Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 2 մարզում է անցկացրել Սերբիայում

24/10/2021 schedule17:54

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը արդեն երկու մարզում է անցկացրել Սերբիայում: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին հանգրվանել է Կրովեն Պլազա հյուրանոցում և մարզվում է հյուրանոցից ոչ հեռու գտնվեղ Ստարկ Արենայի մարզումային դահլիճում: Հենց Ստարկ Արենայում էլ տեղի կունենա աշխարհի առաջնությունը:

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ֆեդերացիայի լրատվական ծառայության հետ զրույցում նշել է, որ տղաները պատրաստ են պայքարելու և լավ մենամարտեր անցկացնելու:

-Մարզումները ցույց են տալիս, որ տղաների մոտ ամեն ինչ գնում է ըստ գրաֆիկի: Այս պահի դրությամբ նրանք այնպիսի մարզավիճակում են, ինչպես պետք է լինեն հենց այս ժամանակահատվածում: Կա արագություն, կա ախորժակ և որ ամենակարևորն է կա ցանկություն կռվելու համար: Նրանք շատ եռանոդով են աշխատում, ես գոհ եմ նրանցից: Յուրաքանչյուրը պատրաստ է պայքարելու և լավ մենամարտ անցկացնելու:

Կարեն Աղամալյանը անդրադարձել է նաև Եվրոպայի երիտասարդների առաջնությունում մեր բռնցքամարտիկների աննախադեպ հաջողությանը:

-Նախ ցանկանում եմ շնորհավորել հավաքականի գլխավոր մարզչին՝ Վազգեն Բադալյանին, հավաքականի մյուս մարզիչներին, նաև նրանց, ովքեր սաներ են տվել մեր երիտասրդական ընտրանուն: Սա շատ մեծ արդյունք է հայկական բռնցքամարտի և առհասարակ հայկական սպորտի համար: Շատ հաճելի է, որ այսպիսի բռնցքամարտիկներ ունենք երիտասարդական թիմում, որոնք շուտով պետք է համալրեն մեծահասակների ընտրանին: Պետք է նշեմ, որ այս հաղթանակներում մեծ է նաև Ֆեդերացիայի դերը: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը մարզիկների կողքին է ցանկացած հարցում, նաև մրցաշարերի ժամանակ: Նախկինում նման բան չի եղել, որ ֆեդերացիայի նախագահը ամեն մրցման ժամանակ մարզիկների կողքին լինի: Նա այսօր ամեն հարցում մեր կողքին է, լավ հասկանում է ինչ է պետք մարզիկին ու մարզչին ու անում է հնարավոր ցանկացած բան, որ մարզիկները հասնեն հաջողության ու հենց նրա աշխատանքը ուղիղ կապված են մեր հաջողությունների ու լավագույն արդյունքների հետ:

Հովհաննես Հովսեփյանը Բուդվայից այսօր ժամանել է Բելգրադ, և մեր բռնցքմարտիկների կողքին կլինի նաև աշխարհի առաջնության ժամանակ: Բելգրադ է ժամանել նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Աշխարհի առաջնության վիճակահանությունը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1393 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն