Մաքսատանը պահվող մոմի արտադրության հումքը տրամադրվել է Մայր Աթոռին, բայց խնդիրը վերջնական լուծված չէ

Այս տարվա մարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ահազանգում էր, որ մեր երկրում մոմի արտադրություն չկա, պաշարները սպառվում են եւ եկեղեցիներում մոմավառության լուրջ դժվարություններ կարող են առաջանալ:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում խնդրի վերաբերյալ Մայր Աթոռից հայտնել էին, որ երկրում մոմի արտադրությունը կանգնեցված է, քանի որ դրա համար անհրաժեշտ ներկրվող հումքի՝ պարաֆինի մաքսազերծման խնդիրներ կան:

Մաքսատանը պահվող մոմի արտադրության հումքն արդեն տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին եկեղեցու լրատվականից: Մայր Աթոռից, սակայն, չբացառեցին, որ հնարավոր է առաջիկայում մոմի հումքի մաքսազերծման հետ կապված կրկին խնդիրներ առաջանան, քանի որ հարցը վերջնական կարգավորում չի ստացել:

Նշենք նաեւ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցները վերոնշյալ խնդիրներն այդ ընթացքում ներկայացրել էին պատկան մարմինների ուշադրությանը: Եկեղեցուց հետաքրքրվեցինք՝ դիմումն ի՞նչ ընթացք է ունեցել: «Երկրի այս ծանր կացության պայմաններում Մայր Աթոռն ըմբռնումով է մոտենում այն փաստին, որ հարցի բարվոք լուծման համար դեռ քայլեր չեն ձեռնարկվել»,- հայտնեցին լրատվականից:

«Հայկական ժամանակը» ՀՀ կառավարությունից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են իրականացվել այս ուղղությամբ, եւ արդյոք դիտարկվե՞լ է Մայր աթոռի դիմում-խնդրանքը: Կառավարությունից մեզ հորդորեցին հարցերն ուղղել ՊԵԿ լիազոր մարմնին:

ՊԵԿ-ից էլ ի պատասխան մեր գրավոր հարցմանը՝ տեղեկացրեցին, որ խնդրո առարկա մոմի արտադրության համար անհրաժեշտ հումքը՝ պարաֆինը, ՀՀ մաքսային սահմանով ներկրվելուց հետո որեւէ մաքսային ընթացակարգով ենթակա է համապատասխան ընթացակարգով հայտարարագրման եւ բացթողնման:

Նշենք նաեւ, որ ավելի վաղ խոսելով ծագած խնդրի մասին՝ Մայր աթոռից «Հայկական ժամանակին» տեղեկացրել էին, որ նախկինում ՀՀ կառավարությանը կից գործող բարեգործական հանձնաժողովի կողմից եկեղեցու համար պարաֆինի ներմուծումը ճանաչվում էր բարեգործական, եւ ըստ այդմ էին կազմակերպվում մաքսային ընթացակարգերը։ Սակայն 2018 թվականից առ այսօր ՀՀ կառավարության Բարեգործական խորհրդակցական հանձնաժողովի կողմից ներկրված պարաֆինը բարեգործական չի ճանաչվում, ինչն էլ խնդիրներ է ստեղծում։ «Եթե սկզբնապես՝ մինչեւ խնդրի լուծումը, թույլ էր տրվում ապրանքը տեղափոխել Մայր Աթոռ, ապա վերջերս նաեւ դա արգելվեց»,- մանրամասնել էին եկեղեցուց:

ՊԵԿ-ից նաեւ մեկնաբանել են վերոգրյալը՝ նշելով՝ ՀՀ ներմուծված ապրանքները բարեգործական որակելը դուրս է ՀՀ ՊԵԿ լիազորությունների շրջանակից, սակայն արտաքին տնտեսական գործունեության ցանկացած գործարքի պարագայում, երբ այն որակվում է որպես բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող, ՀՀ մաքսային մարմինների կողմից մաքսային բոլոր անհրաժեշտ գործառնությունները իրականացվում են սահմանված կարգով եւ սեղմ ժամկետներում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3487 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան