Հոռետեսական սցենարից խուսափել ենք, բայց լավատեսականով էլ չենք ընթանում. Քթոյանը՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին

Հունիսին Հայաստանի տնտեսության ակտիվությունն աճել է ավելի դանդաղ տեմպերով, քան մայիսին էր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը:

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն՝ հունիսին, 2020-ի հունիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8 տոկոսով: Իսկ 2021 թվականին՝ 6 ամիսների ընթացքում, աճը կազմել է 5 տոկոս:

Արձանագրված ցուցանիշների մասին Արմեն Քթոյանի հետ մեր զրույցը` ստորեւ.

- Պարո՛ն Քթոյան, հունիսին տնտեսական ակտիվության աճը 8 տոկոս է կազմել: Ձեր գնահատմամբ՝ ամսվա կտրվածքով ինչպիսի՞ն է այս ցուցանիշը:

- Եթե համեմատենք մայիս ամսվա աճի հետ, որոշակի դանդաղում կա. մայիսին, 2020-ի մայիսի համեմատ, դրանից 2 տոկոսով ավելի աճ էր արձանագրվել: Եթե դիտարկենք տարվա տրամաբանության մեջ, ունենք տնտեսության հետճգնաժամային աստիճանական վերականգնում: Մեկ առանձնահատկություն կա. արդյունաբերական արտադրանքի առումով աճն այնքան էլ ցանկալի մակարդակի չէ՝ 1.3 տոկոս, այն դեպքում, երբ մայիսին ունեինք 8 տոկոս աճ: Շինարարության ծավալները, նախորդ տարվա համեմատ, դարձյալ ընդամենը 1.3 տոկոս են աճել: Առեւտրի եւ ծառայությունների ծավալի աշխուժացում կա, բայց տեմպն ավելի ցածր է, քան մայիսը մայիսի համեմատ էր:

Թեեւ հունիսին որոշակի դանդաղում է արձանագրվում, բայց 1 ամիսն այն ժամանակահատվածը չէ, ոչ էլ դանդաղման տեմպն է այնպիսին, որ մենք հեռուն գնացող դատողություններ անենք: Ավելի ընդգրկուն վերլուծություն անել հնարավոր կլինի տարվա տվյալների ամփոփման ու համախառն ներքին արդյունքի գնահատականներն ունենալու պարագայում: Էականն այն է, որ ունենք աճ եւ վերականգնում: Այլ հարց է՝ հնարավո՞ր էր ավելի արագ տեմպ ապահովել, թե՞ ոչ: Մենք ունենք լուրջ խնդիրներ, եւ բարձր աճ ակնկալելը մի քիչ բարդ է:

- Տնտեսական ակտիվության աճի մեջ մեծ է սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ համապատասխանաբար 6.5 եւ 15.5 տոկոս: Կարո՞ղ ենք ասել, որ տնտեսական այսչափ ակտիվության աճին սա էականորեն նպաստել է:

- Մի կողմից՝ այո, մյուս կողմից՝ ոչ: Դրանք նույն պրոցեսի արտացոլումն են: Տնտեսական ակտիվությունն արդյունք է այն բանի, որ պահանջարկն աստիճանաբար վերականգնվում է, եւ դա բարձրացնում է նաեւ առաջարկը: Բնականաբար, այս ամբողջ պրոցեսը  բերում է նաեւ գնաճային որոշ դրսեւորումներ, ինչն անխուսափելի է, բայց ասել, թե ամբողջությամբ պայմանավորված է գնաճով, այդպես չէ: Ավելի շատ կարելի է ասել, որ գնաճը տնտեսական ակտիվության դրսեւորումներից է:

- Կիսամյակային կտրվածքով ունենք 5 տոկոս աճ՝ նախորդ տարվա կորոնավիրուսային սահմանափակումների պայմանների համեմատ: Դրակա՞ն, թե՞ բացասական կարելի է սա համարել:

- Այնքան էլ բարձր չէ 5 տոկոս աճը, հատկապես, եթե արդյունաբերական արտադրանքի առումով ունենք ընդամենը 2 տոկոս աճ: Այս 5 տոկոսն ավելի շատ պայմանավորված է շինարարության ընդլայնմամբ: Ունենք նաեւ արտահանման զգալի ընդլայնում, ինչը ցուցանիշների մեջ առավել առաջնային ցուցիչներից է: Մյուս կողմից էլ դա որոշակիորեն պայմանավորված է պղնձի համաշխարհային գների բարձր մակարդակով: Մեր արտահանման մոտ 1/3-րդը պղինձն է, եւ հանքագործական արտադրանքի գների աճն էականորեն ազդում է արտահանման ընդհանուր ծավալի վրա: Այստեղ դերակատարում է ունեցել նաեւ դրամի արժեզրկումը եւ որոշակիորեն նպաստել արտահանման ընդլայնմանը: Այնուհանդերձ, 5 տոկոսը չի կարելի բավարար համարել, որովհետեւ հետճգնաժամային իրավիճակում դա այն նվազագույն մակարդակն է, որին հնարավոր է հասնել առանց մեծ ջանքերի: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք նաեւ պատերազմի գործոնը, եւ եթե նկատի ունենանք, որ կարող էր նաեւ աճ չլինել ու անկում արձանագրվեր, 5 տոկոսը շատ վատ չէ:

- Տնտեսական ակտիվության աճը որակական առումով չափելու համար ո՞ր ոլորտն է ցուցիչ:

- Բոլոր ոլորտներն էլ ակտիվություն են գեներացնում, եւ ասել, որ մի ոլորտը կարեւոր է, մյուսը՝ չէ, այդպես չէ: Այստեղ կարեւորը համաչափություն ապահովելն է, որպեսզի մենք չունենանք այն վիճակը, ինչն ունեինք 2000-ականներին, երբ շինարարությունը շռնդալից ընդլայնվում էր, եւ ՀՆԱ-ի մեջ 30 տոկոսից բարձր մասնաբաժին էր ստացել: Այդ տիպի կառուցվածքային ձեւախեղումները բացասական են: Կարեւոր է, որ որոշակի համամասնություն ապահովվի, եւ ընդլայնում ունենան այն ճյուղերը, որոնք արդյունավետ են, ավելի շատ ավելացված արժեք են ձեւավորում, եւ որոնք արտահանելի են: Այս առումով մեզ համար ավելի կարեւոր ցուցիչ պետք է հանդիսանա մշակող արդյունաբերության ավելացումը եւ ավելի կարեւոր պետք է լինի մշակող արդյունաբերության այն մասը, որը կապված է բարձր տեխնոլոգիաների հետ: Այս ասպեկտում մենք դեռեւս ուշագրավ արդյունքներ չունենք:

Կիսամյակային կտրվածքով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալի 2 տոկոս աճը մեծապես հանքագործության շնորհիվ է, շինարարության 10.8 տոկոս աճը հիմնականում նախորդ տարվա 20 տոկոս անկման համապատկերում է: Առեւտուրն ու ծառայությունների ոլորտն էլ որոշակիորեն են վերականգնվել: Ընդ որում, եթե առեւտուրը քիչ թե շատ ընդունելի՝ 8 տոկոս աճ ունի, ապա ծառայությունների ոլորտն ընդամենը 2.7 տոկոս է աճել, եթե հաշվի առնենք նախորդ տարվա շատ մեծ անկումը: Կարող ենք ասել, որ առավել հոռետեսական սցենարից խուսափել ենք, բայց դեռեւս առավել լավատեսական սցենարով չենք ընթանում:

- Որակական առումով քաղաքացին զգո՞ւմ է տնտեսական ակտիվության աճի արդյունքները:

- Չեմ կարծում, թե 5 տոկոսն այն մակարդակն է, որը քաղաքացին կզգա, առավել եւս, երբ նախորդ տարի անկում ունեինք: Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք քաղաքացու կողմից աճի պրոցեսներն իր վրա զգալու մասին, պետք է վերցնենք 5-ամյա կամ 10-ամյա ժամանակահատվածը, երբ հնարավոր կլինի ՀՆԱ-ն կրկնապատկել: Այդ պարագայում միայն որակական ինչ-որ տեղաշարժ կլինի տնտեսության մեջ եւ նաեւ եկամուտների առումով: Իսկ 5, 7, կամ այլ այս չափի տոկոսները, առավել եւս՝ բարձր գնաճի պայմաններում, այն մակարդակը չեն, որ քաղաքացին զգա: Քաղաքացին կարող է զգալ, որ աստիճանաբար տնտեսությունն սկսում է վերականգնվել:

- Կառավարությունը տարեկան 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը՝ երկնիշ: Ձեր կանխատեսմամբ՝ այս պահին ընթացող սցենարի դեպքում որքա՞ն կլինի այդ աճը:

- Կարծում եմ՝ 7 տոկոսին ավելի մոտ կլինի: Եթե 7 տոկոս լինի, պետք է համարենք, որ բավականին հաջողված արդյունք ունենք: Ի վերջո, ունենք ճգնաժամ, հետպատերազմյան իրողություններ, լրջագույն սոցիալական խնդիրներ, պարտքեր եւ այլն: Այսինքն՝ այս իրավիճակում ֆինանսական, տնտեսական եւ սոցիալական կայունությունը պահպանելը եւ տնտեսությանը որոշակի աճ ապահովելը, թեկուզ՝ 6 կամ 7 տոկոսի չափով, վատ արդյունք չի լինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2992 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին