր է բացասական թեստի առկայությունը կամ պատվաստված լինելը կամ էլ վիրուսից ապաքինված լինելը:
Վերջերս նաև փոխվեց դեպի Իսպանիա մուտքը այդ երկիր մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների համար: Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ, ընդ որում՝ պատվաստանյութը պետք է գրանցված լինի Իսպանիայի առողջապահության նախարարության կողմից («Պֆայզեր», «Մոդեռնա», «Աստրազենեկա», «Ջենսոն»/«Ջոնսոն և Ջոնսոն», «Սինովակ», «Սինոֆարմ»)։ Բացառիկ դեպքերում ՀՀ քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել նաև ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելով, սակայն այս պարագայում անհրաժեշտ է նախապես ճամփորդելու թույլտվություն ստանալ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից։
Երեկ ուշ երեկոյան նոր սահմանափակումների մասին հայտարարեց նաև Նիդերլանդների վարչապետը։ Ավելի քան 17 միլիոն բնակչություն ունեցող երկրում այս շաբաթավերջից անհնար կլինի հանրային փակ տարածքներ, այդ թվում՝ թանգարաններ ու մարզասրահներ մուտք գործել առանց պատվաստումը հավաստող վկայագրի։ Բացի այդ, կառավարությունը պարտադիր է դարձնում դիմակներ դնելը և հորդորում սոցիալական հեռավորություն պահպանել։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT