Պատվաստվել, թե չեն պատվաստվել մշակույթի ու շոուբիզնեսի գործիչները. հարցում

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները դանդաղ են առաջ գնում: Մեր քաղաքացիների թվում դեռ բազմաթիվ են այնպիսիք, որոնք չեն վստահում որեւէ տեսակի պատվաստանյութի կամ պարզապես վախենում են դրա կողմնակի ազդեցություններից:

«Հայկական ժամանակը» այս անգամ հարցումներ է իրականացրել մշակութային գործիչների եւ շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում՝ պարզելու, թե ինչպիսին է նրանց վերաբերմունքը պատվաստանյութերի հանդեպ, ովքեր են պատվաստվել, ովքեր են մտադիր, ովքեր՝ չէ: Հարցվածների մի մասը, պարզվեց, դեռ չեն կողմնորոշվել, թե որ տեսակի պատվաստանյութով են ուզում պատվաստվել, կամ առհասարկ՝ ուզում են, թե՝ չէ, մի մասը չեն վստահում, մյուս մասն անգամ չի էլ մտածել այդ մասին: Իհարե, կային նաեւ մարդիկ, ովքեր պատվաստվելու որոշում ունեին:

Երգիչ Արսեն Սաֆարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ չի պատվաստվել եւ դեռ այդ մասին չի էլ մտածում: Սաֆարյանը հայտնեց, որ ցանկություն չունի պատվաստվելու: Առայժմ ոչինչ իրեն չի պարտադրում պատվաստվել: Երգիչն ասաց՝ դեռ այլ երկիր մեկնելու մտադրություն եւս չունի, որ բազմաթիվ թեստավորումներից խուսափելու համար ստիպված պատվաստվեր:

Իսկ ահա երգիչ-երգահան Վահագ Ռաշը մտադիր է առաջիկայում պատվաստվել, քանի որ աշխատանքի բերումով Հանրապետությունից շատ է բացակայում եւ ամեն անգամ թեստ հանձնելը ժամանակատար ու հավելյալ ծախսեր պահանջող գործընթաց է: Ռաշը պատվաստմանը նորմալ է վերաբերվում: «Ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս կպատվաստվեմ»,- ասաց երգիչը:

Երգիչ-երգահան, հայկական շոու բիզնեսում բազմաթիվ փոփ երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանն էլ ասաց, որ ժամանակի սղության պատճառով դեռ չի պատվաստվել, սակայն առաջիկայում անպայման պիտի պատվաստվի: Հարցին, թե ի՞նքն էլ մշակույթի որոշ գործիչների նման հյուրախաղերի կամ երկրից մեկնելու համար է պատվաստվում, ասաց, իհարկե՝ ո՛չ. «Առողջապահական ու մի շարք նկատառումներից ելնելով եմ առաջին հերթին պատվաստվելու»:

Իսկ ահա երգչուհի Սոնա Շահգելդյանը չի վստահում որեւէ տեսակի պատվաստանյութի: «Չեմ ուզում փնովել կամ վատ արտահայտվել առհասարակ, բայց չեմ վստահում: Ընտանիքիս անդամներն էլ չեն պատվաստվել: Անկեղծ ասած իմ ընկերական շրջապատում էլ շատ-շատ են այն մարդիկ, որոնք չեն վստահում ու չեն ուզում պատվաստվել»,-ասաց Շահգելդյանը: Հարցին, թե կորոնավիրուսով վարակվե՞լ է, ասաց, որ չի զգացել. «Գուցե վարակվել եմ, բայց գլխի չեմ ընկել: Ես բնույթով թեթեւ մարդ եմ, կորոնավիրուսին էլ սովորական գրիպի նման եմ վերաբերվում: Եթե այդպես նայենք, ամեն տարի հնարավոր է մի նոր վիրուս ի հայտ գա, պատկերացնում եք ինչ կլինի, եթե դրանց բոլորի դեմ սկսենք պայքարել»: Երգչուհու կարծիքով՝ կորոնավիրուսն էլ սովորական մնացած վիրուսների նման է եւ անհատական է, յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է հաղթահարում ու դիմադրում:

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Համլետ Գեւորգյանն էլ ասաց, որ ցանկություն ունի պատվաստվելու, սակայն չի պատկերացնում, թե որ պատվաստանյութով, քանի որ մտավախություն ունի, որ հետագայում կարող է առանձին երկրներ գնալու համար խնդրի առաջ կանգնի. «Մտածում էի ռուսականով պատվաստվել, բայց դա Եվրոպան չի ընդունում»: Երգիչը ենթադրում է, որ կորոնավիրուսով վարակվել է, որովհետեւ ունեցել է բոլոր այն ախտանշանները, որոնք սովորաբար ունենում են վարկվածները: «Բայց չեմ էլ ստուգվել, որովհետեւ առանձնակի ծանր չեմ տարել, խնդիր չի եղել»,-ասաց Գեւորգյանը:

Երգիչ Մավր Մկրտչյանն էլ դեռ չի պատվաստվել: «Չեմ եմ էլ պատրաստվում, եթե, իհարկե, էնպիսի վիճակ չստեղծվի, որ պարտադիր լինի դա»,- ասաց նա:

Հաղորդավար, հումորիստ, «Վիտամին ակումբ»-ից հայտնի Չարենցը՝ Կարեն Սահակյանը դեռեւս չի պատվաստվել: Հարցին, թե մտադի՞ր է առաջիկայում, ասաց. «Դեռ չեմ ուզում: Անկեղծ ասած այդ մասին չեմ էլ մտածել»:

Իսկ ինչ են մտածում թատերարվեստի ոլորտի գործիչները

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, ինչպես ինքն է ասում, պատվաստվողների թվում առաջին ծիծեռնակն է եղել։ Պատվաստվել է մարտին: «Ապրիլին արդեն պատվաստանյութի երկրոդ չափաբաժինն եմ ստացել: Թե՛ պատվաստվելուց անմիջապես հետո, թե հիմա ինձ շատ լավ եմ զգում»,- ասաց Բաբայանը:

ՀՀ վաստաավոր արտիստ, դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն ասաց, որ չի պատվաստվել ու ցանկություն չունի պատվաստվելու: Հարցին, թե ինչն է պատճառը ասաց. «Տարիքիցս ելնելով վախենում եմ, չեմ ուզում պատվաստվել, չգիտեմ օրգանիզմիս վրա ինչպես կանդրադառնա: Ասեմ, որ ես կորոնավիրուսով էլ եմ վարակվել, անգամ հիվանդանոց եմ պառկել, բայց փառք Աստծո, հաղթահարեցի»,- ասաց դերասանուհին:

Թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն էլ հայտնեց, որ ճիշտ է դեռ չի պատվաստվել, բայց անպայման մտադիր է:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն էլ դեռ չի պատվաստվել: «Ուղեւորություններ ունենք դեպի արտերկիր ու հարկադրված ենք պատվաստվելու: Նորմալ եմ վերաբերվում, դա եթե կարող է վիճակը նորմալացնել ու սեպտեմբերին էլ մեր դասընթացները չխաթարվեն»,-ասաց նա:

Իսկ ահա ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն էլ կտրականապես դեմ է պատվաստումներին: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Ծատուրյանն ասաց, որ չի վստահում որեւէ տեսակի պատվաստանյութի:

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Վարդանյանն էլ ասաց, որ չի պատվաստվել, քանի որ վախենում է հակառակ ռեակցիայից: «Ամեն օրգանիզմ չէ, որ ընդունում է պատվաստանյութը, կարծում՝ եմ դեռ ժամանակ է պետք այն փորձարկելու եւ վստահ լինելու համար, որ արժե ընդունել: Ինչ խոսք՝ նաեւ չպատվաստվելու դեպքում եմ վախենում անդառնալի հետեւանքներից, բայց դեռ գերադասում եմ չպատվաստվել»,- ասաց դերասանուհին:

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանն էլ ասաց, որ չի պատրաստվում պատվաստվել, առավելեւս որ արդեն վարակվել ու լավացել է:

Խորեգորաֆ Ռիմա Պիպոյանը եւս ի պատասխան մեր հարցի ասաց. « Դեռ չեմ պատրաստվում պատվաստվել, բայց ապագայում միգուցե ճարահատյալ պատվաստվեմ»: Հարցին, թե ինքն էլ դեռ չի վստահում, Պիպոյանն ասաց. «Չվստահելու հարց չէ: Նախ պատվաստանյութը պետք է մինիմում մի քանի տարի փորձաշրջան անցնի, որ լիովին հաստատվի արդյունավետությունը։ Իսկ ինչ վերբերում է կորոնավիրուսի վարակին, ապա հիվանդությունը կա, ու ամեն դեպքում պետք է զգույշ լինել»։

Հ.Գ. Մեր հարցվածների թվում եղան նաեւ շոու բիզնեսի եւ մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, ովքեր հրաժարվեցին այս թեմայի վերաբերյալ խոսել:

Տպել
2064 դիտում

Չգործող պղնձաձուլարանի 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա

Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել

Ստացվել է 24 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Երասխում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ դրոշը

Ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախ համայնքի երկու բնակիչներին. ԱԱԾ

Պարզվել է՝ որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանություն

Աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար․ ովքեր են նրանք

Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա. պատգամավոր

Անթիլիասի Մայրավանքում կատարվել է ՀՀ վերանկախացման 30-ամյակի Գոհաբանական մաղթանք

Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ամերիկացի մրցակցին (տեսանյութ)

Մակրոնը չեղարկել է Շվեյցարիա կատարելիք այցը. արգելվել են նաև բոլոր բարձր մակարդակի շփումները

«Հայրենիքիս հետ». երգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել պետական հիմնարկների բոուլինգի մրցաշարում

Դադարեցվել է Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

Առաջիկա օրերին ՀՀ որոշ շրջաններում սպասվում են ամպրոպ և անձրև. ջերմաստիճանը կբարձրանա

Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա

Այսօր պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր

Վրաստանում կորոնավիրուսից վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 43 հիվանդ

Վախճանվել է անվանի գիտնական Էդվարդ Չուբարյանը

Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ (լուսանկարներ)

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

«Անկախ հայրենիքիս հետ»․ Անկախության 30-ամյակի առթիվ Կառավարությունը հոլովակներ է հրապարակել

Հույս ունենք՝ ձերբակալված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ. ՄԻՊ-ը՝ Քասախի 2 բնակիչների անհետացման մասին

Գավառ քաղաքում այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր

Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. կլինեն 80 մրցանակակիրներ

Դեսպան Կոպիրկինը գոհ է ՌԴ Պետդումայի՝ Հայաստանում անցկացվող ընտրությունների ընթացքից

Խաչիկ համայնքում աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթան են թխել (լուսանկարներ)

Ինչ դեր են ունեցել «Բայրաքթար»-ները. ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժելու առաջարկներ են ներկայացվել

Հրդեհ Կարենիս գյուղում. այրվել է անասնագոմն ու պահեստավորված մեծաքանակ անասնակերը

Արցախում ցեմենտի ժամանակակից գործարանը կարտադրի նաև այլ շինանյութ. ԱՀ նախագահն այցելել է գործարան (տեսանյութ)

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է ստացիոնար բաժանմունք երեխաների համար (տեսանյութ)

Մասնակցել եմ Արցախի հերոս զավակ Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը. ԱՀ նախագահ

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Տեղեկություններ կան Քասախի 2 բնակչի՝ Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնվելու մասին. ԱԱԾ

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում ներկա է գտնվել պանելային քննարկումների (տեսանյութ)

Արամ Ա հայրապետն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին

Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք. գրանցվել է 18 մահ 1 օրում

Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանի ու 7 մարզերի մի շարք հասցեներում