Երևան
12 °C
Երբ որոշեցինք Սիրիայի Հալեպ քաղաքից տեղափոխվել Հայաստան, չգիտեի, որ վերադառնալով թանկ գին ենք վճարելու... արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Կարո Հովագիմյանի հայրը՝ Սարգիս Հովագիմյանն է մեզ հետ զրույցում պատմում որդու մասին:
Ասում է՝ երբ արդեն Հայաստանի քաղաքացի էին, գիտեին, որ Կարոն մի օր պետք է ծառայի, գիտեր, որ դա իր պարտքն էր. «Ասել եմ՝ երբ դու հանգիստ քնել ես, ինչ-որ մեկը սահմանում կանգնած մեր անդորրն է հսկել: Քո հերթն էլ է գալու, դու էլ պետք է գնաս, քո պարտականնությունները կատարես և վերադառնաս, որ ուրիշները հանգիստ քնեն: Մենք այս երկրում պետք է ոչ միայն ապրենք, այլ պետք է մեր պարտքը տանք այս երկրի հանդեպ»:

21-ամյա Կարո Հովագիմյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 9-ին: Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան 2-րդ դպրոցում, կրթությունը շարունակել Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ավագ դպրոցի վերջին տարին Կարոն ուսումը որոշել է շարունակել բժշկական ուղղությամբ, այդ պատճառով ընդունվել է Գևորգ Էմինի թիվ 182 ավագ դպրոց: Հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետ:
«Համալսարանում կես կիսամյակ սովորելուց հետո՝ 2019 թվականի հունվարի 22-ին, զորակոչվեց բանակ: Ինքը խոսում էր ծառայությունից, որովհետև իր ընկերները իրենից մեկ տարի առաջ արդեն զորակոչվել էին, ու դա իրեն խրախուսում էր: Որ բանակ զորակոչվեց, դեռ վատ սնունդ էր զորամասերում, բայց ինքը ոչ մի անգամ չէր գանգատվում, ասում էր՝ բանակ է, ինչ տալիս են, պետք է ուտենք: Ընդհանրապես ոչ մի բանից չէր գանգատվում, մեկ-մեկ տգիտությունից էր գանգատվում, անիմաստ վեճերից»,- պատմում է հայրը:

Փայլուն, պարկեշտ ու խելացի Կարոն բանակից երբեք չի խուսափել: Մեկ տարվա ծառայությունից հետո միայն բնավորությունն է փոխվել. «Ինքը ուրիշ մարդ էր դարձել, ավելի պատասխանատու էր, ինքնավստահ: Փոքր քրոջ ու եղբոր չարաճճիությունների հանդեպ դարձել էր անհանդուրժող: Ես իրեն ասում էի՝ բալես, իրենք քո բանակային ընկերները չեն, քո քույրն ու եղբայրն են: Իրեն թվում էր՝ մենք էլ ենք բանակում, այսինքն՝ ինքը մտել էր էդ ամեն ինչի մեջ, ինքը դարձել էր կարգ ու կանոնի մարդ: Երեխաների միամիտ չարաճճիությունն ինքը չէր հանդուրժում: Իր հագուստը միշտ կոկիկ էր, կոշիկները՝ փայլեցված: Ես զարմացած էի, որովհետև ինքը տանը այդպես չէր»,- ասում է Սարգիս Հովագիմյանը:
44-օրյա պատերազմի ընթացքում Կարոն կռվել է Արցախի Ջաբրայիլի շրջանում: Ընտանիքին ասել է՝ սահմանին չէ, բայց իրականում պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծում: Մինչև հոկտեմբերի 8-ը ընտանիքի հետ կապի մեջ է եղել, որից հետո կապն ընդհատվել է: Դրանից հետո Հովագիմյաններն իրենց որդու մասին ոչ մի տեղեկություն չեն իմացել՝ մինչև երկուսուկես ամիս հետո գտել են տղայի աճյունը. «Մենք ենթադրում ենք, որ հոկտեմբերի 10-ին է զոհվել, որովհետև իրենք Ջաբրայիլից նահանջել են Հադրութ և հայտնվել շրջափակման մեջ՝ բոլոր կողմերից: Պատերազմից ամիսներ անց՝ դեկտեմբերի 19-ին, մեզ հայտնեցին, որ Կարոյի աճյունը գտել են: Հուղարկավորություն, սուգ, վիշտ. այդ ամենի միջով մեր ընտանիքը անցել է»:

Որդու մահվանից հետո Հովագիմյանները Կարոյի անունը կենդանի պահելու համար նրա անունով հիմնադրամ են բացել: Հոր խոսքերով՝ հիմնադրամ ստեղծելու մյուս պատճառն էլ այն էր, որ Կարոն ցանկանում էր բժիշկ դառնալ: Բարեգործական հիմնադրամը նպատակ ունի օգնել դրա կարիքն ունեցող երեխաներին: Ունեն արդեն երեք շահառու, մեկ շահառուի բուժման համար կանխավճար են տվել: Օգնելու են նաև զինծառայողներին և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների երեխաներին:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT