Պետության համար ներքին կայունությունը քաղաքական խաղաքարտ է․ Բաբաջանյանը՝ ընդդիմության փողոցային շարժում սկսելու մասին

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ընդդիմության փողոցային շարժում սկսելու մասին հայտարարությանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Երբ ընդդիմությունը հայտարարում է պետության համար մտահոգիչ որևէ զարգացման առիթով հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, դա միանգամայն նորմալ և անգամ անհրաժեշտ քայլ է, և խոշոր հաշվով հենց դրա համար էլ պետություններում քաղաքական համակարգ ասվածը բաղկացած է լինում ոչ միայն իշխող, այլև ընդդիմադիր քաղաքական ուժերից:

Բայց, իրավիճակը դադարում է նորմալ կամ օրինաչափ լինելուց, դադարում է պետականաշահ լինելուց, եթե հայտնի չէ, թե այդ ընդդիմությունն ինչպիսի քաղաքական դիրքորոշում ունի այն հարցերի վերաբերյալ, որոնց առիթով հրավիրում է հանրահավաք և հայտարարում այսպես ասած փողոցային շարժման, ակցիաների մասին: Որովհետև, այդ դեպքում արդեն իրավիճակը քաղաքական օրգանիզմի դիմադրունակության աստիճանից տեղափոխվում է հակառակի՝ օրգանիզմը թուլացնելու դաշտ, որովհետև քաղաքական դիրքորոշումը երբ հանում ես, այսպես ասած տակը մնում է իրավիճակի անկայունությունը, հասարակության տագնապը, խուճապը, անորոշության, հիասթափության, ապատիայի զգացումը: Իսկ այդ ամենը ամենաանցանկալին է, որ կարող է տեղի ունենալ պետության հետ, որն ունի լուծելու լրջագույն հարցեր, որը գտնվում է պարտված պատերազմից հետո ոտքի կանգնելու, քաղաքական-դիվանագիտական դիրքերը վերականգնելու, պատերազմից հետո պահպանած ռազմա-քաղաքական, ռազմական դիրքերը պահպանելու խնդիր:

Այդ պետության համար ներքին կայունությունը կարևորագույն ռեսուրս է, որը մի կողմից քաղաքական խաղաքարտ է, մյուս կողմից՝ հնարավորություն է տնտեսական մրջոցների գեներացման համար, առանց որի շատ դժվար է սպասարկել քաղաքական և ռազմա-քաղաքական, ռազմական խնդիրներ, որոնք պահանջում են նյութական ռեսուրս: Իհարկե, տեսականում բացառված չէ բոլորովին, որ ցանկացած իշխանություն կարող է ներքին կայունությունն օգտագործել ի չարս, կամ նվազագույնը՝ անարդյունավետ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1305 դիտում

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ