Կարծում եմ՝ անհրաժեշտություն չի լինի որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու. Հովհաննես Հարությունյանը կատարեց ընտրությունը

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը քվեարկեց 31/05 ընտրատեղամասում: Սա այն մանկապարտեզն է, որտեղ փոքր տարիքում հաճախել է նա:

Լրագրողների հետ զրույցում Հարությունյանն ասաց՝ իշխող ուժը պետք է ամեն ինչ անի, որ ընտրություններն անցնեն նորմալ և առանց խնդիրների:

Թե ո՞ր ուժերին են իրենց մրցակից համարում, մարզպետն ասաց՝ բոլորին:

Քվեարկությունից հետո նա պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Մասնավորապես այն հարցին, թե ինչո՞ւ է ընտրությունների նախաշեմին 1 միլիոն 700 հազար դրամ բաժանվել 48 ընտանիքի, որոնցից 42-ը Գյումրիի բնակիչներ են եղել, ասաց՝ սովորական գործընթաց է, խնդիր չի տեսնում, և շահարկել դա այս պահին անտեղի է:

Հարցին՝ քաղաքապետարանում արդյոք կադրային ջարդ եղե՞լ է, և ինքը պաշտոններ արդեն բաժանե՞լ է այդ կառույցում, մարզպետն ասաց, որ գուշակություններով չի զբաղվում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել էր Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Դրան հաջորդած օրերին Մարգարյանն աշխատանքից ազատել էր հայեցողական պաշտոններ զբաղեցնող մի քանի անձանց:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք ՔՊ-ն քաղաքապետարանում իր կադրերի՞ն է նշանակում աշխատանքի, մարզպետը պատասխանեց. «Ինձ առաջարկում եք բացառել մի բան, որի մասին չկա խոսակցություն, իսկ ընտրություններից հետո նոր որոշում կկայացնենք»:

Հարցին էլ՝ կան խոսակցություններ, որ ընտրության հաջող ելքից հետո Գյումրու քաղաքապետ է դառնալու ոչ թե Հովհաննես Հարությունյանը, այլ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, որը ընտրացուցակի 2-րդ համարն է զբաղեցնում, մարզպետը պատասխանեց. «Ես հայտարարում եմ, որ ես կլինեմ քաղաքապետ, եթե ժողովուրդը տա այդ քվեն»:

Թե ո՞ւմ հետ կոալիցիա կկազմի ՔՊ-ն Գյումրիում հարցին, Հարությունյանն ասաց՝ կարծում է՝ անհրաժեշտություն չի լինի, բայց այս պահին հստակ ոչինչ ասել չի կարող: Դա ընտրական արդյունքից է կախված:

Խոսվեց նաև ընտրացուցակի մասին՝ նշվելով, որ ցուցակում են մարզպետի օգնականը, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրն ու օգնականը, ԱԻՆ փոխնախարար Կարեն Սարուխանյանի հետ փոխկապակցված անձինք ևս կան: Հարությունյանն ասաց, որ ցուցակի յուրաքանչյուր անձ անհատ է, և ոչ մի որոշում ծանոթ-բարեկամի հետ կապ չի ունեցել:

«Ընդամենն այն թիմն է, որը պատրաստ է գիշեր-ցերեկ աշխատել հանուն Գյումրու: Մարդիկ են, որոնք օգուտներ են բերել Գյումրիին»,- հավաստիացրեց մարզպետը:

Սամսոն Մատինյան

Տպել
949 դիտում

Արցախի Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել երեկ սպանված Սեյրան Սարգսյանի դին

Հայրենադարձվածերից 2-ը Գյումրիից են. Նազելի Բաղդասարյան

Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում՝ պատերազմում զոհված տղաներին նվիրված «Արմաթ» լաբորատորիայի բացումը՝ լուսանկարներով

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ նիստ է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)

Անավարտ թռիչք. Գյումրու N զորամասում հուշակոթող է բացվել՝ ի հիշատակ զոհված օդաչուների (լուսանկարներ)

Հակահամաճարակային կանոնները խախտվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտում

«Ալիբեկ» սարի գագաթին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Կալանավորվել է ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանը

Զագրեբում քննարկվել է հայ-խորվաթական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ (լուսանկարներ)

Հայտնի է Ճարտարի բնակչին սպանած ադրբեջանցու ինքնությունը. խաղաղապահները բանակցում են դին արցախյան կողմին հանձնելու շուրջ

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել

2 դեղաչափով պատվաստված անձինք 6 ամիս անց կարող են ստանալ բուստեր՝ խթանիչ դեղաչափ. ՀՎԿԱԿ

Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հալեպի հայկական եկեղեցիներին, դպրոցներին և հայ համայնքին

ԱԳՆ-ն վերահաստատել է ՀՀ աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը (լուսանկարներ)

Ողբերգական դեպք Վանաձորում. ննջասենյակում հայտնաբերվել է տան տիրոջ կիսաայրված դին (լուսանկարներ)

Լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով

Օտարերկրացի տղամարդուն ծեծել են, հափշտակել բջջային հեռախոսը, գումարն ու արծաթե վզնոցը

Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ, ստուգվել է զինծառայողներին կցագրված զենք-զինամթերքը

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով Հայաստանը կավարտի վարչատարածքային ամենամեծ բարեփոխումը (տեսանյութ)

Մուշի ոստիկանները ապօրինի պահվող զենք են հայտնաբերել

Երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Լոռիում

Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների հետ կրակային պատրաստության պարապմունք է անցկացվել

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Արցախում կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, ծայրահեղ ծանր վիճակում է 18 հիվանդ

Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է

Արաբկիրում Սոսե և Վաղարշյան փողոցների մայթերը հիմնովին բարեկարգվել են, գործընթացը շարունակական է. Դանիելյան

Գրանցվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք և 25 մահ, փաստացի բուժում է ստանում 10834 պացիենտ

7 ժամով կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի 2 փողոցի գազամատակարարումը

Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի տարբեր հասցեներում և 4 մարզի որոշ համայնքներում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ալավերդի-Այրում ավտոճանապարհին մեքենան ձորն է ընկել. կա զոհ

Աճառյան 1-ին փակուղու խաչմերուկում Աճառյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում

Ոսկեվազ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում

Հայաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

205 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել․ 2 ուղեւոր տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն