Երևան
12 °C
«Հայկական ժամանակը» ներկայացնում է Տոկիոյի օլիմպիական խաղերում հանդես եկող հայ երրորդ բռնցքամարտիկին՝ Արման Դարչինյանին:
2000թ.-ին Սիդնեի օլիմպիական խաղերում հայ մարզիկները մեկը մյուսի հետևից ձախողվում էին: Ծանրորդներ Աշոտ Դանիելյանն ու Արսեն Մելիքյանը բրոնզե մեդալ նվաճեցին, բայց Դանիելյանի մոտ հաջորդ օրը դոպինգ հայտնաբերվեց, և նա զրկվեց մեդալից:
Մեդալ նվաճելու հույսեր էր փայփայում երիտասարդ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը, որը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ ու ևս մեկ հաղթանակ տանելու դեպքում կապահովեր մեդալը: Նրա դիմաց օլիմպիական խաղերի գործող փոխչեմպիոն ղազախ Բուլատ Ջումադիլովն էր: Դարչինյանը թեև 24 տարեկան էր, բայց արդեն բավականին հայտնի էր բռնցքամարտի աշխարհում, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր: Բայց ղազախական արգելքը հաղթահարել չհաջողվեց. Դարչինյանը պարտվեց, մնաց առանց մեդալի, բայց հենց նույն թվականին հաստատվեց Ավստրալիայում, տեղափոխվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Մնացածն արդեն հայտնի է բոլորին: Վիկ Դարչինյանը դարձավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի լեգենդ, աշխարհի բացարձակ չեմպիոն, երկու քաշային կարգերում հաղթեց գրեթե բոլոր ուժեղագույններին: Ջումադիլովի մասին բոլորը մոռացան հենց նույն օլիմպիական խաղերից հետո:
Վաղը Տոկիոյում իր առաջին մենամարտն է անցկացնելու Վախթանգ Դարչինյանի եղբորորդին՝ Արմանը: Նա 27 տարեկան է, առայժմ զիջում է իր հորեղբորը սիրողական բռնցքամարտում նվաճած տիտղոսներով, պրոֆեսիոնալ բռնցքամարտում նրա հեռանկարները մշուշոտ են: Բայց Տոկիոյում կարող է ամեն ինչ փոխվել: Արման Դարչինյանն ունի իր լեգենդար հորեղբորը օլիմպիական խաղերում գերազանցելու բոլոր հնարավորությունները: Դրա համար նրան անհրաժեշտ է լինելու ընդամենը երկու մենամարտ հաղթել:
Մարզիկի մասին
Արման Դարչինյանը ծնվել է Վանաձորում և հաջողությամբ շարունակում է իր ընտանիքի մարզական ավանդույթները: Երկար տարիներ պահանջվեց, որ Դարչինյանը արժանի գնահատական ստանա հավաքականի մարզիչների կողմից, թեև Հայաստանում նա իր քաշային կարգում արդեն երկար տարիներ առաջատարներից մեկն է: Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ հանդես եկավ 2017թ.-ին՝ ավարտելով ելույթը 1/8 եզրափակչում: Երկու տարի անց Մինսկի Եվրոպական խաղերում Դարչինյանը նորից չհաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը, բայց աշխարհի առաջնությունում մոտ էր մեդալ նվաճելուն. պարտվեց քառորդ եզրափակչում: Հատկանշական է, որ մրցակիցն ազգությամբ ղազախ էր:
Ճանապարհը դեպի Տոկիո
Դարչինյանը վստահ հաղթանակ տարավ Հայաստանի օլիմպիական կոմիտեի կողմից անցկացված վարկանիշային ընտրական մրցաշարում և իրավունք ստացավ մասնակցել Լոնդոնում կայանալիք վարկանիշային մրցաշարին: 2020թ.-ի մարտին Լոնդոնում նա առաջին փուլում հաղթեց իտալացի Սալվատորե Կավալարոյին ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ պետք է հանդիպեր իռլանդացի Մայքլ Նևինի հետ: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարը դադարեցվեց ու շարունակվեց միայն 2021թ.-ի հունիսին Փարիզում: Իռլանդացի մարզիկը Փարիզ չժամանեց, ու Դարչինյանի առջև բացվեց ճանապարհը դեպի օլիմպիական խաղեր: Պարզապես պետք էր քառորդ եզրափակչում հաղթել վրացի Գիրոգի Խարաբաձեին, և այդ առաջադրանքն Արմանը փայլուն կատարեց՝ հաղթելով մրցավարների՝ ոչ միաձայն որոշմամբ: Այդ հաղթանակի շնորհիվ Դարչինյանն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ու հրաժարվեց մասնակցել կիսաեզրափակչի մենամարտին:
Շանսերն ու մրցակիցները Տոկիոյում
75 կգ քաշային կարգում հանդես եկող Դարչինյանը վիճակահանությամբ բաց է թողնում 1/16 եզրափակիչը, իսկ 1/8 նրա մրցակիցը սլովակ Անդրեյ Չեմեզն է: Վերջինիս Դարչինյանը շատ լավ է ճանաչում: 2019թ.-ի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ վստահ հաղթանակ տարավ Չեմեզի նկատմամբ: Եթե Արմանը հաղթահարի այդ արգելքը, կմնա ընդամենը մեկ քայլ դեպի մեդալ: Բայց այդ ճանապարհին Դարչինյանի դիմաց լուրջ արգելք կլինի՝ ի դեմս աշխարհի փոխչեմպիոն ֆիլիպինցի Էումիր Մարսիալի: Մասնագետները Մարսիալին լավ ապագա են կանխորոշում պրոֆեսիոնալ ռինգում: Նրա հնարավորությունները շատ բարձր է գնահատում անձամբ Մենի Պակիաոն՝ ֆիլիպինցի լեգենդար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը: Կիսաեզրափակչում էլ ցանցի մյուս կողմից հավանաբար լինելու է ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակը:
Հետաքրքիր է, որ թե՛ Դարչինյանը, թե՛ Մարսիալն արդեն հասցրել են իրենց նորամուտը նշել պրոֆեսիոնալ ռինգում. երկուսն էլ մեկական հաղթանակ ունեն, երկուսն էլ այս խաղերից հետո հավանաբար կենտրոնանալու են հենց պրոֆեսիոնալ բռնցքամարտի վրա:
Դարչինյան ազգանունը պրոֆեսիոնալ բռնցքամարտում լեգենդար է: Բայց սիրողական բռնցքամարտում այն մեծ նվաճումներ չունի: Այդ բացը լրացնելու համար Արման Դարչինյանին պետք է ընդամենը երկու քայլ կատարել: Դժվար է, բայց ոչ անհնարին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT