Դափնեպսակը՝ պարանոցին, մեդալը՝ կրծքին, նպատակը՝ հասնել էլ ավելիին. գյումրեցի մարզիկն աշխարհի ռեկորդ է սահմանել

13/09/2021 schedule21:37

Գյումրի քաղաքի մուտքի մոտ այսօր կրկին չեմպիոնական տրամադրություն էր: Սեպտեմբերի 10-13-ը Ուկրանիայում կայացած Ազովյան ծովի Powerliftingi և Para powerliftingi բաց առաջնությանը գյումրեցի ծանրորդ Արթուր Գալստյանն աշխարհի ռեկորդակիր է դարձել: Արթուրը հանդես է եկել 56 կգ քաշային կարգում, գրավել 1-ին հորիզոնականը:

Միջազգային մրցումներին մասնակցել է 250 մարզիկ 5 երկրից՝ Հայաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Իսրայել, Ռումինիա: Հայաստանն այս առաջնությանը 11 մարզիկով է ներկայացել: Արթուրը և ևս մեկ այլ հայ մարզիկ են եղել՝ որպես հաշմանդամություն ունեցող ծանրորդներ:

Արթուր Գալստյանը ծանրամարտով զբաղվում է գրեթե 10 տարի: Վերջին 4 տարում նրան մարզում է Գրետա Խնձրցյանը: Ասում է՝ պայքարող մարզիկ է Արթուրը, ծանրաձողի հետ յուրաքանչյուր կիլոգրամի համար կռիվ տվող տեսակ: Միշտ առաջ գնացող է:

Արթուրի մայրը՝ տիկին Ոսկեհատն էլ է նույնն ասում որդուն նկարագրելիս: Տղայի հաղթանակի մասին մեծ հուզմունքով է խոսում:

«Չէի պատկերացնում, որ Արթուրն էս արդյունքին կհասնի: Բայց իր համառությունը, կամքի ուժն ու աշխատասիրությունն իմանալով՝ սրտիս խորքում երազում էի այս հաղթանակի մասին: Շնորհակալ եմ Աստծուց, որ Արթուրն այսպիսին է և հասավ իր երազանքին»,- ասում է նա:

Դափնեպսակը՝ պարանոցին, մեդալը՝ կրծքին, նպատակը՝ հասնել էլ ավելիին: Չեմպիոնը ասում է՝ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի խմբի հետ էր մեկնել Կենիչևսկ: Ֆեդերացիայի 10 մասնակիցները 15-ից ավելի մեդալ են բերել և աշխարհի 6 ռեկորդ, որից մեկը՝ Արթուրի մասնակցությամբ:

56 կգ քաշային կարգում հանդես եկած 54 կգ անձնական քաշ ունեցող Արթուրը բարձրացրել է 77.5 կգ կշռող ծանրաձողը:

«Զգացողություններս թարմ են, հավատալս էլ չի գա: Սա իմ երազանքների նոր մակարդակն է, որը հենց էդ օրը դրվեց: Շատ արագ կկատարվեն դրանք: Մոտ ապագայում աշխարհի առաջնության հրավեր ունենք, որին, եթե հնարավոր եղավ, կմասնակցենք»,- նշում է Արթուրը:

Իր հաղթանակի մեջ, ասում է, լումա ունեն Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան, նաև՝ Շիրակի մարզպետարանը: Առանձնահատուկ շեշտադրում կա. մեծապես ու անսահման շնորհակալ է անձնական մարզչին՝ Գրետային, նրա մեծ ջանքերի և, ամենակարևորը, վստահության համար:

«Շնորհակալ եմ իրեն ինձնից շատ ինձ հավատալու համար, իր խորհուրդների ու վերաբերմունքի համար: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց պատվով ներկայացնել երկիրը, պատվով ներկայացնել քաղաքը: Այնտեղ մեզ շատ լավ գիտեին: Երբ ասում էինք՝ Գյումրի, իրենք նշում էին՝ ծանրորդների ու ծանրամարտիկների քաղաք: Աշխարհի առաջնությունում կփորձեմ ինձ ենթարկեցնել սպորտի վարպետի հավակնորդի վարկանիշը՝ 87.5 կգ, կփորձենք 2 ամսում հասնել այդ արդյունքին»,- մեզ հետ զրույցում պատմեց Արթուրը:

Տղայի վստահությունից մայրն էլ, մարզիչն էլ առավել են թևավորվել: Ասում են՝ հավատն ամեն ինչի հիմքն է: Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին տիկին Ոսկեհատը կարևոր ասելիք ուներ:

«Ընդունեք ձեր երեխային այնպիսին, ինչպիսին նա կա: Պահեք նրանց ձեր հետ միասին՝ ընտանիքում: Եթե հաշմանդամ երեխան ընտանքիում ինտեգրված է, հասարակության մեջ կինտեգրվի: Կոչ եմ անում, որ չփակեն երեխաներին տան մեջ, թող հանեն դուրս, շփվեն նրանք բոլորի հետ:

90-ականներին շատ ուրիշ էր, երբ Արթուրս փոքր էր, իսկ հիմա հասարակության աչքերն այլ կերպ են նայում ու տեսնում հաշմանդամությունը: Միայն թե պետք չէ հուսահատվել: Ե՛վ ծնողի համար է դժվար, և՛ երեխայի, բայց մենք պետք է հաղթահարենք ամեն ինչ, որ մեր երեխաները հաջողությունների հասնեն»,- զրույցն այս վստահությամբ եզրափակում է նա:

Լուսանկարները «Հայկական ժամանակի»

 

Սամսոն Մատինյան

Տպել
1711 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին