Երևան
12 °C
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի և փողոցում առեւտուր անողների պայքարը պարբերաբար է՛լ ավելի է սրվել: Քաղաքի գեղագիտության նկատառումներով և փողոցում վաճառվող սննդից թունավորման դեպքերից խուսափելու համար փողոցում առևտրով զբաղվողներին քաղաքապետարանի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ հեռացնում են այդ տարածքներից՝ երբեմն խլելով նրանց վաճառվող մթերքը: Այդ մարդկանց քաղաքապետարանը հորդորում է աշխատել գյուղմթերքի շուկաներում:
Բայց արդյո՞ք Երևան քաղաքի գյուղմթերքի շուկաներում իրավիճակը այլ է, արդյո՞ք այնտեղ պահպանվում են սննդի անվտանգության կանոնները, և առևտրականների՝ փողոցից շուկա գնալը նշանակելու է, որ աշխատելու են բավարար սանիտարահիգիենիկ պայմաններում, եւ նրանց վաճառած մթերքը փողոցում վաճառվելու համեմատ առավել անվտանգ է լինելու:
Թե Երևանում գյուղմթերքի քանի՞ շուկա կա ընդհանուր առմամբ, դրանք որքանո՞վ են հասանելի բնակչությանը, վարչական շրջաններից յուրաքանչյուրում կա՞ գոնե մեկը, պետական մարմիններից պարզել մեզ այդպես էլ չհաջողվեց: Ֆինանսների նախարարությունից ընդամենը ընկերությունների մի ընդհանուր ցանկ տրամադրեցին՝ պարզաբանելով, որ նախարարությունը տարանջատում չի իրականացնում՝ դրանց որ մասն է գործունեություն իրականացնում գյուղմթերքի ոլորտում: Այսինքն՝ հնարավոր է՝ նախարարության կողմից հաշվառվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, և այն աշխատեցնում է շուկա կամ առևտրի կենտրոն:
«Հայկական Ժամանակը» նաեւ շրջայց կատարեց Երևանում հայտնի մի քանի շուկաներում՝ ծանոթանալու, թե ի՞նչ պայմաններ են առաջարկվում այնտեղ:
Էրեբունի վարչական շրջանում գտնվող Կայարանի գյուղմթերքի շուկայում, օրինակ, փողոցային առևտրից այդքան էլ չէր տարբերվում: Թեպետ առևտուրն այստեղ իրականացվում էր և՛ դրսում, և՛ ներսում, երկու վայրերում էլ մթերքը հաճախ գետնին էր դրված, սննդի անվտանգության կանոններն էլ չէին պահպանվում: Ներսում վաճառվող կաթնամթերքը, հացը և թթուն, օրինակ, ամբողջությամբ բաց էին, իսկ քաղաքացիները ձեռքով դիպչում էին դրանց:
Նույն պատկերն էր նաև շուկայի դրսում, որտեղ փոշու և կեղտի մեջ էր վաճառվում մթերքը, որոշակի բանջարեղեն էլ լցված էր գետնին:


Երևանի Մալաթիա շուկայում իրավիճակը գրեթե նույն էր. դրսում վաճառվող մթերքը արևի տակ էր, թեև ներսում բանջարեղենն էլ վաճառվում էր փոշու և կեղտի մեջ, այսինքն՝ շուկայում պատկերը նույն էր, ինչ փողոցային առևտրի դեպքում: Այստեղ միայն կաթնամթերքն էր, որ վաճառվում էր փակ սառնարաններում:


Պատկերն այլ էր Երևանի կենտրոն վարչական շրջանում գտնվող թիվ 2 գյուղմթերքի շուկայում (Գումի շուկա): Այստեղ ապրանքը վաճառվում է համեմատաբար կոկիկ և մաքուր վայրում: Թեև որոշ ապրանքներ բաց էին, բայց դրանց վաճառասեղանները բավականին բարձր էին գետնից: Կաթնամթերքը փակ էր, սառնարանի մեջ:


Երևանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել՝ եթե փողոցային առևտրով զբաղվող մարդկանց առաջարկվում է գնալ և առևտուրն իրականացնել գյուղմթերքի շուկաներում, ապա այս դեպքում, երբ թե՛ շուկայում և թե՛ դրսում ապրանքը վաճառվում է արևի տակ, քաղաքապետարանը ի՞նչ է առաջարկում: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան՝ նշեցին. «Շուկայից ներս իրականացվող առևտրի նկատմամբ քաղաքապետարանը ազդեցության որևէ լծակ չունի, շուկայում տիրող իրավիճակի համար պատասխանատու է գյուղմթերքի շուկայի տնօրինությունը. քաղաքապետարանի լիազորությունները սահմանափակվում են փողոցային առևտրով»:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ փողոցային առևտրի դեմ որպես արդյունավետ միջոց քաղաքապետարանը հիմա որոշակի օրենքներում փոփոխության նախագիծ է մշակում: Դա հնարավորություն կտա առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցներին որպես տուգանքի վճարման երաշխիք առգրավել փողոցային ապօրինի առևտրի կետում վաճառվող ապրանքը եւ այն վերադարձնել այն դեպքում, երբ քաղաքացին վճարի տուգանքը: Գործող օրենսդրությամբ վարչության աշխատակիցը տուգանում է փողոցային առևտրով զբաղվող անձանց, վերջինս չի վճարում, և հարցը դրանով փակվում է»,- ասել էր նա:
Այս տարբերակը, Կարապետյանի կարծիքով, կանխարգելիչ ազդեցություն կունենա փողոցային առևտրի դեմ պայքարում: Իսկ եթե քաղաքացին այդ դեպքում այլեւս հետ չվերցնի ապրանքը, փոխարենը այլ ապրանք բերի և վաճառի, Կարապետյանի խոսքով՝ ինքն իր ապրանքը կկորցնի, ապրանքը կորցնելով՝ կկորցնի նաև գումարը: Դա անվերջ չի կարող շարունակվել: «Բայց եթե մեր քաղաքացիները պատրաստ են դրան, ուրեմն իրենք ապօրինի ապրանք կբերեն՝ փողոցում վաճառելու և կկորցնեն: Մենք ակնկալիք ունենք, որ դա արդյունավետ կերպով կաշխատի և կօգնի լուծել խնդիրը»:
Թե որքան կտևի քաղաքապետարանի և փողոցային առևտրականների միջև ընթացող պայքարը, դեռևս հայտնի չէ: Թեև օրեր առաջ էլ Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները վերցրել էին Մաշտոցի պողոտայի մի հատվածում բացօթյա առևտրով զբաղվող առևտրականների ապրանքները: Առևտրականները մեզ հետ զրույցում նշեցին՝ աշխատակիցները գրեթե ամեն օր գալիս և զգուշացնում են իրենց, որ հեռանան, իրենց հետ վերցնում են առևտրականների մթերքը: «Մենք չգիտեն, թե վերջը ոնց է լինելու, բայց չենք պատրաստվում փողոցային առևտուրը փոխարինել շուկայի առևտրով, քանի որ մեր ստացած գնային օգուտը հարմար է այն առևտրով, ինչով որ մենք հիմա զբաղվում ենք: Իրենք ինչքան գան-գնան, մենք նորից բերելու ենք, այստեղ ապրանք վաճառենք»:
Ամեն դեպքում, ստացվում է, որ փողոցային առևտրի և շուկաների միջև տարբերությունը էական չէ: Մթերքը շուկայում էլ հաճախ վաճառվում է արևի տակ, փոշու և կեղտի մեջ, առանց սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման: Եվ փողոցային առևտրականներին, շուկա ուղղորդելով, թերեւս միայն մայթերն են ազատվում ու քաղաքի արտաքին տեսքի խնդիրն է լուծվում, իսկ առեւտրի համար առավել քաղաքակիրթ պայմաններ չեն ապահովվում: Բացի այդ, խորացվում է գյուղմթերքը սպառողին հասանելի ու մատչելի լինելու խնդիրը, որովհետեւ, ինչպես հայտնի է, քաղաքի տարբեր շուկաներ ժամանակի ընթացքում սուպերմարկետների են վերածվել, իսկ միրգն ու բանջարաղենն այդտեղ էապես թանկ են: Եվ փողոցային առեւտուրն էլ, բնականաբար, առանց պահանջարկի չի ծաղկում:
Մերի Խաչատրյան
Լուսանկարները՝ Հայկական Ժամանակի


ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT