Երևան
12 °C
2019 թվականի նոյեմբերին Երեւանի քաղաքապետարանը Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար էր նշանակել այգու նախկին փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանին: Սակայն օգոստոսի 5-ին Սիմոնյանն ազատվել էր այդ պաշտոնից: Նրա փոխարեն այգու տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նախկին աշխատակիցներից Արեւիկ Մկրտչյանը:
«Հայկական ժամանակը» Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ո՞րն է պատճառը, որ երկու տարի է՝ տնօրենի մրցույթ չի հայտարարվում, փոխարենը նախկին ԺՊ-ին փոխարինում են մեկ այլ ԺՊ-ով:
«Կորոնավիրուսային համավարակի պայմաններում հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հանձնարարականները, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի եւ ՀՀ-ում ռազմական դրության իրավական ռեժիմի գործողությամբ պայմանավորված՝ ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթ չի կազմակերպվել»,- պարզաբանել են քաղաքապետարանի լրատվականից:
Ավելի վաղ խոսելով Վլադիմիր Սիմոնյանի հանկարծակի ազատման մասին՝ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ պատճառը փաստաթղթերի անհամապատասխանությունն է տնօրենի պաշտոնի համար ներկայացվող պահանջներին:
Հակոբ Կարապետյանից խնդրեցինք նշել, թե խոսքն ի՞նչ անհամապատասխանության մասին է, եւ ինչո՞ւ մինչ այժմ դա հայտնի չէր:
«Համապատասխան պետական մարմնի կողմից 2021թ. մայիսին Երեւանի քաղաքապետարան է ներկայացվել տեղեկատվություն առ այն, որ Վլադիմիր Սիմոնյանի կողմից ներկայացված որոշ փաստաթղթեր չեն կարող հիմք հանդիսանալ նշված պաշտոնում նշանակվելու համար: Մասնավորապես՝ վերջինիս կողմից ներկայացված բակալավրի որակավորման դիպլոմը չի համապատասխանում ՀՀ-ում բակալավրի որակավորման համար սահմանված չափանիշներին»,- ի պատասխան մեր հարցի՝ հայտնեց Կարապետյանը:
Նշենք, որ Վլադիմիր Սիմոնյանը այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի օրոք էլ տեւական ժամանակ զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը։
Ի դեպ, օգոստոսի 8-ից նշանակված նոր պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանի նշանակմանն էլ այգու աշխատակիցները դեմ են եղել: Նշանակման հաջորդ իսկ օրը՝ օգոստոսի 9-ին, նրանք բողոքի ցույց են իրականացրել՝ պատճառաբանելով, որ Մկրտչյանն այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մտերիմն ու թիմակիցն է, և որ թույլ չեն տալու «նախկինների» վերադարձը:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ մեզ տված պատասխանի՝ ՀՈԱԿ-ն այժմ աշխատում է բնականոն աշխատանքային ռեժիմով: Իսկ տնօրենի մրցույթ իրականացնելու ժամկետների մասին մեր հարցին՝ քաղաքապետարանից հայտնում են՝ մրցույթը կկազմակերպվի օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT