Երևան
12 °C
Արդեն տեւական ժամանակ է, ինչ խնդիրներ են առաջացել Հայաստանում կապույտ անձնագրերի տրամադրման հետ կապված: Սոցիալական ցանցերում քաղաքացիներն ահազանգում են՝ մի դեպքում անձնագրի ժամկետն է լրացել, մի դեպքում անձնագիրն են կորցրել, մեկ ուրիշ դեպքում էլ արտերկրից են եկել Հայաստան՝ նոր անձնագիր ստանալու, սակայն պարզվել է՝ անձնագիր տրամադրել չեն կարող: Քաղաքացիներին անձնագրային բաժիններից պատճառաբանել են՝ Հայաստանում կապույտ անձնագիր չկա: Իսկ թե ե՞րբ կլինի, չեն պարզաբնել:
Մեզ հետ զրույցում քաղաքացիներից մեկը՝ վանաձորի բնակչուհի տիկին Կարինեն, ասաց՝ անձնագրի ժամկետը լրացել է, դիմել է՝ նոր անձնագիր ստանալու համար, անձնագրային բաժնից պատասխանել են, որ կապույտ անձնագրերի հետ կապված խնդիրներ կան, առաջարկել են դիմել սեպտեմբերի 15-ից հետո: Տիկնոջ խոսքով՝ անձնագրայինում իրեն ասել են, որ ժամկետը լրանալու դեպքում քաղաքացուն տրամադրվում է միայն նույնականացման քարտ, այն էլ՝ 15-օրյա ժամկետում: Իսկ եթե գործարքներ ունի անելու, առաջարկել են տրամադրել 9-րդ ձեւ փաստաթուղթ, որով հնարավոր է կատարել անհրաժեշտ գործարքները:
Հարցի վերաբերյալ «Հայկական ժամանակը» պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից: Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված կապույտ անձնագրերի բացակայությունը, և ինչպե՞ս է կարգավորվում խնդիրը, անձնագրային եւ վիզաների վարչությունից պատասխանեցին. «Խնդիրն այն է, որ մեր երկրին անձնագիր մատակարարող ընկերությունը կորոնավիրուսի պատճառով չի կարողանում մեզ տրամադրել անձնագրեր: Այդ իսկ պատճառով ներկա դրությամբ մենք դիմումներ չենք ընդունում: Իսկ թե երբ կլուծվի խնդիրը, հստակ ժամկետներ չենք կարող նշել»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ այլընտրանք է առաջարկվում այն քաղաքացիներին, որոնց կա՛մ անձնագրի ժամկետն է լրացել, կա՛մ էլ արտերկրից են եկել Հայաստան՝ նոր անձնագիր ստանալու համար, ասացին. «Առաջարկվում է նույնականացման քարտ, որը երկրի ներսում անձը հաստատող փաստաթուղթ է՝ բոլոր տեսակի գործարքների համար բավարար: Իսկ եթե կոնկրետ անձնագիր են ցանկանում, առաջարկվում է զանգահարել սեպտեմբերի 15-ից հետո»:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչութան փոխանցմամբ՝ նույնականացման քարտը տրամադրվում է 15-օրյա ժամկետում, իսկ մինչ այդ, եթե քաղաքացուն ամեն դեպքում պետք է անձը հաստատող փաստաթուղթ, ապա տրամադրվում է 9-րդ ձեւ փաստաթուղթը: Ինչ վերաբերում է արտերկրից ժամանած քաղաքացիներին, ապա նրանց մնում է միայն սպասել՝ մինչեւ խնդիրը վերջնական լուծում ստանա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT