Երևան
12 °C
Ճանապարհորդ-բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատասխանել է Նաիրի Հոխիկյանի գրառմանն ու հայտնել, որ չի հասկանում, թե ինչու է իր անունը շոշափվում խոսակցությունների մեջ, որոնց ինքը ներկա չի եղել, նման հայտարարություններ չի լսել ու տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը:
«Ընկերներ, ինձ խնդրում են մեկնաբանել լրագրող Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները իմ, Նիկոլ Փաշինյանի և վարչապետի նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի զրույցի վերաբերյալ:
Որքան ես կարողացա հասկանալ Նաիրիի հոդվածի թարգմանությունից, նա այնտեղ ինձ է մեջբերում՝ նշելով, որ ես իբր քննարկել եմ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Կարապետյանի հետ Արցախը հանձնելու պլանների մասին, որ իբր Կարապետյանն ասել է՝ «եթե մի քանի հազար հայ մահանա, դա սարսափելի չէ», և որ եթե ես չդադարեմ քննադատել Ադրբեջանին, ապա ավելի լավ է՝ չգամ Հայաստան:
3 տարի առաջ Նաիրի Հոխիկյանը զանգահարեց ինձ և ասաց, որ Գավառում տնտեսական ֆորում է լինելու, և ինձ հրավիրել են այնտեղ՝ որպես հյուրի: Նա ասաց, որ վարչապետ Փաշինյանն այնտեղ ներկա կլինի, և ես հնարավորություն կունենամ ծանոթանալ նրա հետ: Համաձայնեցի։ Երբ ես Բելառուսի բանտում էի, Փաշինյանը Էդմոն Մարուքյանի հետ միասին ցույց կազմակերպեց Երևանում Բելառուսի դեսպանատան առջև՝ պահանջելով ազատել ինձ: Սա իմ հնարավորությունն էր շնորհակալություն հայտնել այս մարդկանց իմ ազատազրկման ծանր օրերին ցուցաբերած աջակցության համար:
Ֆորումից հետո Գավառում ֆուրշետ էր, որտեղ հանդիպեցինք ես, Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Կարապետյանը և Նաիրի Հոխիկյանը: Այնտեղ այլ մարդիկ ևս կային, ամենայն հավանականությամբ՝ վարչապետի անվտանգությունը:
Այս հանդիպման ընթացքում ես խոսեցի Նիկոլ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչ է ինձ հետ պատահել Ադրբեջանում Արցախ կատարած իմ այցի պատճառով, Ալիևի ռեժիմի դատական հայցի մասին:
Նիկոլն արտահայտեց իր ափսոսանքը և նշեց, որ եթե ինչ-որ բանով կարող է օգտակար լինել, ապա ես ցանկացած պահի կարող եմ դիմել իրեն: Վլադիմիր Կարապետյանը կանգնած էր մոտակայքում և զրույցի ընթացքում ասաց, որ Հայաստանն իր պատմության դժվարին ժամանակաշրջանն է ապրում, սեղմված է, և Արցախում զիջումներն անխուսափելի են շրջափակումից և տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար:
Նա նաև ասաց, որ երկրի տնտեսության բնականոն գործունեության և շրջափակումից ու ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է բանակցություններ վարել հարևանների հետ: Հետո ավելացրեց, որ առաջիկա տարիներին իրավիճակը կարող է փոխվել, և ես պետք է հետևեմ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, որպեսզի մնամ թրենդի մեջ:
Վերջ։ Ուրիշ ոչինչ չկա: Մնացած ամենը, ինչ գրված է Նաիրի Հոխիկյանի հոդվածում, ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ նման խոսակցություններ ինձ հետ չեն եղել:
Ես երբեք չեմ լսել մեջբերում «հազարավոր սպանված հայերի» մասին: Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Վլադիմիր Կարապետյանը այդ մասին չեն հայտարարել ինձ հետ հանդիպմանը: Ոչ ոք ինձ չի ասել, որ եթե ես չդադարեցնեմ քննադատել Ադրբեջանին, ապա պետք է այլևս չգամ Հայաստան: Ընդհակառակը, ինչպես վերը նշեցի, Փաշինյանն ինձ ասաց, որ ես կարող եմ դիմել, եթե նա ինչ-որ կերպ կարող է օգտակար լինել: Եվ, եթե անկեղծ լինենք, ո՞վ եմ ես, որ պետության ղեկավարը ճանապարհորդական բլոգերի հետ քննարկի «հազարավոր սպանված հայերի» հարցը:
Բնականաբար, 2020-ի պատերազմից հետո մենք բոլորս (և ես նույնպես) մտածում էինք՝ Արցախի կորուստը նախապես պլանավորվա՞ծ էր, թե՞ ոչ: Իհարկե, ես մտածում էի՝ արդյո՞ք սա նկատի ուներ պետության ղեկավարը, երբ խոսք եղավ Արցախում ճգնաժամը հաղթահարելու և հարկադրված զիջումները հաղթահարելու անհրաժեշտության մասին, թե՞ ոչ: Ես չգիտեմ։ Համենայնդեպս տեղի ունեցավ աղետ, և դա ինձ ցավ է պատճառում, ինչպես Հայաստանի ամբողջ ժողովրդին: Բոլորն էլ հասկանում էին, որ ինչ-որ պահի Արցախում հակամարտությունը ինչ-որ կերպ լուծվելու է, և որոշ հողեր պետք է հանձնել Բաքվին: Բայց նման գնով դա անելը, իհարկե, ողբերգություն է:
Բնականաբար, պատերազմի ընթացքում ես չգիտեի և չէի կարող իմանալ, թե ինչ է լինելու Շուշիի հետ:
Նաիրին գրում է՝ ես դեռ հոկտեմբերին իրեն ասել եմ, թե «Շուշին կհանձնվի, հետո պատերազմը կավարտվի»: Մեր մեջ երբեք նման խոսակցություն չի եղել: Համոզված էի, որ Հայաստանը կդիմանա այդ փորձությանը, և ես մինչև վերջ հավատում էի դրան, չնայած նրան, որ շատ հայ վերլուծաբաններ ասում էին. «Ամեն ինչ արդեն որոշված է, նրանք կհանձնեն Արցախը»:
Ես հարգում եմ Նաիրի Հոխիկյանին, նա լավ լրագրող է և մեծ հայրենասեր: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է նա առաջնորդվել, երբ հրապարակել է այս հոդվածը՝ այնտեղ նշելով իմ անունն ու խոսակցություններ, որոնց ես երբեք չեմ մասնակցել: Այն ամենը, ինչ եղել է մեր հանդիպման ժամանակ, ես գրեցի վերևում: Չեմ կարող պատասխանատվություն կրել Նաիրիի այլ հայտարարությունների և դատողությունների համար:
Հ․Գ․ Ես նաև չգիտեմ, թե ինչո՞ւ է Նաիրին պատերազմից հետո ձայնագրել իմ և իր զրույցը, որտեղ ես ցավով ասում եմ, որ փորձում եմ հասկանալ, թե ինչ են նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյանը Գավառի այդ հանդիպմանը: Իմ խոսքերում գաղտնի ոչինչ չկա, բայց ինձ թվում է, որ դա Նաիրիի կողմից այնքան էլ կոռեկտ չէր: Ես հեռու եմ հայ քաղաքականությունից, ես բլոգեր եմ ու ճանապարհորդ: Կարծում եմ, որ սխալ է փորձել ինձ ներքաշել քաղաքական բախումների մեջ:
Հիշեցնենք՝ լրագրող Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել էր արցախյան վերջին պատերազմին և փաստեր ներկայացրել պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին, որտեղ հիշատակել էր նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինին՝ նշելով, որ 2019 թվականին Գավառում կայացած տնտեսական ֆորումներից մեկի ժամանակ ինքը և Լապշինը զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի և Փաշինյանի՝ այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, որտեղ իբր վերջինս, առանձնազրույց ունենալով Լապշինի հետ, ասել է, թե պետք է հանձնել Արցախը և լուծել հակամարտությունը։ Իսկ Լապշինի հարցին, թե ինչպե՞ս պետք է անել դա, քանի որ ժողովուրդն ու բանակը կընդդիմանան, Վլադիմիր Կարապետյանն իբր ասել է․ «ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա, լավ էլ կհանձնի»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի
Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի
Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է
Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել
Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է
Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%
Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17
Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները
Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ
Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան
Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է
ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1
Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում
Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է
Գեղաձորում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է
Հայտնի են Արմավիրի մարզի Բաղրամյան և Նորակերտ համայնքների արդյունքները
Տաշիրը եկավ․ Հարությունյանը արդյունքներ է հրապարակել
Սևարանց, Տանձատափ, Քաշունի, Տաթև, Հալիձոր․ 703 ընտրողից 503-ը՝ 71.5%, ձայն է տվել ՔՊ-ին
Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով. Factor
Դարպասում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է
Շնորհավորում եմ առանց ծեծուջարդի, լցոնումների, ահաբեկումների ընտրությունների անցկացման համար. Ղևոնդյան
Գոմք գյուղում և Աթան բնակավայրում ևս ՔՊ-ն առաջատար է
Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները
Գեղադիր համայնքում 62.88% արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
Շաղատում ևս ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Հայտնի են ևս մի քանի համայնքների արդյունքներ. ՔՊ-ն շարունակում է առաջատար մնալ
Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել է
Բայանդուր գյուղում ՔՊ-ն անմրցելի առաջատար է
ՔՊ-ն առաջատար է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները
Թլիկ համայնք․ ՔՊ՝ 89.3%, «Ուժեղ Հայաստան» 0%
Հայտնի են Արին, Աշոցք, Արփենի, Ախուրյան, Ճարակիս համայնքների նախնական արդյունքները
ՔՊ՝ 138, «Ուժեղ Հայաստան»՝ 27 ձայն. Արփենիի և Լանջանիստի նախնական արդյունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT