Գոբելեն և գրաֆիկա. բացվել է նկարչուհի Նելլի Ասատրյանի անհատական ցուցահանդեսը

17/07/2021 schedule12:12

Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել է նկարչուհի Նելլի Ասատրյանի ստեղծագործությունների՝ գոբելեն և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 26-ը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Նկարչուհու անհատական ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնատար անձինք, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, մշակութային գործիչներ, նկարչուհու արվեստի երկրպագուներ:

Բացելով ցուցահանդեսը՝ Սուրեն Սաֆարյանն արձանագրել է, որ դա Նելլի Ասատրյանի՝  Հայաստանի նկարիչների միությունում բացված երրորդ անհատական ցուցահանդեսն է, որում ընդգրկված են նկարչուհու տարբեր տարիների՝ վաղ շրջանից մինչ օրերս ստեղծած աշխատանքները:

«Նելլի Ասատրյանը խորը արվեստագետ է, ով իր ստեղծագործական գործունեության ընթացքում անդրադարձել է բազմաթիվ թեմաների: Անչափ կարևոր և գնահատելի է այն մոտեցումը, որ տարբեր թեմաների նկարչուհին անդրադարձել է յուրովի և ուրույն ձեռագրով»,- նշել է Սուրեն Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ օրերս լույս է տեսել նկարչուհու ստեղծագործությունների պատկերագիրքը, որը ցուցահանդեսի շրջանակում ևս կներկայացվի արվեստասեր հանրությանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ևս շնորհավորել է Նելլի Ասատրյանին անհատական ցուցահանդեսի բացման կապակցությամբ, զրուցել նրա ստեղծագործական կյանքի և գործունեության շուրջ, ապա նկարչուհու ընկերակցությամբ շրջել է ցուցասրահում և դիտել աշխատանքները:

Նելլի Ասատրյանը ծնվել է 1944 թվականին Երևանում: Ավարտել  է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծագործում է հիմնականում գոբելենի և գրաֆիկայի բնագավառում։ Նա առաջիններից էր, ով գորգարվեստից ընտրել է գոբելենը և իր ձեռամբ ու էսքիզներով գործած շուրջ 70 գոբելեններով իր հիմնավոր կնիքն է դրել հայկական գոբելենի պատմության մեջ:

Նելլի Ասատրյանի «Պոեզիա։ Հայաստան» գոբելենը տեղ է գտել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում,  «Դիլիջան» գոբելենը՝ Դիլիջանի կինեմատոգրաֆիստների տանը: Արվեստագետի գոբելեն աշխատանքները տեղ են գտել նաև «Դվին» համալիրում, Չարենցի տուն-թանգարանում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Նրա բազմաթիվ գոբելեններ այժմ պահպանվում են Սարդարապատի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, ինչպես նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: Հեղինակի «Հայաստան» գոբելենը Լատվիայում ներկայացվել է «Գոբելենի միջազգային սիմպոզիումում»:

Նելլի Ասատրյանի գործունեության երկրորդ շրջանը նշանավորվել է գոբելենից գրաֆիկայի կտրուկ անցմամբ: Առաջին գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը կայացել է 1996 թվականին, երկրորդը՝ 2004 թվականին: Նույն թվականին Ռավեննայում Նելլի Ասատրյանը մասնակցել է Հայաստանի քրիստոնեության 2750-ամյակին նվիրված բիենալեին՝ իր երկու ստեղծագործություններով:

Մեծ և բազմազան է Նելլի Ասատրյանի թեմատիկ ընդգրկումը՝ դիմանկարներ, հունական դիցաբանության, աստվածաշնչյան թեմաներ, «Դանթեական» շարք, կրկեսային և այլ թեմատիկ գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ՝ արված քրոջ՝ բանաստեղծ Անահիտ Ասատրյանի պոեզիայի հիման վրա, որոնցից էլ, ըստ էության, սկիզբ են առել նրա գրաֆիկական աշխատանքները:

Ստեղծագործություններում առանցքային է ձևի և բովանդակության յուրօրինակ համակցումը՝ քնարական գործերից մինչև գրոտեսկային շարքեր, ինչպես նաև սյուրռեալիզմին հարող բազմաթիվ աշխատանքներ: Դրանք նկարչուհու տարբեր տարիների ստեղծագործություններն են, որոնց մեջ իրենց ուրույն տեղն ունեն սև և սպիտակ գծանկարները, գունավոր նկարների շարքը:

Տպել
774 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին