Երևան
12 °C
Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է հացի արտադրության նվազում, որը ցույց տվեց՝ իրականում մեր երկրում, մասնավորապես՝ Երևան քաղաքում, առկա է հացի սպառման ծավալների կրճատում, որը պայմանավորված է հացի քանակի կրճատման հետ: Հաց օգտագործողներից շատերն էլ սկսել են սննդակարգում ներառել միայն լավաշ, այն էլ՝ քիչ քանակի:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ «Էկո կենտրոն»-ի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում բնակչության կողմից սննդամթերքի սպառման, սննդակարգի՝ իրենց կողմից իրականացված հետազոտության արդյունքները:
«2015-ից մինչև 2016 թվականներին մեր իրականացրած հարցումը ցույց տվեց, որ օրական 270-ից մինչև 280 գրամ հաց է սպառվում: 2021-ից տատանվում է 180-ից մինչև 220 գրամի միջև: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում բնակչության սննդակարգում ամենաշատը՝ 33 տոկոսը, բաժին է ընկնում ալրային հենքով մթերքներին ու հատիկեղենին: Այն ընտանիքը, որտեղ անձն օրական օգտագործում է 250-300 գրամ հաց, որը, հայկական սովորույթների համաձայն, տիպական քաշ է, արդեն իսկ 800-ից ավելի կալորիա ստանում է միայն հացի միջոցով: Դա նշանակում է, որ եթե անհատն օրը ստանում է մոտ 1600 կալորիա, ապա 50 տոկոսը գալիս է հացից»,- ասաց Պիպոյանը:
Նա նաև նշեց՝ Հայաստանում ամենից շատ հաց օգտագործում են Շիրակի մարզի բնակիչները, որին հաջորդում են Արագածոտնի ու Կոտայքի մարզերը: Համեմատելով այլ երկրներում առկա միտումների հետ՝ մասնագետը նկատեց, որ եթե Հայաստանում բնակչությունը, օրինակ, սպիտակուցների 51 տոկոսը ստանում է ալրային հենքով մթերքներից, ապա այլ երկրներում համադրությունը հօգուտ կենդանական ծագման մթերքների է՝ կաթնամթերք, միս, մսամթերք: Այլ երկրներում կաթնամթերքի, մսի, մսամթերքի չափաբաժինը կազմում է 35-50 տոկոս, այնինչ Հայաստանում 15 տոկոս է:
Պիպոյանի խոսքով՝ մեր բնակչությունն իր սննդակարգում քիչ է ներառում նաև բանջարեղեն և միրգ, հատկապես ձմռան ամիսներին: Միջազգային կառույցները խորհուրդ են տալիս օրական սննդակարգում ունենալ առնվազն 400 գրամ միրգ և բանջարեղեն: Հայաստանում տարվա ընթացքում մոտ 7-8 ամիս այս ցուցանիշը նորմայից պակաս է 30-40 տոկոսով:
«Միայն ամռանը, երբ մատչելի են դառնում լոլիկը, վարունգը, ձմերուկը, այլ մրգերն ու բանջարեղենը, այդ բացը ինչ-որ չափով լրացվում է, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ մեր սննդակարգը պետք է լինի բազմազան ամբողջ տարվա ընթացքում»,- ասաց Պիպոյանը:
«Էկո կենտրոնի» սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի իրականացրած հարցմանը մասնակցել է 1400 մարդ Հայաստանի բոլոր մարզերից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT