Նաիրի Հոխիկյանը խոստացել է հրապարակային հերքել իր հայտարարությունը, եթե դա չարվի, կորոշեմ դատի տալու հետ կապված․ civic

16/07/2021 schedule17:51

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանել է լրագրող Նաիրի Հոխիկյանի՝ իրեն վերագրված և պետական դավաճանություն պարունակող հայտարարությունը, թե իբր 2019 թվականին Կարապետյանը, ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ զրույցում նկատի ունենալով Արցախը հանձնելը, ասել է, թե «մի քանի հազար զոհ տանք՝ ժողովուրդը լավ էլ կտա»։

Այնուհետեւ՝ արդեն Հոխիկյանի հետ զրույցում, իբրև թե Կարապետյանը հատուկ իր համար մանրամասնել է․ «Մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնալու ենք բարեկամության ճանապարհով, և մեր օրիենտացիան փոխում ենք»։

Վլադիմիր Կարապետյանը, մեկնաբանելով Հոխիկյանի հայտարարությունը, ասաց․ «Դա սուտ է։ Ես իր հետ խոսել եմ, հերքել եմ եւ սպասում եմ, որ ինքն այդ հերքումը հրապարակայնացնի։ Լապշինն էլ, նկատել եմ, որ հրապարակել է այդ օրվա իրադարձությունները, որում իմ մասով տեղեկությունը մոտ է իրականությանը։ Ինքը խոստացավ մեր խոսակցությունը հրապարակել»,- ասաց Կարապետյանը։

Հարցին՝ եթե Հոխիկյանի հայտարարություններում կա զրպարտություն, արդյոք չի՞ պատրաստվում դատ տալ Հոխիկյանին, Կարապետյանը պատասխանեց․ «Ես կտեսնեմ, թե  ինչ է հրապարակում, ոնց է հրապարակվում, դրանից հետո որոշում կկայացնեմ։ Ես խնդրել եմ, որ ինքը հերքի, իմ անունից ասի, որ դա սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Հիմա ես սպասում եմ, որ հրապարակի, եթե հրապարակի, համապատասխանաբար ես որոշում կկայացնեմ»։

Հավելենք, որ Ալեքսանդր Լապշինը, մեկնաբանելով Հոխիկյանի հայտարարությունը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է նա առաջնորդվել, երբ հրապարակել է այս հոդվածը՝ այնտեղ նշելով իմ անունն ու խոսակցություններ, որոնց ես երբեք չեմ մասնակցել: Այն ամենը, ինչ եղել է մեր հանդիպման ժամանակ, ես գրեցի վերևում: Չեմ կարող պատասխանատվություն կրել Նաիրիի այլ հայտարարությունների և դատողությունների համար»։

Աղբյուրը հիշեցնում է, որ իրենց հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատախազությունն ուսումնասիրում է Նաիրի Հոխիկյանի եւ Ալեքսանդր Լապշինի հայտարարությունները։

Նշվում է, որ փորձել են ճշտել՝ հերքելո՞ւ է Նաիրի Հոխիկյանն իր հայտարարությունները, թե՞ ոչ, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13821 դիտում

ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի

Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի

Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է

Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել

Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է

Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%

Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է

Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է

Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17

Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները

Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ

Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան

Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է

ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1

Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում

Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է

Գեղաձորում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է

Հայտնի են Արմավիրի մարզի Բաղրամյան և Նորակերտ համայնքների արդյունքները

Տաշիրը եկավ․ Հարությունյանը արդյունքներ է հրապարակել

Սևարանց, Տանձատափ, Քաշունի, Տաթև, Հալիձոր․ 703 ընտրողից 503-ը՝ 71.5%, ձայն է տվել ՔՊ-ին

Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով. Factor

Դարպասում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է

Շնորհավորում եմ առանց ծեծուջարդի, լցոնումների, ահաբեկումների ընտրությունների անցկացման համար. Ղևոնդյան

Գոմք գյուղում և Աթան բնակավայրում ևս ՔՊ-ն առաջատար է

Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները

Գեղադիր համայնքում 62.88% արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

Շաղատում ևս ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Հայտնի են ևս մի քանի համայնքների արդյունքներ. ՔՊ-ն շարունակում է առաջատար մնալ

Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել է

Բայանդուր գյուղում ՔՊ-ն անմրցելի առաջատար է

ՔՊ-ն առաջատար է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները

Թլիկ համայնք․ ՔՊ՝ 89.3%, «Ուժեղ Հայաստան» 0%

Հայտնի են Արին, Աշոցք, Արփենի, Ախուրյան, Ճարակիս համայնքների նախնական արդյունքները

ՔՊ՝ 138, «Ուժեղ Հայաստան»՝ 27 ձայն. Արփենիի և Լանջանիստի նախնական արդյունքները