Արցախցիների աջակցության նոր ծրագրի շրջանակում դիմումներն արդեն ընդունվում են

Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն արդեն ընդունվում են։

online.ssa.am կայքէջում էլեկտրոնային դիմումի ներկայացման համար անհրաժեշտ է նախ մուտք գործել «ՀՀ կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհան, ապա «Արցախի Հանրապետության քաղաքացիների աջակցության միջոցառումներ» էջ, այնուհետև «Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությաունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության դիմումներ» դաշտում սեղմել «Դիմումի մուտքագրում» կոճակը։

Դիմումը կարող եք մուտքագրել այստեղ։

Մուտքագրելով էլեկտրոնային փոստի հասցեն՝ անհրաժեշտ է սեղմել «Շարունակել» կոճակը, ապա բացված պատուհանում մուտքագրել դիմումում նշված էլեկտրոնային փոստին ուղարկված ստուգիչ կոդը և սեղմել «Շարունակել»:

Նոր էջում պետք է լրացնել՝

1)       շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ (ID) սերիան, համարը,

2)       բանկային քարտի համարը, բջջային հեռախոսի համարը,

3)       փաստացի բնակության վայրն՝ ըստ առաջարկված ցանկերի

4)       սեղմել «Հաստատել» կոճակը։

Եթե դիմումում երեխայի տվյալ լրացնելու անհրաժեշտություն չկա, ապա պետք է սեղմել «Ավարտել դիմումի մուտքագրումը» կոճակը:

Եթե անհրաժեշտ է լրացնել երեխայի տվյալ, ապա «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակը սեղմելուց հետո բացված պատուհանում անհրաժեշտ է լրացնել ՝

1)       երեխայի անունը, ազգանունը,

2)       երեխայի ծննդյան վկայականի սերիան, համարը կամ անձնագրի սերիան, համարը,

3)       սեղմել «Հաստատել տվյալները» կոճակը,

Յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար անհրաժեշտ է սեղմել «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակը և լրացնել տվյալները: Պետք է կցել նաև երեխայի ծննդյան վկայականի պատճենը, եթե երեխայի տողում երևում է «Կցել ծննդյան վկայականը» կոճակը:

Եթե ծննդյան վկայականի փոխարեն կցվել է անձնագիր կամ նույնականացման քարտ, ապա երեխայի համար մուտքագրված դիմումը կմերժվի:

Բոլոր երեխաների տվյալների լրացումն ու ծննդյան վկայականների կցումն ավարտելուց հետո անհրաժեշտ է ավարտել դիմումի մուտքագրումը՝ սեղմելով «Ավարտել դիմումի մուտքագրումը» կոճակը:

Մուտքագրման ավարտը գրանցելուց հետո դիմումը կհաշվառվի փաստաթղթային ստուգման համար, որի արդյունքի (դիմումի մերժման կամ հաստատման) մասին ծանուցում կուղարկվի  էլ.փոստի միջոցով:

Վճարման ցուցակում ներառվելու և ցուցակը բանկին տրամադրելու դեպքում դիմումում նշված հեռախոսահամարին կուղարկվի ծանուցում՝ վճարման ենթակա գումարի և բանկի նշումով:

Տպել
728 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին