Խնդիրները երբեք վեճերով չլուծած Արտյոմը՝ ընկավ հայրենիքի համար կռվում. եղբոր մասին պատմում է քույրը

Պատերազմից մեկ տարի անց սարսափելի դատարկություն եմ զգում: Երբ մարդիկ ասում են՝ ժամանակի հետ ցավը մեղմանում է, ես դա չեմ հասկանում: Մեզ հետ զրույցում ասում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Բալայանի քույրը՝ Աննան:

Արտյոմը ծնվել է 1989 թվականի հունիսի 8-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզում։ 1990 թվականին մոր հետ տեղափոխվել Հայաստան և բնակություն հաստատել Արագածոտնի մարզում։ 2007 թվականին անցել ծառայության նախ՝ Գորիսում, ապա՝ Կապանում։ Զորացրվել 2009 թվականի հունիսի 10-ին։ Ծառայությունն ավարտելուց հետո երկար տարիներ զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով և 2018 թվականին որոշել ծառայության անցել ոստիկանության զորքերում, երկշաբաթյա ժամկետով՝ պարբերաբար մեկնել Տավուշի դիրքեր:

Ոստիկանության զորքերում ընդգրկվելուն որոշմանն ամենից շատ մայրն է դեմ եղել, ասել է՝ պատերազմ կամ քաղաքում եթե ինչ-որ բախումներ լինեն, պետք է մասնակցես: Սակայն Արտյոմի սերը դեպի իր աշխատանքն ու համազգեստն ավելի զորեղ են գտնվել: Մեկ տարի առաջ այս օրն էլ իր զորքի հետ միասին նա լծվել է հայրենիքի պաշտպանությանը:

Քրոջ խոսքերով՝ պատերազմից երկու օր անց մեկնել են Քարվաճառ, մինչև հոկտեմբերի 25-ը Արտյոմը թշնամու հետ այդտեղ է պայքարել: «Հետո մեկ շաբաթով տուն եկավ, գրեթե ոչ մի բան չէր պատմում ու շատ թեթև էր խոսում պատերազմի մասին: Այնպիսի տպավորությունն էր, որ ուղղակի հերթական անգամ բարձրացել են դիրքեր: Ասում էր՝ եթե իրենց հրամանատարը գա, ասի՝ տղերք, գնում ենք մեռնենք, ամբողջ վաշտն իր հետևից կգնար: Նոյեմբերի 2-ին կրկին վերադարձել է զորամաս և մեկնել Արցախ»,- պատմում է քույրը:

Արցախում պայքարը շարունակել է Շուշիում, բայց ընտանիքից ոչ մեկը տեղյակ չի եղել, որ նա Շուշիում է: Աննան պատմում է՝ տանը եղած ժամանակ մայրը եղբորը համոզել է, որ չգնա, մնա իրենց հետ: Սակայն որդին անսասան է մնացել որոշման մեջ:

«Տեղյակ չէինք, որ Շուշիում է, վերջին օրը զանգահարեցինք՝ հեռախոսին պատասխանող չկար, հետո «Ղարաբաղ տելեկոմ»-ի օպերատորը պատասխանեց, հասկացանք՝ արդեն որտեղ է: Երկուսուկես տարեկան որդի ունի, Երբ նոյեմբերի մեկին մայրս խնդրում էր չգնալ երկրորդ անգամ, նրա պատասխանը մեկն էր՝ իր որդուն ինքը պիտի պաշտպանի։ Ասում էր, եթե բոլորը հրաժարվեն, ո՞վ պիտի դա անի, ու ինքը հենց էդ ոգով էր կռվում: Նոյեմբերի 5-ին էլ հայտնվեց շրջափակման մեջ»,- պատմում է Աննան:

Արտյոմը զոհվել է նոյեմբերի 7-ին գլխի և կրծքավանդակի բեկորային վնասվածքից, սակայն տղայի դին ընտանիքին է հանձնվել նոյեմբերի 17-ին:

Աննան ասում է՝ ինքը չէր արտահայտվում, չէր ցանկանում, որ իմանային նեղության մեջ է. «Իր հետ ծառայակից երկու տղաները մեր հարևաններն էին, լուր եկավ, որ զոհվել են: Նոյեմբերի 8-ին մեզ ասացին, որ եղբայրս նույնպես զոհվել է, բայց հստակ տեղեկություն չկար՝ մեկ հաստատում էին, մեկ ժխտում: Սկսեցինք բոլոր հիվանդանոցներում, դիահերձրաններում փնտրել: Հետո իր մարտական ընկերներից մեկը, որը վիրավոր էր և դեռ պատերազմից ուշքի չէր եկել, ասաց՝ Ստեփանակերտի հիվանդանոցում է, բայց... երկար փնտրելուց հետո վերջապես գտանք»:  

Քույրը պատմում է, որ խնդիրները երբեք կռվի ճանապարհով չլուծած Արտյոմը՝ կռվելով ընկավ հանուն հայրենիքի. «Կյանքը տվեց հայրենիքին ու անկատար թողեց իր նպատակներն ու երազանքները, որոնք կապում էր որդու հետ: Մի կարգախոս ուներ ողջ կյանքի համար՝ «Մարդուն չդատել գումարով կամ այլ նյութական արժեքներով, այլ նայել այդ մարդու նպատակներին։ Ասում էր, որ կյանքում կարևորը նպատակ ունենալն է»,- պատմում է քույրը:

Հիմա թեև պատերազմից հետո Աննան դատարկություն է զգում, սակայն փորձում է ապրելու ուժ գտնել, քանի որ եղբայրն իր հետ կապված շատ նպատակներ ուներ: «Երբ ինչ-որ մեկի կողքին նստում եմ, կորցնում եմ իրականությունն ու ուզում աչքերս բացել և տեսնել, որ ինքն է կողքիս: Եղբայրս իմ հերոսն է ու իմ հպարտությունը: Պատերազմը չէ, որ իրեն դարձրել է ինձ համար հերոս: Ինքը միակ մարդն էր, որ կարող էր իմ կյանքում որոշումներ կայացնել, ես իր աչքերի մեջ եղբայրական փայլ էի տեսնում ու հպարտություն»:

Մերի Խաչատրյան

Տպել
1638 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է