Լայնամասշտաբ գործողությունները չեմ բացառում, բայց տարվա այս եղանակին դա քիչ հավանական է. ռազմագետ

Լայնամասշտաբ ռազմական գործողությունները չեմ բացառում, բայց դրանք տարվա այս եղանակին քիչ հավանական են: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Նշենք, որ հուլիսի 28-ի երեկոյան՝ ժամը 03:40-ից, հակառակորդը Գեղարքունիքի սահմանային հատվածում՝ Սոթքից մինչեւ Վերին Շորժա, տեղային մարտեր էր սկսել, սակայն ժամը 09:20-ի դրությամբ կորուստներ տալով՝ հետ շպրտվել ելման դիրքեր: Գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ եւ 4 վիրավոր:

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Հրաչյա Պետրոսյանցի հետ:

- Պարո՛ն Պետրոսյանց, առավոտյան Գեղարքունիքի սահմանին մարտական գործողություններ տեղի ունեցան: Ձեր գնահատմամբ՝ ո՞րն էր դրա պատճառը:

- Կարծում եմ՝ այստեղ պատճառ փնտրելու կարիք չկա. նայեք վերջին օրերին Ադրբեջանի բարձր ղեկավարության հռետորաբանությանը: Կարծում եմ՝ դա արդեն հերիք է: Իսկ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

- Ի՞նչ նպատակ էր հետապնդում հակառակորդը սրանով եւ որքանո՞վ է ռազմական տեսանկյունից հասել իր նպատակին:  

- Մենք միայն պաշտոնական տեղեկությունները գիտենք: Իրականությունը, ցավոք սրտի, մեզ անհասանելի է այս պահին: Դրա համար միայն ենթադրություններ կարող ենք անել: Իսկ ենթադրությունն այն է, որ հակառակորդը քայլ առ քայլ, մետր առ մետր զավթում է մեր տարածքները: Չեմ կարող ասել, թե ռազմական տեսանկյունից որքանով են իրենց նպատակին հասել, բայց, ըստ բաց տվյալների, ունեցել են որոշակի հաջողություն, իսկ հետո մերոնք վերականգնել են կորցրածը:

- ՊՆ-ն նշել էր, որ տեղային մարտեր են ընթացել: Ի՞նչ ասել է տեղային մարտ: Ելնելով առկա վիճակից՝ լայնամասշտաբ գործողություններ հնարավոր համարո՞ւմ եք:

- Եթե ռազմարվեստի տեսանկյունից նայենք, տեղային մարտ հասկացություն չկա: Այդ տերմինն օգտագործվում է պատերազմների հետ կապված՝ տեղային պատերազմներ: Կան մարտեր կոնկրետ մարտավարական նշանակություն ունեցող տարածքների կամ օբյեկտների համար: Ըստ երեւույթին՝ դա գալիս է հայտարարությունը տարածողների ռազմարվեստին ընդհանրապես չտիրապետելու հանգամանքից: Այսինքն՝ մարտավարական նշանակության մարտեր են տեղի ունեցել: Մենք չգիտենք, թե կոնկրետ ո՞ր բարձունքի համար են այդ մարտերն ընթացել, որ գնահատենք:

Ես երբեւիցե լայնամասշտաբ գործողությունները չեմ բացառում: Ուղղակի զուտ տրամաբանորեն միշտ ենթադրում ենք, որ տարվա այս եղանակին լայնամասշտաբ գործողությունները քիչ հավանական են: Դրանք հավանական են աշնանը եւ գարնանը, եւ եթե նայենք Ադրբեջանի իրականացրած ակտիվ մարտական գործողությունները, կտեսնենք, որ դրանք բոլորը հիմնականում սկսվել են կա՛մ աշնանը, կա՛մ գարնանը: Ձմռան եւ ամռան ամիսներին մեր բնակլիմայական պայմանները որոշակի խնդիրներ են ստեղծում ե՛ւ ռազմական տեխնիկայի շահագործման, ե՛ւ սպասարկման, ապահովման ու կոմունիկացիոն առումով:

- Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են գործողություններ սկսել սահմանային հենց այդ հատվածում:

- Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է հասկանանք, թե դա ի՞նչ նպատակ է հետապնդում: Եթե քաղաքական նպատակներ են հետապնդում, ապա ընդհանրապես նշանակություն չունի, թե որտե՞ղ են տեղի ունենում. դա կլինի Երասխում, Սյունիքում, Սոթքում, թե՞ այլ տեղ: Եթե զուտ ռազմական տեսանկյունով է տեղի ունենում՝ թշնամու կողմից ռազմական որոշակի խնդիրներ լուծելու համար, ապա տրամաբանորեն ռազմարվեստի ուսումնասիրությունից պետք է հասկանալ, որ հարձակվում են իրենց կողմից վերլուծությունով դուրս բերված ամենաթույլ օղակի վրա կամ շատ կարեւոր մարտավարական նշանակության օբյեկտի վրա:

- Որքանո՞վ է հայկական բանակը պատրաստ դիմակայելու այս գործողություններին:

- Այս մեդալը մի քանի երես ունի. ինչ-որ մի պահի կարող է թվալ, որ ընդհանրապես պատրաստ չէ ոչ մի բանի, բայց իրականում կարող է շատ ավելի պատրաստ լինել: Ամեն ինչ կախված է բարոյահոգեբանական իրավիճակից եւ հստակ կառավարումից: Եթե չլինի կառավարում, մնացածը շատ դժվար է:

- Արցախյան վերջին պատերազմից հետո այս ամիսների ընթացքում, ըստ ձեզ, հասցրե՞լ ենք վերականգնվել թե՛ հոգեբանական, թե՛ սպառազինության առումով:

- Կարծում եմ՝ դա պետք է հարցնել համապատասխան մարմիններին: Իմ կարծիքով՝ եթե ռազմավարական-քաղաքական տեսանկյունից նայենք, որեւէ բան չի փոխվել:

- Ելնելով այս պահին առկա տեղեկություններից՝ ի՞նչ եզրահանգման եք եկել:

- Եզրահանգումը մեկն է, որը ես ասել եմ դեռեւս նոյեմբերին. պատերազմը չի վերջացել, իսկ մենք մոռացել ենք դրա մասին:

- Այսինքն՝ հակառակորդից դեռ պետք է որոշակի գործողությունների՞ սպասել :

- Անպայման պետք է սպասել: Դրանք անընդհատ լինելու են մեկ այս կողմում, մեկ՝ այն:

- Ներկայում, ըստ ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ զինված ուժերը:

- Ամեն ինչ կախված է ավելի բարձր ռազմաքաղաքական ղեկավարությունից: Իրենք պետք է սկսեն եւ համապատասխան հրահանգներ իջեցնեն ՊՆ-ից, որ սկսեն գործել:

- Պրոֆեսիոնալ բանակի գնալու պրոցեսն այս պահին պե՞տք է ավելի արագացնել, թե՞ ներկայիս ձեւաչափով պետք է շարունակվի:

- Խնդիրն այն է, որ դրանցից որեւէ մեկը մյուսին չի խանգարում: Մենք ունենք ներկա, եթե մենք գտնվում ենք պատերազմի մեջ, պետք է շարունակենք այդ ներկայով ու չքանդենք դա: Անկախ ամեն ինչից՝ սա կայացած, գործող համակարգ է, ու դրանով պետք է կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Զուգահեռաբար պետք է ստեղծել պրոֆեսիոնալ բանակ: Ո՞վ է խանգարում: Երբ պրոֆեսիոնալ բանակն արդեն ստեղծված կլինի եւ հասած կլինի այն մակարդակին, որ կարողանա մարտական խնդիր կատարել, այդ ժամանակ արդեն աստիճանաբար կսկսես հնից հրաժարվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7517 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան