Խաղ, որից շատ բան է կախված. ինչպես է Հայաստանի հավաքականը մոտենում մակեդոնացիների հետ խաղին

Հայաստանի հավաքականը ֆուտբոլի 2022թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում հերթական երեք հանդիպումները կանցկացնի: Սեպտեմբերի 2-ին Խոակին Կապառոսի սաները մրցակցի կհանդիպեն Հյուսիսային Մակեդոնիային, երեք օր անց կհյուրընկալվեն Գերմանիային, սեպտեմբերի 8-ին էլ Հանրապետական մարզադաշտում կընդունեն Լիխտենշտեյնին:

Ախորժակը բացվել է. սեպտեմբերյան հանդիպումները մեծ նշանակություն ունեն

Մարտ ամսին ունեցած աննախադեպ հաջողությունից հետո (երեք հաղթանակ երեք խաղերում), ֆուտբոլասերների, ինչու ոչ նաև հավաքականի տղաների ախորժակը բացվել է: Ռեալ հնարավորություն է ստեղծվել խմբում առաջին երկու տեղերի համար պայքարելու, որը կարող է ճանապարհ բացել դեպի Քաթար: Այդ տեսանկյունից սեպտեմբերյան հանդիպումներն առանցքային նշանակություն են ստանում: Առաջիկա երկու խաղերում Հայաստանի հավաքականը հանդիպելու է իրենից երեք միավորով հետ մնացող Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականներին: Եվ եթե հաշվի առնենք, որ Գերմանիան, չնայած մարտին Մակեդոնիայից կրած պարտությանը, շարունակում է համարվել խմբի հաղթողի բացահայտ ֆավորիտը, Մակեդոնիայի հետ հանդիպման կարևորությունն էլ ավելի է ընդգծվում:

Առանց երեք կարևոր ֆուտբոլիստների, բայց Մխիթարյանի հետ

Սկոպյեում Կապառոսի տրամադրության տակ չեն լինելու հիմնական կազմի երեք կարևոր ֆուբոլիստներ՝ Վարազդատ Հարոյանը, Տիգրան Բարսեղյանը և Խորեն Բայրամյանը, նրանք որակազրկված են: Ու եթե վերջին երկուսին փոխարինել հնարավոր է, քանի որ հարձակման գծում ընտրությունը շատ մեծ է, ապա Հարոյանի բացակայությունը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել պաշտպանությունում: «Կադիսի» պաշտպանը պաշտպանության առաջատարն է, նրան փոխարինելն այս պահին շատ դժվար է: Կապառոսը պետք է ընտրի Տարոն Ոսկանյան - Հրայր Մկոյան զույգից: Ոսկանյանը շատ լավ մրցաշրջան անցկացրեց, բացի այդ եվրագավաթային հանդիպումներում լավ փորձ ձեռք բերեց, իսկ 35-ամյա Մկոյանը իր կարիերայի լավագույն խաղերից է ցուցադրում «Արարատում»:

Զգալի կլինի նաև Բարսեղյանի բացակայությունը, նա դարձել է հավաքականի շարժիչն առջևի գծում. Տիգրանի արագացումները մեծ զենք են Հայաստանի հավաքականի համար, այժմ իսպանացի մասնագետը պետք է նոր զենքեր գտնի իր զինանոցից: Իհարկե, Կապառոսին շատ կօգնի այն, որ հավաքականին միացել է թիմի ավագն ու առաջատարը՝ Հենրիխ Մխիթարյանը: Լավ մարզավիճակում են Վահան Բիչախչյանն ու Էդուարդ Սպերցյանը, առաջնությունում շատ լավ է խաղում Հայաստան վերադարձած Էրիկ Վարդանյանը: Այնպես որ, առջևի գծում ընտրության պակաս չկա:

Անսպասելի խնդիր

Եվս մեկ խնդիր կարող է լինել Դավիթ Յուրչենկոյի հավանական բացակայությունը: Հավաքականի հիմնական դարպասապահը վնասվածք է ստացել, նրա մասնակցությունը խաղին դեռ հարցականի տակ է: Յուրչենկոն մարզվում է, թիմի հետ մեկնել է Սկոպյե, բայց վերջնական պատասխանը պետք է բժիշկները տան: Վնասվածքից նոր է ապաքինվել ու խաղային պրակտիկայի պակաս ունի նրա փոխարինողը՝ Արսեն Բեգլարյանը: Եթե Յուրչենկոն չհասցնի ապաքինվել, նրան կփոխարինի կամ Անատոլի Այվազովը կամ հավաքականի նորեկ՝ «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը: Վերջինս հայկական արմատներ ունի, ինչը թույլ տվեց ՖԻՖԱ-ի հետ արագորեն լուծել փաստաթղթային հարցերը: Բայց, իհարկե, Յուրչենկոյին համարժեք փոխարինում այս պահին հավաքականում չկա:

Եվս մեկ նորեկ

Հավաքականում ևս մեկ նորեկ կա. Կալինինգրադի «Բալթիկայի» հարձակվող Իշխան Գելոյանը: 28-ամյա հարձակվողը երկու տարի առաջ տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Տամբով», բայց լուրջ վնասվածքի պատճառով այդպես էլ ոչ մի հանդիպում չանցկացրեց: Այժմ Իշխանն ապաքինվել է վնասվածքից, աստիճանաբար վերականգնում է մարզավիճակը Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Բալթիկայում»: Կապառոսին անհրաժեշտ են հարձակվողներ, եթե Ալեքսանդր Կարապետյանի ու Սարգիս Ադամյանի խաղը չստացվի, և Գելոյանի հրավերը տրամաբանական է:

Առաջիկա մրցակիցը

Մակեդոնիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունից հետո մի փոքր փոփոխված տեսք ունի: Փոխվել է գլխավոր մարզիչը, թիմը գլխավորել է երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միլևսկին: Հավաքականում իր կարիերան ավարտել է թիմի բազմամյա առաջատար, մակեդոնական ֆուտբոլի լեգենդ Գորան Պանդևը, որը նույնիսկ 38 տարեկանում եղանակ էր ստեղծում հավաքականում: Վնասվածք ունի Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Ադեմին: Փոխարենը մյուս առաջատարները՝ Էնես Բարդին, Էրսան Ալիոսկին և Էլիֆ Էլմասը լավ մարզավիճակում են: Մակեդոնացիները, ավանդաբար, թույլ պաշտպանություն ունեն, դրանից պետք է փորձի օգտվել Հայաստանի հավաքականը:

Միավորների հաշվարկ

Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից Մակեդոնիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականի ձեռնտու է ոչ-ոքի արդյունքը: Դրանով Կապառոսի սաները թույլ չեն տա մակեդոնացիներին մոտենալ իրենց մրցաշարային աղյուսակում: Դե իսկ հաղթանակը գերազանց արդյունք կլինի, որը թույլ կտա 6 միավորով պոկվել առաջ հիմնական մրցակիցներից մեկից:

 

Ռաֆայել Խալաթյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3179 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ