Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ (տեսանյութ)

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոստի 31-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն, որում ասված է.

«Առանձնազրույցին հաջորդած ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին ՌԴ ԱԳ նախարարը ողջունել է Արարատ Միրզոյանին Մոսկվա կատարած իր առաջին այցի կապակցությամբ՝ հավելելով որ խորրդարանի խոսնակի պաշտոնում պաշտոնավարման շրջանում Միրզոյանը արդեն իսկ հասցրել է ամուր գործընկերային հարաբերություններ կառուցել ռուսաստանցի իր գործընկերների հետ: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս այցն ի ցույց է դնում հայկական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս խթանելու բարեկամության և եղբայրության դարավոր կապերի վրա հիմնված երկկողմ դաշնակցային հարաբերությունները:

ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մանրամասն քննարկել են  հայ֊ռուսական հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը:

«Ելնում ենք նրանից, որ դաշնակից պետություններն օբյեկտիվորեն շահագրգռված են և փոխադարձ աջակցության սկզբունքներով առաջնորդվելով՝ հանդես են գալիս դաշնակցի հնարավորությունների ավելացման օգտին՝ ինչպես անվտանգության և տնտեսության, այնպես էլ՝ այլ ոլորտներում»,- իր խոսքում նշել է նախարար Արարատ Միրզոյանը: Մտքեր են փոխանակվել նաև տնտեսական համագործակցության միջկառավարական, ինչպես նաև միջխորհրդարանական և ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովների շրջանակներում երկկողմ օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ:

Հանդիպման առանցքային թեմաներից էին տարածաշրջանային խաղաղության և կայունության հարցերը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է․ «Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, և մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ ակտիվ երկխոսության։ Սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակ, և դա մեծապես պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Ցանկանում եմ արձանագրել, որ Բաքուն չի կատարում իր պարտավորությունները՝ ստանձնած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որը ձեռք է բերվել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ: Ավելին, միջազգային իրավունքի խախտմամբ, Ադրբեջանը ձեռնարկում է բացահայտ սադրիչ գործողություններ, որոնք ուղղակի ոտնձգություն են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչի հետ մենք բախվել ենք այս տարվա մայիսի 12-ից: Այս բոլոր գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի իշխանությունների՝ շարունակական հայատյաց և ագրեսիվ հռետորաբանությամբ»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Ռուսաստանի առանցքային դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կատարված աշխատանքներում, կարևորել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո համանախագահների հայտարարությունները, որոնցում, մասնավորապես, շեշտվում է սադրիչ հռետորաբանությունից ու գործողություններից զերծ մնալու և հնարավորինս շուտ, առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման համար:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով»։

Տպել
1131 դիտում

Բագրատ Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բլոգեր Միկա Բադալյանը բերման է ենթարկվել

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չի համապատասխանում ԻՔՄ-ի և «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տվյալների հետ

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնատարի խցիկը. հայտնաբերվել է հերոին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքերով մեքենաներ

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Պուտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն

Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել