Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

«Հայկական ժամանակը» ներկայացնում է Հայաստանի օլիմպիական հավաքականի վերջին երկու մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Կարապետ Չալյանին:

Մարզիկների մասին

Ալեքսանյանը 29 տարեկան է, Չալյանը՝ 27, երկուսն էլ Գյումրիից են, մարզվում են Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում, մտերիմ ընկերներ են, որոնց մարզական ճանապարհն առայժմ տարբեր կերպ է զարգանում:

Եթե Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը հունահռոմեականների զինանոցի «թեթև զինատեսակներն» են՝ տեխնիկապես ուժեղ, ապա Ալեքսանյանն ու Չալյանը «ծանր հրետանին» են՝ ֆիզիկապես ամուր, որոնց գորգում տեղից շարժելը գրեթե անհնար է:

Արթուր Ալեքսանյանը, թեև 29 տարեկան է, բայց արդեն հայկական սպորտի լեգենդ է համարվում: Նա Հայաստանը ներկայացնող երկու մարզիկներից մեկն է, որը երբևիցե իր կրծքի վրա կրել է օլիմպիական ոսկե մեդալը: Նա Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոնն է, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն է: 

Ալեքսանյանի մասին իր տիտղոսներն արդեն իսկ պատմում են, իսկ ահա Չալյանին միշտ ինչ-որ բան չի հերիքում: Երկու անգամ անընդմեջ հաղթելով երիտասարդների աշխարհի առաջնությունում՝ Չալյանը 2016թ.-ին համալրեց մեծահասակների հավաքականը, օլիմպիական տարում դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, սակայն այդ ժամանակ 75-77 կգ քաշային կարգում առաջատարն Արսեն Ջուլֆալակյանն էր: Ձախողված օլիմպիական խաղերից հետո Ջուլֆալակյանը դադար վերցրեց, ինչից օգտվեց Չալյանը: Նա դարձավ հավաքականի առաջին համարը, թեև տիտղոսների առումով առայժմ շատ է զիջում Ջուլֆալակյանին՝ արծաթե մեդալ Եվրոպական խաղերում և երկու բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնություններից: Աշխարհի առաջնություններում Չալյանը դեռ չի կարողանում լիարժեք դրսևորել իր ունակությունները: Ժամանակին լինելով տեխնիկապես ամենամեծ պոտենցիալ ունեցող ըմբիշներից մեկը, Չալկյանը վերջին ժամանակաշրջանում շատ ավելի մեծ ուշադրություն է դարձնում ֆիզիկականի վրա: Առանձին գոտեմարտերի վրա դա լավ ազդեցություն է թողնում, սակայն մրցաշարային տարածության մեջ միշտ վերջին քայլը կիսատ է մնում:

Ճանապարհը դեպի Տոկիո

Երկու ըմբիշներն էլ օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերեցին 2019թ.-ի աշխարհի առաջնության ժամանակ՝ Նուրսուլթանում: Ալեքսանյանը հասավ եզրափակիչ, որտեղ զիջեց ռուսաստանցի Մուսա Եվլոևին: Չալյանը հասավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց շվեդ Ալեքս Կեսիդիսին, հետո երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց իրանցի Մուհամադալի Գերաեիին: Բայց 5-րդ տեղն էլ բավական էր ուղեգիրն ապահովելու համար:

Եթե Ալեքսանյանի պարագայում ամեն ինչ պարզ էր, նա Հայաստանում ոչ մի մրցակից չունի, և անվիճելիորեն առաջին համարն է, ու կասկած չկար, որ հենց նա է մեկնելու Տոկիո, ապա 77 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի մեկնելու հավակնություններ ուներ նաև Արսեն Ջուլֆալակյանը: Դեռ աշխարհի առաջնությունից առաջ մեծ սկանդալ առաջացավ, երբ հրաժարական տվեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, որը որոշում էր կայացրել աշխարհի առաջնության տանել ոչ թե Չալյանին, այլ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձած իր որդուն՝ Արսեն Ջուլֆալակյանին: Սակայն հավաքականի անդամները բողոքից հետո (այդ թվում նաև՝ Արթուր Ալեքսանյանի), Ջուլֆալակյանը հրաժարական տվեց, նշանակվեց ստուգողական գոտեմարտ Արսենի ու Կարապետի միջև. Փոքր առավելությամբ հաղթեց Չալյանը: Հավաքականի մարզչական կազմը 2020թ.-ի փետրվարին հայտարարեց, որ օլիմպիական խաղերի մեկնելու է Չալյանը: Ջուլֆալակյանը պահանջում էր, որ ստուգողական գոտեմարտ նշանակվի օլիմպիական խաղերին մոտ ժամանակահատվածում, մինչդեռ մարզչական կազմն ուզում էր ամեն ինչ պարզել օլիմպիական խաղերից ամիսներ առաջ: Պատմությանը վերջակետ դրվեց կորոնավիրուսի համաճարակի ու պատերազմի հետևանքով: Օլիմպիական խաղերը հետաձգվեցին, 2021թ.-ին կոնֆլիկտի մասին արդեն ոչ ոք չէր հիշում: 

Հնարավորություններն ու մրցակիցները Տոկիոյում

Կարապետ Չալյանը վարկանիշային աղյուսակում երրորդն է, դա նշանակում է, որ սկզբի համար կարող է ավելի ցածր կարգի մրցակից ստանալ: Այս խաղերին չի մասնակցելու օլիմպիական կրկնակի չեմպիոն Ռոման Վլասովը, նրա փոխարեն Ռուսաստանը ներկայացնելու է մեկ այլ բազմափորձ ըմբիշ Ալեքսանդր Չեխիրկինը: Վերջինս Եվրոպական խաղերի եզրափակչում 2019թ.-ին հաղթեց հենց Չալյանին: Նույն այդ խաղերում Չալյանին պարտված հունգարացի Տամաշ Լորինցը ոսկե մեդալի գլխավոր հավակնորդ է համարվում: Նա առաջին համարն է ու գործող աշխարհի չեմպիոնը: ֆավոիտներից մյուսը շվեդ Կեսիդիսն է, որին Չալյանը պարտվել է երկու անգամ, բայց շատ հավասար գոտեմարտերում: Կեսիդիսի և Չալյանի ճանապարհները նորից կարող են խաչվել կիսաեզրափակչում, եթե երկուսն էլ կարողանան մինչ այդ երկուական հաղթանակ տանել: Մեդալների համար կփորձեն պայքարել նաև Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը և ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովը: Մասնագետների ուշադրությունը սևեռված է լինելու նաև ղրղզ երիտասարդ ըմբիշ Ակժոլ Մախմուդովի վրա: Շատերն են նրան տեսնում որպես ապագա չեմպիոն: Մախմուդովն իր հնարքների գեղեցկությամբ ինչ-որ տեղ հիշեցնում է Մաքսիմ Մանուկյանի լավագույն տարիներին: Առայժմ նրան պակասում է կայունությունը: Բացառված չէ, որ ապագայում ականատես լինենք Մալխաս Ամոյան - Ակժոլ Մախմուդով դիմակայությունների ամենաբարձր մակարդակներում: Մալխասը դեռ մեկ քաշային կարգ ցածր է հանդես գալիս, իսկ Մախմուդովն արդեն Տոկիոյում իրեն դրսևորելու շանս կունենա, ու պետք չէ զարմանալ, եթե նա մեդալների համար պայքարողների թվում լինի:

Վիճակահանությամբ Չալյանի 1/8 եզրափակչի մրցակիցը լինելու է ուզբեկ Բերդիմուրատովը, մյուս փուլում այս դիմակայության հաղթողին կսպասի Չեխիրկինը: Հաղթելու դեպքում կարող է ճանապարհ բացվել դեպի եզրափակիչ, պարտվելու դեպքում մեծ կլինեն բրոնզի համար պայքարելու հնարավորությունները:

Ընդհանուր առմամբ, Չալյանը կարող է հաղթել այս քաշային կարգում յուրաքանչյուրին, համենայն դեպս, հավասար գոտեմարտել: Բայց մրցաշարը հաղթելու համար «Կարոյին» նաև ուժեղ հոգեբանություն է հարկավոր, որը, հուսով ենք, կդրսևորվի Տոկիոյում:

Արթուր Ալեքսանյանն ունի մեկ, շատ ուժեղ մրցակից՝ ի դեմս Մուսա Եվլոևի: Քանի որ Եվլոևը վարանիշային աղյուսակի առաջին, իսկ Ալեքսանյանը երկրորդ համարն է, նրանք կարող են հանդիպել միայն եզրափակչում: Սկսած 2014թ.-ից միայն այս երկու ըմբիշներն են դարձել աշխարհի չեմպիոն 97 կգ քաշային կարգում: Մինչև 20178.-ը Ալեքսանյանը հաղթում էր Եվլոևին, բայց 2018թ.-ի աշխարհի առաջնությունում ռուսաստանցին հաղթանակ տարավ կիսաեզրափակչում, 2019թ.-ին Ալեքսանյանը հասավ եզրափակիչ, բայց ճանապարհին վնասվածք ստացավ ո դուրս չեկավ եզրափակիչ գոտեմարտին: 2020թ.-ի աշխարհի անհատական գավաթի խաղարկության հենց առաջին փուլում Արթուրը նորից պարտվեց Եվլոևին: Օլիմպիական խաղերում «Ճերմակ արջը» ռևանշի է ձգտելու, բայց պետք է նկատել, որ շատ դժվար է լինելու. Մրցավարները, սովորաբար կիրառում են նույն մարտավարությունը, ինչ Ջուլֆալակյան - Վլասով դիմակայությունում էր ժամանակին. Սկզբում պարտեր են նստեցնում հայ ըմբիշին, ռուս ըմբիշը թարմ ուժերով մեկ-երկու գլորում է անում, իսկ գոտեմարտի ավարտին մոտ, երբ հայ ըմբիշն արդեն հոգնում է, վերևից աշխատելու հնարավորություն են տալիս արդեն նրան:

Բայց եզրափակչի ճանապարհին Արթուրը չպետք է մոռանա մյուս մրցակիցների մասին: Վերջին տարիներին Ալեքսանյանը մի քանի ձախողումներ է ունեցել կարգով իրեն էականորեն զիջոց ըմբիշների հետ գոտեմարտերում. Եվրոպայի առաջնությունում զիջել է նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին, միջազգային մրցաշարում տուշեով պարտվել է ամերիկացի Թրեյսի Հենքոքին, այս տարի Փարիզի միջազգային մրցաշարում պարտվել է ղրղզ Ուզուր Ջուզուպբեկովին, ընդ որում, գոտեմարտի ընթացքում ունենալով 5 միավորի առավելություն: Իհարկե, այդ պարտությունները կարելի է պատահականությունների շարքին դասել, բայց փաստն այն է, որ Ալեքսանյանը նոր օլիմպիական ցիկլում այդքան էլ անդրդվելի չէ, ինչպես մինչև 2016թ.-ը: Հենքոքն ու Ջուզուպբեկովը լինելու են Տոկիոյում, ղրղզ ըմբիշը, ի դեպ, բավականին առաջադիմել է, և կարող է րենից վտանգ ներկայացնել, այնպես ինչպես կուբացի Ալեխանդրո Ռոզիլյո Կինդելանը, որը ծանր քաշայինի համար շատ լավ է պատրաստ տեխնիկապես: Մեծ առաջընթաց է գրանցել նաև իրանցի Մոհամադհադի Սարավին, բայց նա Ալեքսանյանին կարող է հանդիպել կիսաեզրափակչում, քանի որ վարկանիշային աղյուսակում երրորդ տեղն է զբաղեցնում: Տոկիում են լինելու նաև Ալեքսանյանի հին ծանոթները՝ թուրք Չենք Իլդեմը, բուլղարացի Կիրիլ Միլովը, Սերբիան ներկայացնող Միխայիլ Կաջայան, վրացի Գիորգի Մելիան, որոնց Արթուրը բազմիցս հաղթել է:

Վիճակահանությամբ Ալեքսանյանի առաջին մրցակիցը լինելու է հենց Ջուզուպբեկովը, հաջորդ փուլում կարող է լինել՝ Ռոզիլյո Կինդելանը: Այնպես որ հեշտ գոտեմարտեր Տոկիոյում չեն լինելու:

Արթուր Ալեքսանյանը օլիմպիական բրոնզե մեդալ ունի Լոնդոնից և ոսկե՝ Ռիոյից: Բայց դժվար թե Ալեքսանյանն ուզենա օլիմպիական մեդալների ամբողջ հավաքածու ունենալ: Տոկիոյում նրան բավարարելու է միայն ոսկե մեդալը, ընդ որում, ցանկալի է, Եվլոևի նկատմամբ ռևանշով:

 

Ռաֆաել Խալաթյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40022 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ