Հայաստանի և Իտալիայի նախագահների մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-իտալական բարձր մակարդակով բանակցություններ

Իտալիայի նախագահի նստավայրում նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի նախագահին՝ պետական այցի հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ վերջին տարիների փոխայցելություններն ու երկու նախագահների պետական այցերը վկայում են հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: «Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի։ Վերջին երկու հազար տարին դա նաև քրիստոնյա Հայաստանի և քրիստոնյա Իտալիայի հարաբերություններն են: Սակայն մենք ապրում ենք 21-րդ դարում, և հույս ունեմ, որ այս այցելությամբ կդնենք նոր՝ գուցե հաջորդ 2000 տարվա հարաբերությունների հիմքերը,- ասել է նախագահ Սարգսյանը։ -Ուզում եմ երախտագիտությունս հայտնել Ձեր բարեկամության համար, ինչպես նաև Ձեր կառավարությանը՝ COVID-19-ի դժվար օրերին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար, որը շարունակվում է մինչև այսօր»:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մատարելլային և Իտալիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի և այս տարվա մարտի 2-ին Իտալիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի համար, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին: Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել նաև Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ի պաշտպանություն Արցախի և նրա ժողովրդի ընդունված փաստաթղթերը։

Անդրադառնալով 44֊օրյա պատերազմին, դրա հետևանքներին և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, իսկ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցային ճանապարհն է. «Մենք նայում ենք ապագային՝ հուսալով, որ զինադադարը մի օր կդառնա խաղաղություն, և մեր բարեկամների՝ մասնավորապես, Իտալիայի հետ կզբաղվենք ստեղծագործ աշխատանքով՝ ամրացնելով մեր հարաբերությունները քաղաքական, իրավական, ֆինանսական, նոր տեխնոլոգիաների և ընդհանրապես մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում: Այդ նպատակով եմ այցելել Իտալիա»։

Ողջունելով Հայաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության այցը Իտալիա՝ Սերջիո Մատարելլան մասնավորապես նշել է, որ 2018թ. Հայաստան կատարած իր այցից ջերմ հիշողություններ ունի։ «Վստահ եմ, որ այս այցը նոր լիցք է հաղորդելու դրանց շարունակական զարգացմանը: Առաջին անգամն է, որ Հայաստանի նախագահը պետական այցով հյուրընկալվում է Քուիրինալե պալատում: Իտալիայի և Հայաստանի միջև գոյություն ունի երկարատև բարեկամություն, որն է՛լ ավելի է ամրապնդվել մեր անձնական բարեկամությամբ։ Հիշում եմ 2020 թ. մարտին, երբ Իտալիան կորոնավիրուսի հետ կապված իսկապես ճգնաժամային պահեր էր ապրում, Դուք ինձ զանգահարեցիք:

Հայաստանը մեզ համար առաջնահերթ երկիր է: Մենք այսօր COVID 19-ի դեմ պատվաստանյութի 45 հազար դեղաչափ ենք առանձնացրել Հայաստանի համար: Մենք կարողացանք փոխադարձ օգւթյան հասնել միմյանց այդ ողբերգական իրադարձության ժամանակ»,-ասել է նախագահ Մատարելլան: Իտալիայի նախագահը ցավ է հայտնել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ զոհերի համար: «Մենք միանգամայն համոզված ենք, որ վերջնական լուծում կարելի է գտնել բանակցային գործընթացի միջոցով,-
 ասել է նա: -Անհրաժեշտ է, որ երկկողմ կառուցողական մթնոլորտ ստեղծվի, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Շատ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը իրավիճակի կայուն լուծման համար: Մեզ համար Հայաստանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում»:

Հանդիպմանը քննարկվել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Նախագահները համակարծիք են եղել, որ երկու երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ու սննդի անվտանգության, զբոսաշրջության, ֆինանսաբանկային, պետականաշինության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտներում:

Անդրադարձ է եղել գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցության ներուժին ու հեռանկարներին: Այս համատեքստում խոսվել է Հայաստանի նախագահի ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում իտալական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունների մասին:

Նշվել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ են ընձեռում Հայաստանի և Իտալիայի միջև հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման համար: Բացի այդ, Հայաստանում ներդրումներ կատարելով՝ իտալացի գործարարները կկարողանան առանց մաքսատուրքերի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության շուկա։

Նախագահների համոզմամբ՝ երկու ժողովուրդների ընդհանրություններից մեկն էլ մեծ սփյուռքի առկայությունն է: Կարևորելով սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը՝ նրանք ընդգծել են, որ Իտալիայում հայ համայնքի և Մխիթարյանների միաբանության ժառանգությունը երկու երկրներին մղում է ավելի սերտ գործակցության։

Երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի ամրապնդման տեսանկյունից ընդգծվել է համագործակցությունը կրթության, մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում: Նախագահ Սարգսյանը կարևորել է Իտալիայի համալսարաններում հայագիտական ամբիոնների շարունակական գործունեությունը, ինչը կնպաստի Իտալիայում հայագիտության զարգացմանը:

Իտալիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ այցի շրջանակում հայկական արվեստի արժեքավոր նմուշների՝ Քուիրինալե պալատում ցուցադրության համար։

Նախագահ Սարգսյանի պետական այցի շրջանակում երկու երկրների միջև փոխգործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրվեն կրթության, արդարադատության, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1293 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ