Դատարանները մերժել են վարույթ ընդունել ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով գլխավոր դատախազության դեմ հայցերը

19/10/2021 schedule12:30

Առանձին լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից կատարվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայցադիմումներ են ներկայացվել դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ պահանջելով անվավեր ճանաչել վարչության կողմից կայացված թվով 4 որոշումներ:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Նարեկ և Անի Լյովայի Սարգսյանների ներկայացուցիչը, ծանոթանալով նրանց վերաբերող գույքերի ուսումնասիրությունների նախնական արդյունքներին, նույնաբովանդակ բողոքներ է ներկայացրել ՀՀ Վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ:

Մասնավորապես՝ 2021թ. սեպտեմբերի 10-ին և 14-ին վերջինս երկու բողոք է ներկայացրել ՀՀ վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումների կայացման իրավաչափությունը:

ՀՀ վարչական դատարանը 2021թ. սեպտեմբերի 22-ին հայցվոր Նարեկ Սարգսյանին վերաբերելի բողոքը վարույթ ընդունելը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը չի կարող դատական քննության առարկա հանդիսանալ:

Անի Սարգսյանի վերաբերյալ բողոքի քննարկումը վարչական դատարանը վերահասցեագրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին այն պատճառաբանությամբ, որ Անի Սարգսյանի հայցն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին:

2021թ. հոկտեմբերի 6-ին և 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ևս մերժել է նրանց ներկայացուցչի հայցադիմումները վարույթ ընդունելը՝ պատճառաբանելով, որ ներկայացված պահանջներն առհասարակ դատական կարգով քննության ենթակա չեն:

Վերը նշվածից բացի, 2021թ. սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 4-ին հայցվորների ներկայացուցիչը նաև ՀՀ վարչական և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում կայացված՝ «Ուսումնասիրության նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ» որոշումները՝ բերելով նույնաբնույթ պատճառաբանություններ:

ՀՀ վարչական դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին մեկ գործով մերժել է հայցադիմումը վարույթ ընդունելը: Իսկ մյուս գործով հայցադիմումը վերահասցեագրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ պատճառաբանելով, որ հայցապահանջն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին։

Վերահասցեագրված հայցադիմումի քննարկման արդյունքներով դեռևս դատական ակտ առկա չէ։

Տպել
731 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին