Երևան
12 °C
Կորոնավիրուսային հիվանդության տարածումից հետո մարդկությունը առողջապահական համակարգից պահանջում էր վարակի դեմ արդյունավետ միջոց գտնել, օրինակ՝ պատվաստանյութ: Հիմա, երբ արդեն առկա են այդ պատվաստանյութերը, և աշխարհի շատ երկրներ օգտագործում են դրանք՝ որպես «Քովիդ-19»-ը կանխարգելող միջոց, հասարակության որոշ հատվածը չի ուզում պատվաստվել՝ հավատալով դրանց վերաբերյալ տարածված տարբեր ստերին կամ անհիմն ենթադրություններին:
Համացանցում կարելի է հանդիպել բազմաթիվ տեսանյութերի, որտեղ մարդիկ ցույց են տալիս, թե իբր պատվաստված մարդկանց մոտ մագնիսական դաշտ է առաջացել, և մետաղադրամը կպչում է թևին, կամ փոխվում է պատվաստված մարդկանց գենետիկ կոդը, առաջանում է անպտղություն և այսպիսի նմանօրինակ ենթադրություններ:
Մենք փոքրիկ հարցում անցկացրինք՝ պարզելու համար, թե շրջանառվող այս խոսակցությունների վերաբերյալ ի՞նչ են մտածում մարդիկ մեր երկրում, որքանո՞վ են ծանոթ պատվաստանյութերի մասին արվող ենթադրություններին: Մեր հարցմանը մասնակցած մարդկանց գրեթե մեծ մասը նշեց՝ պատվաստվելու վերաբերյալ լսել է տարբեր վարկածների մասին: Նրանցից ոմանք էլ կարծում են, որ ճիշտ են այն խոսակցությունները, որ պատվաստումից հետո առաջանում է անպտղություն, ոմանք վարակվել են արդեն և կարծում են, որ պատվաստման կարիք չկա: Իսկ ոմանք էլ, չհավատալով այդ ասեկոսեներին, պատրաստվում են պատվաստվել:
«Տեսել եմ տեսանյութով, որ մետաղադրամը կպչում է այն թևին, որից ներարկել են պատվաստանյութը: Ես էլ եմ պատվաստված: Թոռս ասաց՝ տատիկ, արի փորձենք, ծիծաղս եկավ, բայց հետաքրքիր էր: Փորձեցինք, բացարձակ սուտ է: Նման հեքիաթների պետք չէ հավատալ»,- ասաց 50-ամյա Լարիսան:
27-ամյա Անին էլ նշեց, որ պատվաստանյութերի վերաբերյալ միֆերին չի հավատում, բայց դեռ չի կողմնորոշվել՝ որ պատվաստանյութով է ցանկանում պատվաստվել:
30 տարեկան Մարինեն էլ ասաց՝ պատվաստված չէ ու չի ուզում պատվաստվել. «Լսել եմ՝ անպտղությունն է առաջացնում: Չեմ ուզում պատվաստվել, չեմ վստահում»:
Ինչո՞ւ և ինչի՞ համար են տարածվում պատվաստանյութերի վերաբերյալ նման անհիմն ենթադրությունները. Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք Նուբարյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց.
«Մեծ Բրիտանիայում գտնվող կազմակերպություններից մեկը վերջերս ուսումնասիրել էր քովիդի պատվաստման դեմ ուղղված հրապարակումները, պարզել, որ բոլոր սոցցանցերում պատվաստանյութերի վերաբերյալ միֆերի 60 տոկոսը, «Ֆեյսբուք»-ում 70 տոկոսից ավելին արվում Է 12 մարդու կողմից, որոնք անուն առ անուն հայտնի են: Տարբեր ոլորտի ներկայացուցիչներ են, և այդ մարդիկ մեկ ընդհանուր բան ունեն. գրեթե բոլորը գումար են աշխատում հակապատվաստումային կոնտեկտ տարածելով»,- ասաց նա:
Ըստ Դավիթ Մելիք Նուբարյանի՝ մեզ մոտ այդ միֆերի տարածումը հնարավոր է նաև այլ նպատակ ունի. «Միգուցե մեզ չկամեցող երկրներն են այդ թեզը մեր սոցիալական դաշտում տարածում, որ մենք վարակի հետևանքով շատ մահեր գրանցենք, իսկ իրենք իրենց բնակչությանը պատվաստում են քովիդի դեմ: Կան մարդիկ նաև, որ անձնական շահ ունեն՝ հավանումներ են հավաքում, հետևորդներ»:
Մասնագետն ասում է՝ պատվաստանյութերի վերաբերյալ տարածվող առասպելներն ու մտահոգ հարցերը բաժանվում են բացարձակ սուտ և օբյեկտիվ խմբերի: Բացարձակ սուտ է, օրինակ, որ պատվաստվելով անձը չիպավորվում է, պատվաստվելուց հետո ջրածնի պերօքսիդ պետք է խմել: Մնացածն ունեն բացատրություն.
Խրոնիկ հիվանդներին հակացուցված է պատվաստվելը. «Ասում են, օրինակ, ես սրտի հետ խնդիր ունեմ, ինձ պատվաստվել չի կարելի, վտանգավոր է: Ճիշտ հակառակը՝ առաջին հերթին խրոնիկ հիվանդություն ունեցող անձինք պետք է պատվաստվեն. իրենք ռիսկի գոտում են»:
Փոխվում է գենետիկ կոդը. «Այն պատվաստանյութերը, որոնք մեզ մոտ օգտագործվում են, ստեղծվել են տասնամյակների ընթացքում օգտագործվող տեխնոլոգիաների հիման վրա, որոնք չեն փոփոխվում և չեն ներգործում մեր գենետիկ գոտի վրա և չեն էլ կարող մուտք գործել: Պատվաստանյութն ընդամենը մեր օրգանիզմին սովորեցնում է՝ ինչպես ճանաչել վարակն ու պայքարել դրա դեմ»:
Առաջացնում է անպտղություն. «Նման լուրեր տարածող մարդիկ ասում են՝ պատվաստանյութը դեռ հետազոտված չէ, մենք չգիտենք՝ այն ինչ ազդեցություն է ունենում, բայց որոշել են, որ առաջացնում է անպտղություն»:
Ինչու չեն հետազոտում պատվաստելուց առաջ. «Որովհետև այն հետազտոությունների ծավալը, որն անհրաժեշտ է անձին, պատվաստանյութը ներարկելուց առաջ արվում է. ջերմաչափում, սատուրացիա, լորձաթաղանթի զննում, թոքերի լսում, և դրանից ավելի հետազոտության կարիք չկա»:
Պատվաստվում ես, բայց, միևնույն է, վարակվում ես վիրուսով և ծանր ընթացք ունենում. «Կա վիճակագրություն, ըստ որի՝ ԱՄՆ-ում 173 միլիոն պատվաստված մարդկանց մոտ վիրուսը ծանր ընթացք և մահվան ելքով է ընթացել 12 հազար 800 անձանց դեպքում: Դա կազմում է 0,007 տոկոս: Չպատվաստվածների դեպքում վիրուսից մահվան ելք է եղել 650 հազար անձանց դեպքում»:
Ըստ մասնագետի՝ պետական մարմինների հանդեպ անվստահությունը գալիս է դեռ խորհրդային տարիներից, երբ մարդիկ հավատում էին ասեկոսեներին: Սակայն այս դեպքում արդեն ապացուցված է, որ կորոնավիրուսի դեմ այս պահին եղած արդյունավետ միջոցը պատվաստանյութն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով
6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան
Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի
Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է
Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT