Երևան
12 °C
Հայաստանում տեղի ունեցած «100 գաղափար ԱՊՀ-ի համար» երիտասարդական միջազգային մրցույթին սոցիալական ծրագրի անվանակարգով հաղթող է ճանաչվել «Ուսանողի տուն» ծրագիրը: Այն գործում է «Հզոր միտք» հասարակական կազմակերպության ներքո և ունի երկու գլխավոր նպատակ:
Դիանա Գալստյանը ծրագրի առաջին անդամներից է: Նրա հետ միասին «Ուսանողի տանը» բնակվում են 16 ուսանողներ, որոնք համալսարանական կրթությունը համատեղում են ոչ ֆորմալ կրթության հետ:

Դիանայի հետ մեր զրույցը՝ ստորև.
- Դիանա, ծրագրի գաղափարան ինչպե՞ս առաջացավ: Ո՞րն է նպատակը:
- «Ուսանողի տուն» ծրագիրը հիմնականում երկու գաղափար ունի՝ առաջինը՝ համայնքների համաչափ զարգացումն է, երկրորդը՝ գրագետ ուսանողների կրթությունը: Ծրագրի գաղափարը ի սկզբանե առաջացել է մեր ղեկավար Մհեր Մկրտչյանի մոտ, ծրագրի համահիմնադիրներն են նա և Ծովինար Սարգսյանը: Մենք հասկացել ենք, որ մարզերի երեխաները, գալով Երևան, մնում են այնտեղ ու աշխատանք գտնում և չեն վերադառնում իրենց բնակավայրերը, դրա համար ծրագրի համահիմնադիրները ստեղծել են «Ուսանողի տուն»-ը, որտեղ մի քանի ուսանողներ կարող են բնակվել մի տան մեջ և միասին կրթվել: Առաջին մասնաճյուղը Երևանում է: Նախատեսվում է մնացած շրջաններում էլ անել, որտեղ կան համալսարաններ: Այսինքն՝ սա մի հարթակ է, որտեղ ուսանողները կարող են սովորելու ընթացքում ապրել իրար հետ, ստանալ նաև ոչ ֆորմալ կրթություն: Բայց սա նման չէ հանրակացարանի կամ հանրակրթարանի:

- Երբվանի՞ց է այն գործում: Ընդունվելու համար ինչպե՞ս կարող են դիմել:
- Մեկուկես ամիս է, ինչ գործում ենք: 9 աղջիկ և 7 տղա ենք: Բոլորս սովորում ենք համալսարանում՝ ԵՊՀ-ում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Կիսում ենք նույն բնակության վայրը, բայց տարբեր համայնքներից ենք: Մեզ կարող են դիմել օնլայն հարթակի միջոցով, որտեղ ուսանողը լրացնում է հայտադիմումը: 20 հարց է ընդամենը լրացնում, հետո սպասում է, որ իրեն պատասխան՝ անցե՞լ է երկրորդ փուլ, թե՞ ոչ: Հաջորդ փուլն արդեն օֆլայն հարցաթերթիկ է, երրորդ փուլում՝ հարցազրույց տնօրենության հետ: Ի սկզբանե մեզ դիմել էր 130 ուսանող, բայց նրանցից միայն 16-ը ընդունվեցին:
- Հատուկ պահանջներ կա՞ն, թե որ ուսանողները կարող են դիմել ձեզ:
- Իհարկե, պահանջվում են մի քանի արժանիքներ. շփման մեջ պետք է ակտիվ լինեն, առաջնորդական որոշակի արժանիքներ ունենան: Պետք է նպատակասլաց լինեն, հայրենասեր: Եթե հայրենասեր չլինեն, մեզ կարող են չդիմել, քանի որ մեզ մոտ առաջին պայմանը դա է: Պետք է բնակվեն մայրաքաղաք Երևանից առնվազն 60 կմ հեռավորության վրա: Հետո կարևոր պայման է, որ մեզ մոտ բնակվելուց հետո վերադառնան մարզեր՝ իրենց բնակավայրերը զարգացնելու համար: Մենք մի շարք միջոցառումներ ենք անում, որպեսզի խթանենք երիտասարդ ուսանողներին, որ ցանկանան վերադառնալ իրենց բնակավայրերը:

- Քանի՞ ուսանող կարող է դիմել ձեզ, և ինչպե՞ս եք կազմակերպել տան կահավորումը:
- Երկհարկանի տան մեջ ենք բոլորս բնակվում: Շինարարությունը, տան կահավորումը արվել է ծրագիրը ֆինանսավորող անհատների, տարբեր կազմակերպությունների և կամավորների միջոցով: Շենքը 50 ուսանողի համար է, սակայն ունենք այլ դասընթացներ, սեմինարներ, որոնց կարող են մասնակցել նաև այն ուսանողները, որոնք մեր տան անդամը չեն: Կարող են մեզ դիմել, և մենք նրանց համար դիմում կներկայացնենք տնօրինությանը, ըստ դրա՝ իրենք կկարողանան մասնակցել մեր դասընթացներին: Այդ առումով 100 հոգու համար ազատ տեղ ունենք: Բոլոր պայմանները կան, ընդարձակ խոհանոց ունենք, 19 սենյակ, հետագայում սենյակները կավելացնենք, գրադարան ունենք, համատեղ աշխատանքի համար նախատեսված սենյակներ:
- Իսկ ի՞նչ նախագծեր, դասընթացներ եք կազմակերպում:
- Մոտիվացիոն բնույթի դասընթացներ ենք կազմակերպում, ֆիլմերի դիտում, աշխարհայացք ենք լայնացնում, արշավներ կազմակերպում: Օրինակ՝ Արագածոտնի Արտենի գյուղ էինք գնացել արշավի, խաղեր ենք կազմակերպել: Համալսարանում ստացած կրթությունը համատեղում ենք մեր ուսանողի տան դասերի հետ: Մեկը մյուսին չեն խանգարում, այլ օգնում են: Մենք սովորում ենք նաև ժամանակի կառավարում, որը հզոր զենք է:

- Տան առաջին անդամների համար մթնոլորտն ինչպիսի՞ն էր:
- Թիմը, թիմային աշխատանքը շատ կարևոր բաղադրիչ են: Մեր մթնոլորտն այնքան հաճելի էր, որ առաջին օրից էլ մի ընտանիքի պես էինք մեզ զգում: Մեր համատեղ կեցության առավելություններից մեկն այն է, որ կիսվում ենք իրար հետ: Օրինակ՝ ես սովորում եմ ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետում, գալիս եմ տուն ու դաս անելիս հետաքրքրիր հոդված եմ կարդում, որոշում եմ դա կիսվել իմ ընկերների հետ: Առհասարակ, գիտելիքների իմացության փոխանակումը տանում է ակտիվ շփման, ինչը շատ կարևոր է:
- Ձեր թիմի անդամ ու տան բնակիչ դառնալն անվճա՞ր է:
- Ֆինանսական քիչ մուծում ենք կատարում՝ կոմունալ ծառայությունների համար: Տանը աշխատողներ ունենք, պահակ ունենք, մաքրուհիներ, ինտերնետային ծառայության համար պետք է վճարենք: Մեր թիմի անդամ դարձած ուսանողները և մենք ամեն ամիս 38-40 հազար դրամ ենք վճարում: Այսինքն՝ մեկ անձը ամիսն այդքան է վճարում, դրանից որոշակի տոկոս հատկացնում ենք «Ուսանողի տան» ֆոնդին, որն էլի օգտագործվում է մեր խնդիրների համար: Ընդունվելուց մեկ ամիս հետո վճարումը կատարում ենք, բայց ուսանողը ընդունվելուց հետո կարող է գալ, մնալ մի քանի օր, եթե չի հարմարվում, գնալ տնից: «Ուսանողի տան» ֆոնդում կուտակված միջոցներով, օրինակ, կարող ենք վճարել այն ուսանողի վարձավճարը, որը այդ ամիս չի կարողանում վճարում կատարել: Այսինքն՝ նպատակաուղղված ենք ծախսում գումարը:
- Մասնակցեցիք «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթին, և սոցիալական անվանակարգում հաղթեց ձեր ծրագիրը: Ի՞նչ տվեց ձեզ այն:
- Մինչ դա, մասնակցեցինք «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին, որտեղ նույնպես հաղթեցինք և ԿԳՄՍ նախարարության կողմից հովանավորություն ստացանք ու մասնակցեցինք «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթին: Մենք կարևորում ենք մրցույթի արդյունքում ձեռք բերած մեր կապերն ու նոր ծանոթությունները, ընկերները: Մեզ համար դա շատ կարևոր է: Մենք ուզում ենք, որ ծրագրի մասին բոլորն իմանան, քանի որ արդյունքը հրաշալի է լինելու:

Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT